«Սնոուբորդ (սպորտաձև)»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Սպորտ}} '''Սնոուբորդ''', '''Սնոուբորդինգ''' ({{lang-en|Snowboarding}}, {{lang-en|snow}}՝ ձյուն և {{lang-en|board}}՝ տա...»: |
(Տարբերություն չկա)
|
19:01, 25 Նոյեմբերի 2018-ի տարբերակ
Սնոուբորդ | |
---|---|
Տեսակ | ձմեռային մարզաձև, boardsport? և օլիմպիական մարզաձև |
Snowboarding Վիքիպահեստում |
Սնոուբորդ, Սնոուբորդինգ (անգլ.՝ Snowboarding, անգլ.՝ snow՝ ձյուն և անգլ.՝ board՝ տախտակ), ձմեռային օլիմպիական սպորտաձև, որի էությունը ձյունապատ լանջերից ու լեռներից հատուկ հարմարանքով՝ սնոուբորդով դեպի ներքև սահելն է։ Ի սկզբանե այն ձմեռային սպորտաձև էր, չնայած առանձին էքստրեմալներ այն հարմարեցրել են ամռանը՝ սնոուբորդով սահելով ավազոտ լանջերի վրա (սենդբորդինգ)։
Քանի որ հաճախ սնոուբորդով սահքը անցկացվում է անպատրաստ լանջերին և մեծ արագությամբ, վնասվածքներից պաշտպանվելու համար օգտագործվում է տարատեսակ հանդերձանք՝ լեռնադահուկային սաղավարտ, հոդերի, ձեռքերի, ոտքերի և մեջքի պաշտպանություն։
1998 թվականին Նագանոյի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ սնոուբորդը առաջին անգամ ներառվեց օլիմպիական ծրագրի մեջ։
Պատմություն
Սնոուբորդի հայտնագործումը վերագրվում է 1960-ականների սկզբին։ 1965 թվականին Շերման Պոպենը՝ Մասկիգոն քաղաքից (Միչիգան), մտածեց և դստեր համար պատրաստեց ժամանակակից սնոուբորդի նմանակը՝ անվանելով սնյորֆեր (snurfer - անգլ.՝ snow՝ «ձյուն» և անգլ.՝ surf` «սյորֆ»)։ Նա միմյանց սոսնձեց երկու դահուկ։ Իր կառուցվածքով սնյորֆերը շատ նման էր սքեյթբորդին, միայն առանց անիվների։ Սնյորֆերը ամրակներ չուներ, և տախտակի վրա մնալու համար սահողը պետք է բռնվեր եզրին կապված պարանից։ Նաև խորհուրդ էր տրվում սահքի համար օգտագործել չսահող կոշիկներ։ Արդեն 1966 թվականին սկսվեց սնյորֆերի՝ որպես մանկական խաղալիքի արտադրությունը[1]։
Հաջորդ տարիների ընթացքում այս սպորտաձևն ավելի մեծ ճանաչում ստացավ: Դրա կատարելագործման գործում մեր ներդրում ունեցան Դմիտրի Միլովիչը, Ջեյք Բյորթնը («Burton Snowboards» ընկերության հիմնադիր), Թոմ Սիմը («Sims Snowboards» ընկերության հիմնադիր) և Մայք Օլսոնը («Mervin Manufacturing» ընկերության հիմնադիր): ԱՄՆ-ի արևելյան ծովափնյա սյորֆեր Դիմիտրի Միխայլովիչը 1972 թվականին հիմնեց սնոուբորդի արտադրության «Winterstick» ընկերությունը, որը արդեն երեք տարի անց հիշատակվեց «Newsweek» ամսագրում: «Winterstick» տախտակները ժառանգել էին սյորֆինգի և դահուկների կառուցողական սկզբունքները[1]:
1979 թվականին Միչիգան նահանգում՝ Գրենդ Ռեփիդս քաղաքից ոչ հեռու, անցկացվեց պատմության մեջ սյորֆինգի աշխարհի առաջին առաջնությունը: Այդ մրցակցությանը մասնակցում էր նաև Ջեյք Օբերտոնը, ով կատարելագործել էր սնոուբորդը՝ ավելացնելով ոտքերի համար ամրություններ: Այդպիսի կատարելագործումը բողոք առաջացրեց մյուս մասնակիցների շրջանում, քանի որ նրա կառուցվածքը տարբերվում էր բնօրինակից: Սակայն Փոլ Գրեյվսը՝ այն ժամանակվա լավագույն սպինինգիստը, մյուս մարզիկների հետ միասին կազմակերպիչներին համոզեց թույլատրել նրա մասնակցությունը մրցույթին: Արդյունքում ստեղծվեց առանձին մրցույթ, որում Բյորթնը հաղթանակ տարավ՝ լինելով միակ մասնակիցը: Ներկայումս այդ առաջնությունը ընդունված է համարել առաջինը սնոուբորդների մրցակցության պատմության մեջ՝ որպես ինքնուրույն ճյուղ[1]:
