Տինտորետտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տինտորետտո
իտալ.՝ Tintoretto
Ծնվել է1519[1]
ԾննդավայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][2]
Վախճանվել էմայիսի 31, 1594(1594-05-31)[3][4][5][…]
Մահվան վայրՎենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][2]
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություննկարիչ և գծագրող
Ոճմաներիզմ[6] և Վենետիկի գեղարվեստի դպրոց[6]
ԺանրՎենետիկի գեղարվեստի դպրոց, Վերածնունդ, կրոնական նկարչություն[4], դիցաբանական գեղանկարչություն[4] և այլաբանություն[4]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներSt. Roch in Glory?, Խաչելություն և Christ Washing the Disciples' Feet?
ՈւսուցիչՏիցիան և Բոնիֆացիո Վերոնեզե
ԱշակերտներԼոդովիկո Կառաչի
ԱնդամակցությունԳեղարվեստի ակադեմիա
ԱմուսինFaustina de Vescovi?
ԶավակներMarietta Robusti?[7], Դոմենիկո Ռոբուստի[7] և Marco Tintoretto?[7]
ստորագրություն
Изображение автографа
 Jacopo Tintoretto Վիքիպահեստում

Տինտորետտո Յակոբո Ռոբուստի (իտալ.՝ Jacopo Tintoretto, 1519[1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][2] - մայիսի 31, 1594(1594-05-31)[3][4][5][…], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1][2]), Վերածննդի իտալացի խոշոր գեղանկարիչ։ Տինտորետտո անունը (իտալ.՝ tintoretto - ներկարար) ստացել է հորից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է հավանաբար Բոնիֆացիո Վերոնեզեի կամ Պարիս Բորդոնեի, ինչպես և Տիցիանի մոտ։ Կրել է Ա․ Սկյավոնեի,Միքելանջելոյի, Տիցիանի, Պարմիջանինոյի և Լ․ Լոտտոյի ազդեցությունը։ 1539-ից աշխատել է ինքնուրույն։ Կատարելապես տիրապետելով գծանկարին, բարդ կրճատումների, դրամատիկ լուսային էֆեկտների, շարժման տարաբնույթ մոտիվների վերարտադրմանը, Տինտորետտո դեռևս վաղ շրջանի գործերում («Հովհաննես Մկրտչի ծնունդը», 1540-ական թթ․ վերջ, էրմիտաժ, Սանկտ-Պետերբուրգ) գեղարվեստական նոր ու համարձակ որոնումներով գերազանցել է իր ժամանակակիցներին։ XVI դ․ 50–60-ական թթ․ վերջնականապես ձևավորվել է Տինտորետտոի անհատական ոճը։ Պատկերելով մասսայական տեսարաններ, նա վերարտադրել է դեպքերի հանդեպ տարբեր մարդկանց վերաբերմունքը, դիմել գլխապտույտ տարածական կոմպոզիցիաների։ Վաղ շրջանի գործերին բնորոշ շողշողուն գույները, աստիճանաբար կորցնելով պայծառությունը, ձեռք են բերել էմոցիոնալ մեծ լարվածություն («Մարիամի մուտքը տաճար», մոտ 1555, Սանտա Մարիա դել Օրտո եկեղեցի, Վենետիկ, երեք նկար Մ․ Մարկոսի առասպելի թեմաներով․ 1562–64. Ակադեմիայի պատկերասրահ, Վենետիկ և Բրերա պատկերասրահ, Միլան)։

Նկարչի գլխավոր աշխատանքը Վենետիկի Սկուոլա դի Սան Ռոկկոյի համար արված պաննոների շարքն է (1565–88), որտեղ Տինտորետտո քրիստոնեական առասպելը վերարտադրել է խոր դեմոկրատական մեկնաբանությամբ, հատուկ ուշադրություն նվիրելով ժողովրդի («Հովիվների երկրպագությունը», «Մկրտություն» ևն), բնանկարի («Փախուստ դեպի Եգիպտոս» ևն) պատկերմանը։ Հուզիչ են Տինտորետտոի մարտանկարչական կոմպոզիցիաները («Զարայի ճակատամարտը», մոտ 1585, Դոժերի պալատ, Վենետիկ) և շլացուցիչ լուսային էֆեկտներով՝ «Խորհրդավոր ընթրիքը» (1592–94, Սան Զորջո Մաջորե եկեղեցի, Վենետիկ)։ Տինտորետտոի ուշ շրջանի ստեղծագործության մեջ հատուկ տեղ են գրավում Դոժերի պալատի «անտիկոլեջո» սրահի նուրբ երաժշտականությամբ ու հմայքով կատարված որմնանկարները (1578)։

Ստեղծել է նաև դիմանկարներ, որոնցից լավագույնները հոգեբանական նրբությամբ նախորդում են Ռեմբրանդի գործերին։ Տինտորետտոի լայնաշունչ, ազատասիրական, ռեալիստ, ստեղծագործությունը (ինչպես նաև Միքելանջելոյինը) եղել է Ուշ Վերածննդի արվեստի հոյակապ եզրափակումը։ Տինտորետտոի «Ապոլլոնը և Պանը» կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Յակոբո Տինտորետտոյի դուստրը՝ Մարիետա Ռոբուստի Տինտորետտան (Marietta RobustiTintoretta) (1554/55-1590) և որդին՝ Դոմենիկո Տինտորետտոն (Domenico Tintoretto) (1562−1637) նույնպես նկարիչներ են եղել։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 RKDartists (նիդերլ.) — 2019.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Կերպարվեստի արխիվ
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  6. 6,0 6,1 Pallucchini R. Encyclopædia Britannica
  7. 7,0 7,1 7,2 Union List of Artist Names — 2017.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տինտորետտո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 10