Jump to content

«Զիգմունդ Ֆրոյդ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 20. Տող 20.
<references/>
<references/>
[[Պատկեր:50 shilling freud.JPG|thumb|left|200px|50 ավստրիական շիլլինգ, նվիրված Ֆրոյդի «Երազների մեկնություն» աշխատության հրատարակման 100-ամյակին]]
[[Պատկեր:50 shilling freud.JPG|thumb|left|200px|50 ավստրիական շիլլինգ, նվիրված Ֆրոյդի «Երազների մեկնություն» աշխատության հրատարակման 100-ամյակին]]
* [http://freud.pribor.cz/ Sigmund Freud - birthplace Pribor - Czech republic]
{{Psych-stub}}
{{Psych-stub}}



06:04, 31 Հոկտեմբերի 2010-ի տարբերակ

Զիգմունդ Ֆրոյդ

Զիգմունդ Ֆրոյդը (գերմ. Sigmund Freud) ավստրիացի հոգեբան, հոգեբույժ և նյարդաբան է, հոգեվերլուծության հիմնադիրը։ Ծնվել է 1856 թվականի մայիսի 6-ին ավստրո-հունգարական փոքրիկ Ֆրայբերգ քաղաքում (ժամանակակից Չեխիայի տարածքում)։ Երբ նա չորս տարեկան էր, նրա ընտանիքը ֆինանսական խնդիրների պատճառով տեղափոխվում է Վիենա։ Ֆրոյդը մշտապես ապրում էր Վիենայում, իսկ 1938 թվականին՝ մահից մի տարի առաջ արտագաղթում է Անգլիա։[1] Դեռ գիմնազիայում Ֆրոյդը տարվում է բնական գիտություններով և արդյունքում, 1873 թվին ընդունվում Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետ։ 19-րդ դարի 80-ական թվականներին Ֆրոյդը աշխատել է գործնական բժշկության ոլորտում, ապա 1897-1920 թվականներին մշակել է հոգեվերլուծության տեսությունը։ Նրա առաջին լուրջ գիտական աշխատություններից մեկը հրատարակվել է 1895 թվականին (Ի. Բրոյերի հետ համատեղ)։ Այդ աշխատությունը վերաբերում էր հիստերիայի առաջացման և հիպնոսի միջոցով դրա բուժման հնարավորության խնդրին։ Հետագայում Ֆրոյդը հրաժարվեց հիպնոսի կիրառումից և ստեղծեց հոգեվերլուծության միջոցով հիվանդներին բուժելու մեկ այլ եղանակ, որը հիմնված էր ազատ զուգորդումների, երազների, հիվանդների սխալ գործողությունների մեկնաբանման վրա։

Ուսմունքը

Ֆրոյդի ուսմունքի հանաձայն, մարդու հոգեբանությունը հանդես է գալիս իբրև երեք տարբեր մակարդակների փոխազդեցություն: Դրանք Ֆրոյդը կոչում է անգիտակից, նախագիտակից և գիտակից մակարդակներ: Հոգեբանության առանցքային բաղադրիչը անգիտակից մակարդակն է, նախագիտակցական և գիտակցական բաղադրիչները բխում են անգիտակցականից` կազմելով դրա վրա հենվող վերնաշենք: Անգիտակցականը մարդու հոգեբանության խորքային շերտն է, սերում է հիմնական ձգտումներից՝ բնազդներից: Որպես հիմնական ձգտումների հիմքն ըստ Ֆրոյդի սեռական բնազդն է՝ լիբիդոն: Անհատի անգիտակից ձգտումները հասարակության համար կործանարար են: Ջանալով զսպել այդ ապակառուցիկ ուժերը, հասարակությունը ստեղծում է տարբեր վերնաշենքային մեխանիզմներ՝ սոցիալական նորմերի տեսքով: Կրոնն առաջացել է հենց այդ հզոր բնազդները տարբեր արգելանքների (տաբու) միջոցով ճնշելու համար:

Սակայն բնազդների ճնշումն անհետևանք չի մնում` առաջացնելով նյարդային վիճակներ, բարդույթներ: Անհատի նյարդային վիճակներից է այսպես կոչված «էդիպյան բարդույթը», որն արտահայտվում է արու զավակի զգացմունքային կապվածությամբ մորը և երկակի վերաբերմունքով դեպի հայրը:


Գրականություն

Հոգեբանություն (դեմքեր, փաստեր)։ Ուսումնամեթոդական ձեռնարկ - Եր. ԵՊՀ հրատ. 2010թ.

Պատկեր:Zigmund freud.jpg
Զիգմունդ Ֆրոյդի 125-ամյակին նվիրված ավստրիական ծրար և նամականիշ։

Աղբյուրներ

  1. Ларри Хьелл, Дэниел Зиглер. Теории личности.К.: PSYLIB, 2006 (ռուս.)
Պատկեր:50 shilling freud.JPG
50 ավստրիական շիլլինգ, նվիրված Ֆրոյդի «Երազների մեկնություն» աշխատության հրատարակման 100-ամյակին