1982 թվականին Սայդ Իքս վայրում (Վուդսթոք քաղաքից ոչ հեռու՝ Վերմոնտ նահանգ) անցկացվեցին ԱՄՆ-ի սլալոմի առաջին համազգային մրցումները։ 1983 թվականին Կալիֆորնիա նահանգի Սոդա Սփրինգս քաղաքում տեղի ունեցավ հաֆփայփի աշխարհի առաջին առաջնությունը: Կազմակերպիչներն էին Թոմ Սիմսը և Մայք Չանտրին՝ սնոուբորդի տեղի հրահանգիչը[1]:
Սնոուբորդի հանրաճանաչության աճը հանգեցրեց դրա՝ որպես ձմեռային սպորտաձևի պաշտոնական ճանաչմանը. 1985 թվականին ավստրիական Ցյուրս լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցավ աշխարհի առաջին գավաթը: Դրանից մեկ տարի առաջ մրցույթի ընդհանուր կանոնների մշակման և կազմակերպման համար ստեղծվել էր Սնոուբորդի միջազգային ասոցիացիան (ISA)[1]: 1990-ական թվականների կեսերին միջազգային օլիմպիական կոմիտեն որպես սնոուբորդի պաշտոնական ղեկավար մարմին ճանաչեց Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան: Այդ պատճառով 1990-ականների կեսերից սկսած՝ բոլոր խոշոր միջազգային մրցումները սկսեցին անցկացվել Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի կանոններով և դրա հովանու ներքո[2]:
Ներկայումս սնոուբորդը, որպես սպորտաձև, ունի իր կայուն տեղը: Սնոուբորդի բնագավառում անցկացվում են բարձր մակարդակի բոլոր մրցությունները՝ Օլիմպիական խաղեր, Սնոուբորդի աշխարհի առաջնություն, Սնոուբորդի աշխարհի գավաթ, X-Games, US Open և այլն: Այդ խաղերը հեռուստատեսությամբ ցուցադրվում են ամբողջ աշխարհում: Լեռնադահուկային շատ հանգստավայրեր ստեղծում են հատուկ սնոուբորդ-այգիներ՝ ձյունե կառույցներ սնոուբորդով (և դահուկներով) հնարային սահքի համար[1]:
Սպորտային կարգապահություն
Պաշտոնապես ճանաչված ճյուղեր
Գոյություն ունեն սնոուբորդի հետևյալ սպորտային ճյուղերը[3][4], որոնց վերաբերյալ անցկացվում են ամենաբարձր մակարդակի մրցումներ (Օլիմպիական խաղեր, Սնոուբորդի աշխարհի առաջնություն, Սնոուբորդի աշխարհի գավաթ)․
- զուգահեռ սլալոմ (PSL) - համարվում է 2014 թվականի օլիմպիական խաղերի օլիմպիական ուղղություն, իսկ 2015 թվականին գործադիր կոմիտեի որոշմամբ հեռացվեց ցանկից[5],
- զուգահեռ հսկայական սլալոմ (PGS) - օլիմպիական ուղղություն է՝ սկսած 2002 թվականի Ձմեռային խաղերից,
- սնոուբորդ-կրոսս (SBX) - օլիմպիական ուղղություն է՝ սկսած 2006 թվականի Ձմեռային խաղերից,
- հաֆփայփ (HP) - օլիմպիական ուղղություն է՝ սկսած 1998 թվականի Ձմեռային խաղերից,
- սլոուփսթայլ (SBS) - օլիմպիական ուղղություն է՝ սկսած 2014 թվականի Ձմեռային խաղերից,
- բիգ-էյր (BA) - ներառվել է 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում[5]։
Չճանաչված ճյուղեր
Ներկայումս լայն տարածում են գտել ջիբբինգի մրցումները, բայց այս ուղղությունները դեռևս ընդգրկված չեն Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS)[6] կամ ՌԴ-ի ճանաչված սպորտաձևերի ցանկում[7], ուստի չունի գնահատման միասնական կանոններ և չափանիշներ:
Սնոուբորդի ուղղություններ
Կոշտ սնոուբորդ
Կոշտ սնոուբորդ (անգլ.՝ alpine) - ուղղություն, որի հիմքը սարից տեխնիկական վայրէջքն է․
- քարվինգ՝ իր բոլոր տարատեսակներով,
- մրցավազքային տեխնիկաներ՝ ուղղված լեռնադահուկային շավիղն առավելագույն արագությամբ անցնելուն։
Հետևյալ ուղղության տեխնիկաները օգտագործվում են այս ճյուղերում.
