Մայրամուտ, հորիզոնում լուսատուի անհետացումը։ Արևի մայրամուտը լուսատուի վերին եզրի անհետացման պահն է հորիզոնում[1]։ Մայրամուտ հասկացությունը կարող է վերաբերել նաև լուսատուի անհետացման ամբողջ ընթացքին։
Մթնոլորտի ազդեցության պատճառով մայրամուտն ավելի ուշ է նկատվում, քան այն կնկատվեր մթնոլորտի բացակայության դեպքում։
Մայրամուտը հաճախ ավելի պայծառ է, քան արևածագը[2], և ունի ավելի վառ կարմիր ու նարնջագույն երանգներ[2]։ Օրվա ընթացքում արևը տաքացնում է Երկրի մակերևույթը, հարաբերական խոնավությունը նվազում է, քամու արագությունը մեծանում է, իսկ փոշին բարձրանում է օդ։ Այնուամենայնիվ, արևածագի և մայրամուտի միջև տարբերությունները որոշ դեպքերում կարող են կախված լինել դիտորդի աշխարհագրական դիրքից։
Մայրամուտի ժամանակը փոխվում է տարվա ընթացքում և կախված է դիտարկման կետի աշխարհագրական լայնությունից, աշխարհագրական երկայնությունից և ծովի մակարդակից ունեցած բարձրությունից[3]։
Հյուսիսային կիսագնդում՝ հյուսիսային արևադարձից հյուսիս, գարնանային գիշերահավասարի օրվանից մինչև աշնանային գիշերահավասարի օրը (այսինքն՝ մարտից մինչև սեպտեմբեր) մայրամուտը դիտվում է հյուսիս-արևմտյան բարձրաչափում, իսկ տարվա մնացած հատվածում՝ հարավ-արևմտյան բարձրաչափում։
Հարավային կիսագնդում՝ հարավային արևադարձից հարավ, գարնանային գիշերահավասարի օրվանից մինչև աշնանային գիշերահավասարի օրը (այսինքն՝ սեպտեմբերից մինչև մարտ) մայրամուտը դիտվում է հարավ-արևմտյան բարձրաչափում, իսկ տարվա մնացած հատվածում՝ հյուսիս-արևմտյան բարձրաչափում։
Գիշերահավասարի օրը մայրամուտը տեղի է ունենում գրեթե հենց Արևմուտքում Երկրի բոլոր կետերից դիտողների համար՝ բացառությամբ բևեռների։