Jump to content

«Սովետների տուն (Դոնի Ռոստով)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեսարժանություն}} '''Խորհուրդների տուն''' ({{lang-ru|Дом Советов}}), վարչական շենք Կիրովսկի շրջան (Դոնի...»:
(Տարբերություն չկա)

21:05, 14 Մարտի 2018-ի տարբերակ


Քարտեզ
Քարտեզ

Խորհուրդների տուն (ռուս.՝ Дом Советов), վարչական շենք Կիրովսկի շրջանի Դոնի Ռոստով քաղաքի կենտրոնում, Ռոստովի մարզի վարչակազմի նստավայրը: Շենքը կառուցված է խորհրդային կոնստրուկտիվիզմի ոճով, նախագծվել և կառուցվել է 1930-ական թվականների սկզբին: Հայրենական մեծ պատերազմի սկզբում անհնար է եղել ավարտել Սովետների տան շինարարական աշխատանքները: Վերանորոգման և վերականգնման աշխատանքները կատարվել են միայն 1950-ական թվականներին, իսկ շենքի ճակատային հատվածն ավարտվել է միայն 1968 թվականին: Ռոստովի սովետների տան ընդհանուր ծավալը կազմում է 370 հազար խորանարդ մետր, և այն համարվում է Հյուսիսային Կովկասի խոշորագույն շենքերից մեկը և Ռուսաստանի հարավում գտնվող ամենամեծ վարչական կառույցը:

Նկարագրություն

Սովետների տունը գտնվում է Ռոստովի պատմական կենտրոնում՝ Սովետների հրապարակում: Բնօրինակ նախագծում նախատեսված է եղել 1000 սենյակ, կոնֆերանսների դահլիճ, ճաշարաններ, փոստային բաժանմունք, վարսահվիրանոց, բուֆետներ, տպարան և այլ ծառայություններ: Շենքն իրենից ներկայացնում էր 5-8 հարկանի սեկցիաներ՝ միաձուլված անցումներով, ներքին բակերով: Շենքի գլխին պետք է լիներ գլանաձև կորպուսը՝ կոնֆերանս դահլիճով, ինչը չեն կարողացել ավարտին հասցնել, իսկ կառուցված հատվածը օկուպացիայի ժամանակ վնասվել է: Հետպատերազմյան վերակառուցման ընթացքում ութհարկանի շենքը մասամբ կորցրել է իր նախնական պլանավորված տեսքը: Ճակատային հատվածը կորցրել է երիզավոր ապակեպատումը, այն միայն պատվել է աղյուսով, պատերին արվել են ռելիեֆներ, հիմնական մուտքի մուտքի որմնասյան մոտ տեղադրվել է հսկայական պորտալը: Շենքի ճակատային հատվածի նոր տարբերակի հեղինակներն էին ճարտարապետներ Վլադիմիր Գրիգորը և Վլադիմիր Սիմոնովիչը[1]:

Պատմություն

Ռոստովի սովետների տան նախագիծը կազմվել է 1929-1934 թթ. ճարտարապետ Իլյա Գոլոսովի կողմից: Դոնի Ռոստովում նոր շինարարության նախագծերի մրցույթում Ի. Գոլոսովի նախագիծը երկրորդ տեղն է զբաղեցրել: Վարչական շենքի համար ընտրված վայրում մինչև 1930 թվականը եղելէ Ալեքսանդր Նևսկու տաճարը: 1935 թվականին դրվել է կառույցի հիմնաքարը[2]: Մոնտաժումը կատարվել է թույլ թեմպերով: Շինարարությունը, հիմնականում, ավարտվել է 1941 թվականին: Մինչև Հայրենական մեծ պատերազմի սկիզբը հարդարման ​​աշխատանքները չեն ավարտվել, չնայած որ մասնաշենքն արդեն շահագործվել է: Հետպատերազմյան շրջանում, հաշվի առնելով միջոցների բացակայությունը, ԽՍՀՄ պաշտպանության նախարարությունը առաջարկել է, որ Սովետների տունը վերակառուցվի գերմանացի զամագերիների ուժերով՝ պայմանով, որ վերակառուցվող տարածքի 80% պետք է օտարվի: Քաղաքային իշխանությունը ստիպված էր համաձայնվել, և այժմ, Ռոստովի ամենահեղինակավոր շրջանում այսպես կոչված ժամացույցի գործարանն է: Տարածքային վարչակազմը զբաղեցնում է միայն Սովետների տան շենքի վերջին երկու թևերը[1][3]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Советский конструктивизм» (ռուսերեն). Rostov-Region. Վերցված է 2017-02-17-ին.
  2. Максим Штаханов. «Архитектура Ростова-на-Дону советского периода» (ռուսերեն). Վերցված է 2017-02-17-ին.
  3. Вера Волошинова. «Ростов-на-Дону: Дом Советов» (ռուսերեն). Portalus. Վերցված է 2017-02-17-ին.