Jump to content

«Իջեցման խաղ (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆիլմ |հայերեն անվանում = Իջեցման խաղ |բնագիր անվանում = The Big Short |պատկեր = |imagesize = |alt = |ն...»:
(Տարբերություն չկա)

16:37, 26 հունվարի 2016-ի տարբերակ

Իջեցման խաղ
անգլ.՝ The Big Short
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրկենսագրական դրամա
Թեմա2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամ և United States housing bubble?
ՀիմքThe Big Short?
Թվական2015
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱդամ Մաքքեյ
ՊրոդյուսերԴեդե Գարդներ
Բրեդ Փիթ
Ջերեմի Քլեյներ
Արնոն Միլչեն
Սցենարի հեղինակՄայքլ Լյուիս
ԴերակատարներԲրեդ Փիթ
Քրիստիան Բեյլ
Ռայան Գոսլինգ
Սթիվ Քերել
ՕպերատորԲարի Էքրոյդ
ԵրաժշտությունՆիկոլաս Բրիթել
ՄոնտաժՀենք Քորուին
Պատմվածքի վայրՆյու Յորք և Դևոն
Նկարահանման վայրՆյու Յորք և Օռլեան շրջան
ԿինոընկերությունParamount Pictures
Տևողություն130 րոպե
Բյուջե$ 28 միլիոն
Շահույթ$ 70 308 896[1]
IMDbID 1596363
Պաշտոնական կայքէջ

«Իջեցման խաղ» (անգլ.՝ The Big Short), Ադամ Մաքքեյի ֆիլմը՝ նվիրված 2007-2008 թվականների ֆինանսական ճգնաժամին[2]Լ Ֆիլմի սցենարը հիմնված է Մայքլ Լյուիսի «Իջեցման մեծ խաղ: Ֆինանսական դժբախտության գաղտնի զսպանակներ» գրքի վրա: Գլխավոր դերերը կատարել են Բրեդ Փիթը, Քրիստիան Բեյլը, Ռայան Գոսլինգը և Սթիվ Քերելը[3][4]:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 12-ին[5]:

«Իջեցման խաղ» ֆիլմը հինգ անվանակարգում առաջադրվել է «Օսկար» մրցանակին, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Սյուժե

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 2005 թվականին: Ֆինանսների հանճար, հեջ-ֆոնդի ղեկավար Մայքլ Բյուրին կանխազգում է, որ հիփոթեքային վարկերի ամերիկյան շուկան շուտով կարող է պայթել: Դրա հետ կապված՝ նա ապահովագրում է իր հաճախորդների գրեթե մեկ միլիարդ դոլարը վարկային դեֆոլտային սվոփի միջոցով: Ուոլ սթրիթը արձագանքում է այդ գործողություններին, որոնք սկզբում շուկայի մյուս խաղացողների համար տարօրինակ են թվում: Մի քանի ֆինանսիստներ՝ Ջարեդ Վենեթը (ֆիլմում՝ պատմողը), Մարկ Բաումը, Չարլզ Գելերը, Ջեյմի Շիփլին և Բեն Ռիքերթը, հասկանալով, թե ինչումն է Բյուրիի մարտավարության էությունը, որոշում են խաղալ՝ ի հեճուկս շուկայի մյուս անդամների: Նրանք ենթադրում են, որ կկարողանան ոչ միայն ողջ մնալ գրոհող ֆինանսական բարդ իրավիճակում, այլ նաև գումար վաստակել:

Ծանոթագրություններ

  1. box office data
  2. Paramount Taps ‘Anchorman’ Helmer Adam McKay To Adapt And Direct Michael Lewis’ ‘The Big Short’ About Economic Meltdown
  3. McNary, Dave (March 24, 2014). «'Anchorman's' Adam McKay Boards Financial Drama». variety.com. Վերցված է April 18, 2015-ին.
  4. Steve Carell in Talks to Join Christian Bale, Ryan Gosling in 'The Big Short'
  5. http://www.kinopoisk.ru/film/501333/ «Իջեցման խաղ» ֆիլմը Kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