Jump to content

Ինդիրա Ջոշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինդիրա Ջոշի
Ծնվել էհուլիսի 18, 1986(1986-07-18) (38 տարեկան)
Nawalparasi District, Լումբինի, Արևմտյան շրջան, Նեպալ
Երկիր Նեպալ
Մասնագիտություներգչուհի, մոդել և դերասանուհի
Գործիքներվոկալ
Կայքindirajoshi.com
 Indira Joshi Վիքիպահեստում

Ինդիրա Ջոշի (նեպալերեն՝ इन्दिरा जोशी, հուլիսի 18, 1986(1986-07-18), Nawalparasi District, Լումբինի, Արևմտյան շրջան, Նեպալ), ժամանակակից նեպալցի երգչուհի, արտիստուհի, որ առավել մեծ ժողովրդականություն է վայելել է Նեպալի երաժշտական աշխարհում։ Աչքի է ընկել հատկապես ժամանակակից փոփ և հարանման ոճի երգերի կատարմամբ, ինչպես նաև՝ որպես «Նեպալի կուռք» ռեալիթի շոուի ժյուրիի անդամ։ Լայն ճանաչման է արժանացել «Պարիր ինձ հետ» խորագիրը կրող իր առաջին երաժշտական ալբոմի թողարկումից հետո, որի մեկնարկային համարն իսկ՝ «Ռաթո ղանղարա»-ն, կատարման աշխուժությամբ, էներգետիկայով՝ սիրվել ու բարձր է գնահատվել երաժշտասեր հասարակության կողմից [1][2][3][4]:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդիրա Ջոշին ծնվել է 1986 թվականի հուլիսի 18-ին, Նեպալի Լումբինի տարածաշրջանի Նավալփարասի շրջանի Փարասի Բազար բնակավայրում, բազմանդամ ընտանիքում (յոթ երեխաներից հինգերորդ էր)։ Նրանց տանը շատ մոտ մանկական խաղահրապարակ կար, որտեղ նա սիրում էր աշխույժ խաղեր խաղալ հասակակիցների հետ[3][5]։ Մանուկ հասակից սիրել է նաև երգել, պարել, մասնակցել մրցույթների։ Սկզբնական կրթությունն ստացել է Little Plant English Boarding School-ում, ապա ուսումը շարունակել Սայապատրիի ավագ դպրոցում, որտեղ նույնպես առարկաները դասավանդվում էին անգլերեն։ Ստացել է նաև բարձրագույն կրթություն, նախ՝ բակալավրի, ապա՝ մագիստրոսի որակավորում՝ ավարտելով Shankher Dev և Golden Gate International հաստատությունները։

Դեռ դպրոցում սովորելու ժամանակ (հինգերորդ դասարանի աշակերտուհի էր) ծնողների հետ գնացել է մայրաքաղաք Կատմանդու, մասնակցել Նեպալի հեռուստատեսության Ko Bhanda Ko Kam մանկական երգի մրցույթին, որտեղ գրավել է առաջին տեղը և դրանից հետո, հանրակրթությանը զուգահեռ, երաժշտական կրթություն է ստացել։ 17 տարեկանում մասնակցել է հեռուստատեսային երաժշտական ևս մեկ մրցույթի՝ Nepali Tara-ին («Նեպալի աստղ»-ին), որտեղ դարձյալ հաղթող է ճանաչվել և սկսել է ժողովրդականություն վայելել որպես երիտասարդ, շնորհալի երգչուհի։ 2011 թվականին, բավականին դժվարություններ հաղթահարելով, զգալի գումարներ ծախսելով, կարողացել է վերջապես թողարկել իր առաջին երաժշտական ալբոմը, որի ձայնագրություններից հատկապես երկուսը մեծապես նպաստել են նրա ժողովրդականության աճին։ Ինդիրային ընդգրկել են հեռուստատեսային մի շարք մրցույթների ու շոումերի ժյուրիների կազմում (International Franchise reality show Nepal Idol, Clinic Healthy Hair Contest, Image Channel, Miss Nepal-2016, Man Hunt Nepal-2017 և այլն)։

