Այոս Նիկոլաոսի մայր տաճար (Էրմուպոլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այոս Նիկոլաոսի մայր տաճար
հուն․՝ Άγιος Νικόλαος καθεδρικό
Syros emoupolis agios nikolaos 240707.jpg
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՏեղագրությունՀունաստան Հունաստան, Կիկլադներ, Էրմուպոլիս
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապետական ոճԲյուզանդական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1848 թվական

Սիրոսի Այոս Նիկոլաոսի մայր տաճար (հուն․՝ Άγιος Νικόλαος καθεδρικό), հույն ուղղափառ եկեղեցի, որը գտնվում է Հունաստանի կղզային Էրմուպոլիս քաղաքում՝ կենտրոնական դիրք գրավող Միաուլիի հրապարակում[1]:

Բյուզանդական ճարտարապետական ոճով կառուցված հունական եկեղեցու վառ օրինակ է: Համարվում է Էրմուպոլիս քաղաքի մայր տաճարը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այոս Նիկոլաոսի տաճարի շինարարական աշխատանքները սկսվել են 1848 թվականին՝ հույն անվանի ճարտարապետ Գեորգիոս Մետաքսասի նախագծմամբ:

Շինարարական աշխատանքներն ընթացել են Հունաստանի դրածո թագավոր Օտտոյի կառավարման տարիներին՝ վերջինիս հովանավորությամբ և թույլատրությամբ: Կրոնական կառույցը սրբագործված է հույն ուղղափառ եկեղեցու սուրբ Այոս Նիկոլաոսի անունով:

Ունի ճոխ ճարտարապետական նախագծում: Երկհարկանի մոնումենտալ կառուցվածքով այս տաճարը բավականին հարուստ է սրբապատկերներով: Եկեղեցին զարդարում է մարմարե զանգը, իոնային սյուները և այլն:

Տաճարի շինարարական աշխատանքներին մասնակցել են արտերկրի շատ հույներ, ովքեր իրենց լուման են ներդրել վերջինիս կառուցման գործում:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Այոս Նիկոլաոսի եկեղեցին Սիրոսում, Հունաստան»։ Syros Travel Guide (en-US)։ Վերցված է 2017-01-22