- զուգահեռ սլալոմ,
- զուգահեռ հսկայական սլալոմ,
- սնոուբորդ - կրոսս։
Ֆրիսթայլ
Իր մեջ ներառում է տեխնիկաներ՝ ուղղված հետևյալ հնարքների կատարմանը.
- ցատկ հարթակի վրա,
- սահք տարբեր շինությունների օգտագործմամբ՝ աստիճաններ, բազրիք, նստարաններ, պատնեշներ (այն ամենը, ինչի վրայով կարող է սահել սնոուբորդը)[8],
- հնարքների տեխնիկա զառիվայրի մակերևույթին,
- խոչընդոտների հաղթահարում։
Ֆրիսթայլի տեխնիկան օգտագործվում է հետևյալ ճյուղերում․
- սնոուբորդ-կրոսս,
- հայփայփ,
- սլոուփսթայլ,
- բիգ-էյր,
- ջիբբինգ։
Ֆրիրայդ
Ֆրիրայդ - սնոուբորդի ուղղություն, որը ենթադրում է ազատ սահք՝ չսահմանափակված պատրաստված զառիվայրերով և այգիներով, առանց խիստ սահմանված երթուղու, նպատակակետի և կանոնների: Գոյություն ունեն կազմակերպություններ, որոնք կազմակերպում են արտագնա մրցակցություններ ֆրիրայդի տարրերով, օրինակ՝ սահք առանց նախօրոք փորձարկված երթուղու:
Պարա-սնոուբորդ
Պարա-սնոուբորդ կամ հարմարեցված սնոուբորդ - սա սնոուբորդի փոփոխված տարբերակն է ֆիզիկական սահմանափակումներ ունեցող մարդկանց համար հարմարեցված կանոններով, հարմարանքներով և տեխնիկական նորմերով, որպեսզի նրանք հնարավորություն ունենան զբաղվելու այս սպորտաձևով՝ ժամանցային և մրցութային մակարդակներում: 2014 թվականին ներառվել է ձմեռային պարալիմպիկ խաղերի ծրագրի մեջ:
Անվտանգություն և նախազգուշական միջոցներ
Ինչպես և շատ ձմեռային սպորտաձևեր, սնոուբորդը նույնպես պարունակում է ռիսկեր առողջության համար[9]։
Վնասվածության մակարդակը կազմում է մեկ օրում հազար մարդու համար չորսից վեցը, ինչը մոտավորապես երկու անգամ ավելի է լեռնադահուկային սպորտի վնասվածության մակարդակից[10]։ Վնասվածքների մեծ մասը բաժին է ընկնում նորեկներին, հատկապես նրանց, ովքեր նախընտրում են սովորել ինքնուրույն: Բոլոր վնասվածքների քառորդը բաժին է ընկնում այն ռայդերներին, ովքեր առաջին անգամ են կանգնում սնոուբորդի վրա, իսկ բոլոր վնասվածքների կեսը բաժին է ընկնում այն մարդկանց, ովքեր ունեն մեկ տարվանից քիչ սահքի փորձ: Փորձառու ռայդերները հազվադեպ են վնասվում, բայց նրանց ստացած վնասվածքները սովորաբար ավելի ծանր են լինում[11]։
Վնասվածքների երկու երրորդը բաժին է ընկնում մարմնի վերին մասին, իսկ մեկ երրորդը՝ ներքին մասին, ինչն էլ տարբերակում է սնոուբորդը լեռնադահուկային սպորտից, որտեղ վնասվածքների երկու երրորդը ընկնում է մարմնի ներքևի մասին: Մարմնի ամենաշատ վնասվող մասը դաստակն է. բոլոր սնոուբորդային վնասվածքների մոտ 40%-ը դաստակի վնասվածքներ են, իսկ սնոուբորդային բոլոր վնասվածքների 24%-ը՝ դաստակի կոտրվածք[11]։ Ամեն տարի ամբողջ աշխարհում տեղի է ունենում սնոուբորդիստների դաստակների շուրջ 100 000 կոտրվածք[12]։ Այդ պատճառով դաստակների պաշտպանության օգտագործումը խիստ հանձնարարվում է։ Հաճախ դրանք պարտադիր են նորեկների խմբերում, քանի որ դրանց օգտագործումը երկու անգամ նվազեցնում է դաստակի վնասվածքի ստացումը[13]։ Սնոուբորդիստների համար շատ կարևոր է նաև սովորել ճիշտ ընկնել՝ կանգնելու համար չօգտագործելով ուղիղ ձեռքերը, քանի որ 90 աստիճանով ծալված դաստակը մեծացնում է կոտրվածքի հավանականությունը: Դաստակի վնասվածքի կանխարգելման համար կարևոր է դրա մարզումը:
Դահուկորդների համեմատությամբ սնոուբորդիստների մոտ գլխի վնասվածք ստանալու ռիսկը երկուսից վեց անգամ ավելի բարձր է։ Խորհուրդ է տրվում օգտագործել սաղավարտ, ինչպես նաև աչքերի պաշտպանություն (որոնք կարող են վնասվել ինչպես ֆիզիկապես, այնպես էլ ինտենսիվ անդրադարձած ուլտրամանուշակագույն ճառագայթներից)[14][15]։
