«Ինդիրա Ջոշի»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Երաժիշտ}} '''Ինդիրա Ջոշի''' (Nepali: इन्दिरा जोशी, {{ԱԾ}}), ժամանակակից նեպա...»: |
(Տարբերություն չկա)
|
14:02, 2 Սեպտեմբերի 2019-ի տարբերակ
Ինդիրա Ջոշի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 18, 1986 (37 տարեկան) Nawalparasi District, Լումբինի, Արևմտյան շրջան, Նեպալ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | երգչուհի, մոդել և դերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Կայք | indirajoshi.com |
![]() |
Ինդիրա Ջոշի (Nepali: इन्दिरा जोशी, հուլիսի 18, 1986, Nawalparasi District, Լումբինի, Արևմտյան շրջան, Նեպալ), ժամանակակից նեպալցի երգչուհի, արտիստուհի, ով առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն է Նեպալի երաժշտական աշխարհում: Աչքի է ընկել հատկապես ժամանակակից փոփ և հարանման ոճի երգերի կատարմամբ, ինչպես նաև՝ որպես «Նեպալի կուռք» ռեալիթի շոուի ժյուրիի անդամ: Լայն ճանաչման է արժանացել «Պարիր ինձ հետ» խորագիրը կրող իր առաջին երաժշտական ալբոմի թողարկումից հետո, որի մեկնարկային համարն իսկ՝ «Ռաթո ղանղարա»-ն, կատարման աշխուժությամբ, էներգետիկայով՝ սիրվել ու բարձր է գնահատվել երաժշտասեր հասարակության կողմից [1][2][3][4]:
Կենսագրություն
Ինդիրա Ջոշին ծնվել է 1986 թվականի հուլիսի 18-ին, Նեպալի Լումբինի տարածաշրջանի Նավալփարասի շրջանի Փարասի Բազար բնակավայրում, բազմանդամ ընտանիքում (յոթ երեխաներից հինգերորդ էր): Նրանց տանը շատ մոտ մանկական խաղահրապարակ կար, որտեղ նա սիրում էր աշխույժ խաղեր խաղալ հասակակիցների հետ[5][6]: Մանուկ հասակից սիրել է նաև երգել, պարել, մասնակցել մրցույթների: Սկզբնական կրթությունն ստացել է Little Plant English Boarding School-ում, ապա ուսումը շարունակել Սայապատրիի ավագ դպրոցում, որտեղ նույնպես առարկաները դասավանդվում էին անգլերեն: Ստացել է նաև բարձրագույն կրթություն, նախ՝ բակալավրի, ապա՝ մագիստրոսի որակավորում՝ ավարտելով Shankher Dev և Golden Gate International հաստատությունները:
Դեռ դպրոցում սովորելու ժամանակ (հինգերորդ դասարանի աշակերտուհի էր) ծնողների հետ գնացել է մայրաքաղաք Կատմանդու, մասնակցել Նեպալի հեռուստատեսության Ko Bhanda Ko Kam մանկական երգի մրցույթին, որտեղ գրավել է առաջին տեղը և դրանից հետո, հանրակրթությանը զուգահեռ, երաժշտական կրթություն է ստացել: 17 տարեկանում մասնակցել է հեռուստատեսային երաժշտական ևս մեկ մրցույթի՝ Nepali Tara-ին («Նեպալի աստղ»-ին), որտեղ դարձյալ հաղթող է ճանաչվել և սկսել է ժողովրդականություն վայելել որպես երիտասարդ, շնորհալի երգչուհի: 2011 թվականին, բավականին դժվարություններ հաղթահարելով, զգալի գումարներ ծախսելով, կարողացել է վերջապես թողարկել իր առաջին երաժշտական ալբոմը, որի ձայնագրություններից հատկապես երկուսը մեծապես նպաստել են նրա ժողովրդականության աճին: Ինդիրային ընդգրկել են հեռուստատեսային մի շարք մրցույթների ու շոումերի ժյուրիների կազմում (International Franchise reality show Nepal Idol, Clinic Healthy Hair Contest, Image Channel, Miss Nepal-2016, Man Hunt Nepal-2017 և այլն):
Պարգևներ, նվաճումներ
- Ko Bhanda Ko Kaam մրցույթի հաղթող
- Nepali Tara մրցույթի հաղթող
- Nepali Tara մրցույթում «Կանացի դասական սքանչելի ձայն» անվանակարգի մրցանակ
- Կանացի լավագույն վոկալ կատարում (փոփ) - Kantipur Honors - 2011
- Քննադատների Kamana մրցանակ՝ Նեպալի երաժշտական արվեստում ներդրած ավանդի համար - 2018 թ.
- Խաղաղության պատանի դեսպան (առաջադրվել է Universal Peace Federation կազմակերպության կողմից)
- Բրենդի դեսպան (առաջադրվել է Dabur Special Hair Oil կազմակերպության կողմից) - 2018 թ.
- Արյան դոնորների բարի կամքի դեսպան (առաջադրվել է NRNA (Red Cross Society Nepal) կազմակերպության կողմից) - 2019 թ.
- De Re Na երաժշտական մրցանակ՝ միջազգային համագործակցության համար
Սկավառակագրություն
- Dance With Me - 2011
- Hits of Indira Joshi - 2015
- Timi ra Ma -2017
Մեծ ժողովրդականություն են վայելում և առանձնապես սիրված են Ինդիրա Ջաշիի հետևյալ երգերը.
- Chaubandhi Choli ani Rato Ghanghara
- Behuli
- Motorcycle Ma
- Relimai
- Udhereko Choli
- Mari Lanu K Chha Ra
- Magne Banayo
- Rujhu Rujhu
- Just One Click
- Mero Baba
- Timi ra Ma
- Macchi Marana - Remix (Decide)
- Chiya Coffee
- Ek Palta
- Thuli
- Girlfriend
- Traffic Jam
- Tutyo Tara Aakash Ma
- Jau ki najau feat Kutumba
- Baji Prem Ko
- Local beauty
- Hasna sikayeu sathi
- Kanchha le sodhyo malai
- Raat ko kura
- Mohani lagaune
- Timi samjhana bhitra
Ծանոթագրություններ
- ↑ «Indira Joshi Full Biography, Age, Boyfriend, Education».
- ↑ «Nepali house-hold names go for the Guinness World Records».
- ↑ «National poet Madhav Prasad Ghimire turns singer».
- ↑ «Most vocal solos in a song recording».
- ↑ «Indira Joshi Biography, Wiki, Boyfriend, Age, Height, family, Affairs».
- ↑ «National poet Madhav Prasad Ghimire turns singer».
Արտաքին հղումներ
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ինդիրա Ջոշի կատեգորիայում։ |
- Tag: Ինդիրա Ջոշի
- Indira Joshi Full Biography, Age, Boyfriend, Education
- In conversation with Indira Joshi
- Know some unknown facts about singer Indira Joshi
- Singer Indira Joshi in Twakendra Niwas
- Հարցազրույց Ինդիրա Ջոշիի հետ
- Ինդիրա Ջոշի Ֆեյսբուքում
- Ինդիրա Ջոշի Թվիթթերում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդիրա Ջոշի» հոդվածին։ |
|