Ինդիրան համբավվել է նաև որպես կինոնկարների սաունդթրեքների վարպետ կատարող։ Այս բնագավառում նրա կատարումներից շատերը իսկական հիթեր են դարձել։ Ամենասիրվածը, թերևս, «Udhereko Choli» երգն է 2012 թվականին նկարահանված «Թալան» ֆիլմից։ Մեծ ժողովրդականություն են վայելում նաև «Մոտոցիկլետ Մա»-ն՝ «Prem Geet-2»-ից, «Չիյա սուրճ»-ը՝ «Nai Nabhannu La-4»-ից, «Mari lanu ke chha ra»-ն՝» «A Mero Hajur-2»-ից, «Thuli»-ն և «Առաջին սեր»-ը՝ նույնանուն կինոնկարներից և բազմաթիվ այլ երգեր։ Ընդսմին՝ նա համագործակցել է հոլիվուդյան երգիչ Շոն Քինգսթոնի («Timi ra Ma» սաունդթրեքի ձայնագրման ժամանակ), շրիլանկացի երգիչ Իրաջ Վիրարատնեի հետ («Behuli», «Just one Click», «Mero Baba» երգերը ձայնագրելիս)։ Երգչուհին արդեն երեք հարյուրից ավել երգ է ձայնագրել։ Եվ սիրված ու լայնորեն տարածված են ոչ միայն նրա կատարած սաունդթրեքները, այլև հայրենասիրական, փոփ երգերը։

Պարգևներ, նվաճումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ko Bhanda Ko Kaam մրցույթի հաղթող
  • Nepali Tara մրցույթի հաղթող
  • Nepali Tara մրցույթում «Կանացի դասական սքանչելի ձայն» անվանակարգի մրցանակ
  • Կանացի լավագույն վոկալ կատարում (փոփ) - Kantipur Honors - 2011
  • Քննադատների Kamana մրցանակ՝ Նեպալի երաժշտական արվեստում ներդրած ավանդի համար - 2018 թ.
  • Խաղաղության պատանի դեսպան (առաջադրվել է Universal Peace Federation կազմակերպության կողմից)
  • Բրենդի դեսպան (առաջադրվել է Dabur Special Hair Oil կազմակերպության կողմից) - 2018 թ.
  • Արյան դոնորների բարի կամքի դեսպան (առաջադրվել է NRNA (Red Cross Society Nepal) կազմակերպության կողմից) - 2019 թ.
  • De Re Na երաժշտական մրցանակ՝ միջազգային համագործակցության համար

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Dance With Me - 2011
  • Hits of Indira Joshi - 2015
  • Timi ra Ma -2017

Մեծ ժողովրդականություն են վայելում և առանձնապես սիրված են Ինդիրա Ջաշիի հետևյալ երգերը.

  • Chaubandhi Choli ani Rato Ghanghara
  • Behuli
  • Motorcycle Ma
  • Relimai
  • Udhereko Choli
  • Mari Lanu K Chha Ra
  • Magne Banayo
  • Rujhu Rujhu
  • Just One Click
  • Mero Baba
  • Timi ra Ma
  • Macchi Marana - Remix (Decide)
  • Chiya Coffee
  • Ek Palta
  • Thuli
  • Girlfriend
  • Traffic Jam
  • Tutyo Tara Aakash Ma
  • Jau ki najau feat Kutumba
  • Baji Prem Ko
  • Local beauty
  • Hasna sikayeu sathi
  • Kanchha le sodhyo malai
  • Raat ko kura
  • Mohani lagaune
  • Timi samjhana bhitra

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Indira Joshi Full Biography, Age, Boyfriend, Education».
  2. «Nepali house-hold names go for the Guinness World Records». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. 3,0 3,1 «National poet Madhav Prasad Ghimire turns singer».
  4. «Most vocal solos in a song recording».
  5. «Indira Joshi Biography, Wiki, Boyfriend, Age, Height, family, Affairs».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինդիրա Ջոշի» հոդվածին։