Ի տարբերություն դահուկային հարմարանքների՝ բոլոր սնոուբորդային հարմարանքները այնպես են նախագծված, որպեսզի չմասնատվեն ընկնելու ժամանակ: Ոտնաթաթերի ֆիքսված դիրքը նվազեցնում է վնասվածքների թիվը, օրինակ՝ ծնկի վնասվածքի տոկոսայնությունը սնոուբորդի վրա 15% է՝ ի տարբերություն դահուկների՝ 45%: Ծնկին բնորոշ է հոդերի վնասվածքը, իսկ կոտրվածքները հազվադեպ են լինում[11]։ Սրունքի կոտրվածքները նույնպես հազվադեպ են լինում՝ մոտ 20% պակաս կրունկի և ոտնաթաթի վնասվածքից: Կոճոսկրի կոտրվածք լինում է ավելի հազվադեպ, քան մյուս սպորտաձևերում, և կազմում է սնոուբորդային վնասվածքների 2%-ը[11]։ Ծնկների պաշտպանության համար օգտագործում են հատուկ պաշտպանություն, որը նաև միավորված է լինում սրունքի պաշտպանության հետ։
Տեսահոլովակ
Սնոուբորդինգի դժվարությունն ու առանձնահատկությունն արտացոլվում է դրա մասին որակյալ ֆիլմերի նկարահանման դժվարության մեջ: Գոյություն ունեն մասնագիտացված կինոընկերություններ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ.
- Absinthe Films
- Brain Farm
- Isenseven
- Mack Dawg Productions
- Pirate Movie Production
- StereoTactic (Ռուսաստան)
Ֆիլմեր սնոուբորդի մասին
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 История сноуборда (рус.). Федерация горнолыжного спорта и сноуборда России. Проверено 21 августа 2014
- ↑ ИСФ или ФИС?
- ↑ В соответствии с правилами ФИС 2014 года.
- ↑ ADVERTISING RULES 2013/14 SNOWBOARD
- ↑ 5,0 5,1 Олимпийский комитет России: Параллельный слалом в сноуборде исключён из программы Олимпийских зимних игр
- ↑ Snowboard - FIS-SKI
- ↑ Спорт высших достижений — Министерство спорта Российской Федерации
- ↑ Фрирайд, фристайл, джиббинг и другие виды сноубординга
- ↑ Snowboarding Safety & Guidelines @ ABC-of-Snowboarding Արխիվացված 2012-07-21 archive.today
- ↑ Roberts, William O. (2004). Bull's Handbook of Sports Injuries. McGraw-Hill Medical. էջ 550. ISBN 0071402918.
{{cite book}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն) - ↑ 11,0 11,1 11,2 11,3 Roberts, William O. (2004). Bull's Handbook of Sports Injuries. McGraw-Hill Medical. էջ 555. ISBN 0071402918.
{{cite book}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն) - ↑ Snowboarding Injuries — Wrist Fractures @ ABC-of-Snowboarding Արխիվացված 2012-07-17 archive.today
- ↑ Roberts, William O. (2004). Bull's Handbook of Sports Injuries. McGraw-Hill Medical. էջ 556. ISBN 0071402918.
{{cite book}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն) - ↑ Peterson, Lars; Renstrom, Per (2001). Sports Injuries, Their Prevention and Treatment. Martin Dunitz. էջ 464. ISBN 1853171190.
{{cite book}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն) - ↑ Выбор горнолыжных очков @ ski-school.ru
- ↑ Սնոուբորդի ակադեմիա (Video 1996) - IMDb
- ↑ Թռիչքի արվեստը 3D (2011) - IMDb
Արտաքին հղումներ
- ФГССР - Ռուսաստանի լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիայի պաշտոնական կայք
- Все о сноуборде. "Фанат спорта" սպորտային պորտալը՝ սնոուբորդի մասին
- Сноубординг | Պատմություն, սնոուբորդի ընտրություն, սահելու ոճեր