Ֆրանսուազ Սագան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսուազ Սագան
ֆր.՝ Françoise Sagan
Ծննդյան անունֆր.՝ Françoise Marie Anne Quoirez[1]
Ծնվել էհունիսի 21, 1935(1935-06-21)[2][3][4][…]
ԾննդավայրԿաժար[1][5]
Վախճանվել էսեպտեմբերի 24, 2004(2004-09-24)[3][6][7][…] (69 տարեկան)
Վախճանի վայրԷքեմովիլ[1]
ԳերեզմանQ30044721?[8]
Գրական անունFrançoise Sagan[9]
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, վիպասան, սցենարիստ, կենսագիր և կինոռեժիսոր
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
ԿրթությունՀատեմեր և Փարիզի համալսարան
Ստեղծագործական շրջան1954-2004
Ժանրերվեպ, էսսե, թատրոն և պոեզիա
Ուշագրավ աշխատանքներԲարև
ԱշխատավայրL'Express?
Պարգևներ
ԱմուսինGuy Schoeller? և Robert Westhoff?
Համատեղ ապրողPeggy Roche?
ԶավակներDenis Westhoff?
Изображение автографа
Կայքfrancoisesagan.fr
 Françoise Sagan Վիքիպահեստում

Սագան Ֆրանսուազ (ֆր.՝ Françoise Sagan, իրական ազգանունը՝ Քուարե (ֆր.՝ Quoirez), հունիսի 21, 1935(1935-06-21)[2][3][4][…], Կաժար[1][5] - սեպտեմբերի 24, 2004(2004-09-24)[3][6][7][…], Էքեմովիլ[1]), ֆրանսիացի կին գրող։ Ավարտել է Փարիզի կաթոլիկական լիցեյը։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սագանը մեծ համբավ է ձեռք բերել «Բարև, թախիծ» (1954) առաջին վեպով։ Այդ և 1956 թվականին գրված «Ինչ-որ ժպիտ» վեպերում Սագանը արտացոլել է ֆրանսիական երիտասարդության մի մասի անտարբերությունը հասարակական կյանքի հանդեպ։

«Մեկ ամսից, մեկ տարուց հետո», «Սիրում եք Բրամս», «Հրաշալի ամպերը», «Մի քիչ արև պաղ ջրի մեջ» վեպերում իշխում է տագնապը անհատի ճակատագրի համար բուրժուական հասարակարգում, որը մարդու մեջ մեռցնում է ստեղծագործական միտքը, անկեղծ զգացմունքները։ Սագանի արձակն աչքի է ընկնում սեղմ ու արտահայտիչ գրելաձևով, հոգեբանական նուրբ նկարագրություններով։

«Դղյակ Շվեյցարիայում»՝ 1960 թվականին և այլ պիեսներ գրված են բուլվարային զվարճալի թատրոնի ավանդույթներով։

Բարև, թախիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարև, թախիծ (ֆրանս. Bonjour Tristesse), Սագանի հայտնի վեպը։ Գրվել է 1954 թվականին։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը ներկայացնում է երիտասարդ աղջկա մտահոգությունները, ով ուղղակի ուզում է հաճույք ստանալ կյանքի բոլոր դրսևորումներից (ներառյալ սեռական)։ Վաղ տարիքում զրկվելով մորից՝ նա երկար ժամանակ անց է կացնում եկեղեցական գիշերօթիկ դպրոցում։ Վերադառնալով հոր մոտ, ով հայտնի հեդոնիստ և կանանց սիրահար էր, Սեսիլը ամբողջությամբ ընկղմվում է բոհեմական կյանքի մեջ, որտեղ չկային ո′չ կանոններ, ո’չ պատասխանատվություն, սակայն մի օր նրանց կյանքում հայտնվում է Սեսիլի մոր ընկերուհին՝ Աննան, ով գեղեցիկ և խելացի կին էր, սակայն ուներ բռնապետի հակումներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժուլիար» հրատարակչությունում գրքի լույս տեսնելը մեծ արաձագանք առաջացրեց կաթոլիկ Ֆրանսիայում։ Գրքի լույս տեսնելու պահին Ֆրանսուազը ընդամենը 19 տարեկան էր։ Մինչ այդ պահը դեռևս անհայտ Ֆրանսուազա Սագանի գիրքը վաճառվեց մեկ միլիոն օրինակով և հեղինակին մեկ ու կես միլիոն ֆրանկ հոնորար բերեց (գիրքը գրախանութներում վաճառվում էր 45 ֆրանկով)։ Գիրքը թարգմանվեց 22 լեզվով և ընդհանուր առմամբ վաճառվեց գրքի 5 միլիոն օրինակ։ Ստեղծագործության գլխավոր հերոսուհին դարձավ մի ողջ սերնդի խորհրդանիշ։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա պարզապես իրեն սառն է պահում, այստեղ ոչ մի հաշիվ չկա։ Անտարբերությամբ է, որ կարողանում է կյանքի տգեղ բաներից պաշտպանվել։ Դա ազնվության գրավականն է։
Նո ոչ եսասեր էր և ոչ էլ փառասեր։ Բայց թեթևամիտ էր, անբուժելիորեն թեթևամիտ․․․ նույնիսկ չեմ կարող ասել, թե ընդունակ չէր խորը զգացմունքներ ունենալ կամ պատասխանատվություն կրել։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոֆի Դելասեն, Սիրո՞ւմ եք Դուք Սագանին։ 2003. — 414

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուազ Սագան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 108