Ջանք
Ջանք արմտ. հայ.՝ Ջանք | |
---|---|
Տեսակ | գրական ամսագիր |
Լեզու | արևմտահայերեն |
Հիմնադրվել է | հուլիսի 1, 1930 |
Հիմնադիր | Սեմա և Միսաք Մանուշյան |
Երկիր | Ֆրանսիա |
Գրասենյակ | Փարիզ, Ֆրանսիա |
Լուծարվել է | հունիս 1931 |
«Ջանք» (ֆր.՝ Tchank), հայալեզու գրական թերթ, որը հիմնադրվել 1930 թվականի հուլիսի 1-ին Փարիզում և կազմակերպվել է ֆրանսահայ բանատեղծներ և գրողներ Գեղամ Աթմաճյանի և Միսաք Մանուշյանի կողմից։ Ամսագրի հրատարակությունը դադարեցվել է 1931 թվականի հունիսին՝ տասներկուերորդ համարից հետո։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ջանք» ամսագիրը հիմնադրվել է 1930 թվականի հուլիսի 1-ին Փարիզում[1]: Այս ամսագիրը, որը ծագում է 1930 թվականի մայիսին ստեղծված «Երիտասարդ գրողների ասոցիացիայից», նպատակ ունի լինել Ֆրանսիայի հայկական սփյուռքի երիտասարդ գրողների խոսնակը, ինչի մասին վկայում է նրա ենթավերնագիրը, «Երիտասարդական գրական ամսագիր», որի նպատակն է լինել այդ երիտասարդների «Հանդիպման վայրը»[1]: Ջանք ամսագիրը վարել են բանաստեղծներ և գրողներ Գեղամ Աթմաճյանը և Միսաք Մանուշյանը։
Ամսագրում կգտնենք Գեղամ Աթմաճյանի բանաստեղծությունները, վիպակները և մտորումի հոդվածները Սեմա մականունով[2], իր քրոջ Մարի Աթմաճյանի առաջին բանաստեղծական շարադրությունները և նույնիսկ Միսաք Մանուշյանի [1] առաջին տեքստերը[3]։ Հայերեն թարգմանություններ կան նաև Պիեռ Լուիսի (մասնավորապես Բիլիթիսի երգերը), Պոլ Ժերադիի, Բոդլեռի[4], Վեռլենի և Վիկտոր Հյուգոյի (վերջին երեքը թարմանված են Մանուշյանի կողմից)[3] բանաստեղծություններից, ինչպես նաև թարգմանություններ Մաքսիմ Գորկու, Էրիխ Մարիա Ռեմարկի վիպակներից և այլն[1]:
Ջանքի խմբագրական գիծը ձախերից է, սակայն հեղինակները շարունակում են քննադատաբար վերաբերվել «պրոլետարական գրականությանը», որը գտնում ենք Սովետական Հայաստանում[1]:
Ամսագիրը դադարում է հրատարակվել 1931 թվականի հունիսին տասներկուերորդ համարում՝ ֆինանսական պատճառներով[5]:
Համարների ցանկ[6]
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համար 1, առաջին 1930 հուլիս[7]
- Համար 2, առաջին 1930 օգոստոս[8]
- Համար 3, առաջին 1930 սեպտեմբեր[9]
- Համար 4, 1930 հոկտեմբեր[10]
- Համար 5-6, 1930 նոյեմբեր-դեկտեմբեր[11]
- Համար 7, 1931 հունվար[12]
- Համար 8-9, 1931 փետրվար-մարտ[13]
- Համար 10, 1931 ապրիլ[14]
- Համար 11, 1931 մայիս[15]
- Համար 12, 1931 հունիս[16]
Գեղարվեստական գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միսաք Մանուշյանին նվիրված իր վեպում Դիդիե Դենենքսը[17] 13-րդ գլխի վերջում հիշատակում է «Ջանք»-ը։ Պատմիչը ամսաագիրը նկարագրում է հետևյալ կերպ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Krikor Beledian, 2001, էջ 86
- ↑ Krikor Beledian, 2001, էջ 261
- ↑ 3,0 3,1 {{{վերնագիր}}}.
- ↑ Tchank, n° 2.
- ↑ Krikor Beledian, 2001, էջ 87
- ↑ «ՋԱՆՔ». tert.nla.am.
- ↑ «Կարդալ առցանց» (PDF).
- ↑ «Կարդալ առցանց» (PDF).
- ↑ «Կարդալ առցանց» (PDF).
- ↑ «Կարդալ առցանց» (PDF).
- ↑ «Կարդալ առցանց» (PDF).
- ↑ «Կարդալ առցանց» (PDF).
- ↑ «Կարդալ առցանց» (PDF).
- ↑ «Կարդալ առցանց» (PDF).
- ↑ «Կարդալ առցանց» (PDF).
- ↑ «Կարդալ առցանց» (PDF).
- ↑ Daeninckx, Didier (2018). Missak. Paris. էջ 352. ISBN 978-2-07-276308-3.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)