Jump to content

«Լինքոլն (Անգլիա)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Բնակավայր | կարգավիճակ = քաղաք | հայերեն անվանում = Լինկոլն | բնօրինակ անվանում = Lincoln...»:
(Տարբերություն չկա)

07:22, 29 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Քաղաք
Լինկոլն
Lincoln
ոչ մի
ոչ մի
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Անգլիայի շրջաններԻսթ-Միդլենդս
Անգլիայի կոմսությունԼինկոլնշիփ
Մակերես36 կմ²
ԲԾՄ31 մետր
Բնակչություն93 541 մարդ (2011)
Ժամային գոտիUTC0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ01522
Փոստային դասիչLN1 LN2 LN3 LN4
Պաշտոնական կայքlincoln.gov.uk
Լինքոլն (Անգլիա) (Միացյալ Թագավորություն)##
Լինքոլն (Անգլիա) (Միացյալ Թագավորություն)

Լինկոլն(անգլ.՝ Lincoln),քաղաք Անգլիայի արևելքում,Արևելյան Միդլենդ շրջանի Լինկոլնշիփ կոմսության վարչական կենտրոնը: Գտնվում է Ուիտեմ գետի բարձրադիր ափերին: Բնակչությունը՝ 93.5 հազար մարդ[1](2011):

Պատմությունը

Հնում քաղաքի ներկայիս տարածքում գտնվում էր հռոմեական 9-րդ լեգեոնի ամրությունը: 71 թվականին ամուր պատերի պաշտպանության տակ ձևավորվել է Լինդում(անգլ.՝ Lindum) գաղութը` Flavia Caesariensis մարզկենտրոնը,որը բնակեցնում էին զորացրված զինվորները: Մինչև օրս Լինկոլն տանող ճանապարհը անցնում է հռոմեացիների կողմից կառուցված կամարով(անգլ.՝ Newport Arch): Պեղումների ժամանակ հնէաբանները հայտնաբերել են բազմաթիվ նշաններ,որոնք վկայում են քաղաքի հնության մասին՝գերեզմանատուն,վերնապարանքներ,վառարաններ և նույնիսկ շատրվան:

Վաղ միջնադարում Լինկոլնը դարձավ Դանելագի հինգ քաղաքներից մեկը: Քաղաքի հաջող դիրքը ապահովում էր անընդհատ եկամուտ քաղաքին: Մի ժամանակ այստեղ դրամ էր հատվում: Անգլիայի գրավումից հետո Ուիլիամ Աշխարհակալը ուշադրություն դարձրեց Լինկոլնի բարձր դիրքին և հրամայեց այստեղ կառուցել Լինկոլնյան ամրոց: Միջնադարում այս ամրոցի համար դաժան կռիվներ են ընթացել:

Մայր տաճար

Եպիսկոպոսը 1071 թվականին թուլացած Դորչեստերից տեղափոխվեց Լինկոլն,քանի որ Լինկոլնը վերածվել նորմաննյան կալվածքի: Շատ կարճ ժամանակահատվածում(մինչև 1092 թվականը) այստեղ կառուցվեց տաճար: Այս կառույցը մի անգամ չէ,որ տուժել է հրդեհներից,իսկ 1185 թվականին ամբողջովին ավերվել է երկրաշարժից: 13-րդ դարում նրա տեղը կառուցվեց նոր տաճար՝ անգլիական գոթական ճարտարապետության չափանմուշ:

Դա առաջին կառույցն էր,որը գերազանցեց Քեոփսի բուրգի բարձրությունը: Համարվում է,որ 250 տարվա ընթացքում 160 մետրանոց Լինկոլնյան տածարը համարվել է Երկրի ամենաբարձր շինությունը:

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

Լինկոլնի մասին պատմող տեսանյութեր

Ծանոթագրություններ

[[Կատեգորիա:]] [[Կատեգորիա:]]