Վիտալի Կլիչկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիտալի Կլիչկո
ուկրաիներեն՝ Віталій Кличко
Դրոշ
Դրոշ
Կիևի քաղաքագլուխ
Դրոշ
Դրոշ
 հունիսի 5, 2014
Նախորդող Գալինա Գերեգա
Դրոշ
Դրոշ
Կիևի քաղաքային պետական վարչության ղեկավար
 հունիսի 25, 2014
Նախորդող Վլադիմիր Բոնդարենկո
Դրոշ
Դրոշ
Գերագույն Ռադայում Ուկրաինական «УДАР» կուսակցության ղեկավար
դեկտեմբերի 12, 2012 - հունիսի 5, 2014
Հաջորդող Վիտալի Կովալչուկ[1]
Դրոշ
Դրոշ
7-րդ գումարման Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր
դեկտեմբերի 12, 2012 - հունիսի 5, 2014
Դրոշ
Դրոշ
Պետր Պորոշենկոյի «Համերաշխություն» դաշինքի լիդեր
 օգոստոսի 28, 2015
Նախորդող Յուրի Լուցենկո
 
Կուսակցություն՝ Եվրոպական համերաշխություն[2][3]
Կրթություն՝ National Academy of State Administration?, Hryhorii Skovoroda University in Pereiaslav? (1996), Ուկրաինայի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ազգային համալսարան (2000) և Շևչենկոյի անվան համալսարան
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան[4]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և քիքբոքսեր
Ծննդյան օր հուլիսի 19, 1971(1971-07-19)[5][6][7][…] (52 տարեկան)
Ծննդավայր Բելովոդսկոե, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ուկրաինա
Հայր Volodymyr Klychko?
Ամուսին Nataliia Klychko?
 
Կայք՝ klitschko.com
 
Ինքնագիր
 
Պարգևներ

Ուկրաինայի հերոս

«Ծառայության համար» 1-ին կարգի շքանշան

«Ծառայության համար» 2-րդ կարգի շքանշան

«Ծառայության համար» 3-րդ կարգի շքանշան

Ուկրաինայի Նախարաների Գրասենյակի պատվոգիր

ԳԴՀ-ին մատուցած ծառայության համար գվարդիականի շքանշան

M100 Media Award[8]

Վիտալի Վլադիմիրովիչ Կլիչկո (ուկրաիներեն՝ Віталій Володимирович Кличко, հուլիսի 19, 1971(1971-07-19)[5][6][7][…], Բելովոդսկոե, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական գործիչ, Կիևի քաղաքագլուխը (2014 թվականի հունիսի 5-ից)[9], Կիևի քաղաքային պետական վարչության ղեկավարը (2014 թվականի հունիսի 25-ից)[10], 7-րդ գումարման Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր (2012 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2014 թվականի հունիսի 5-ը), որտեղ եղել է Գերագույն ռադայի «УДАР» ֆրակցիայի ղեկավարը, Ուկրաինայի նախագահի խորհրդատուն (2005—2006 ոչ հաստիքային, 2006—2008 հաստիքով), ֆիզիկական կրթության և սպորտի բնագավառում գիտությունների թեկնածու, 2010[11]-2015 թվականներին ուկրաինական «УДАР» կուսակցության և Պետր Պորոշենկոյի «Համերաշխություն» դաշինքի լիդերը[12], «Ռոկկի» ֆիլմի մյուզիքլի պրոդյուսերը (եղբոր և Սիլվեստր Ստալոնեյի հետ միասին)[13][14]։

Նախկինում եղել է քիքբռնցքամարտիկ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հանդես է եկել ծանր քաշային կարգում։ WBC վարկածով (2004-2005, 2008-2013) բռնցքամարտի աշխարհի չեմպիոն[15]։ The Ring ամսագրի (2004-2005) և WBO (1999-2000) վարկածներով բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն։ Տարբեր կազմակերպությունների վարկածով քիքբռնցքամարտի աշխարհի առաջնությունների վեցակի չեմպիոն (չորս պրոֆեսիոնալ, երկու սիրողական)։ Սիրողական բռնցքամարտի Ուկրաինայի եռակի չեմպիոն։

2003 թվականի օգոստոսին եղբոր՝ Վլադիմիրի հետ, ստեղծեց «Կլիչկո եղբայրների հիմնադրամ» բարեգործական կազմակերպությունը։

2005 թվականի նոյեմբերին հայտարարեց սպորտային կարիերան ավարտելու մասին, իսկ 2007 թվականին՝ այն վերսկսելու մասին։ Սպորտային կարիերան վերջնականապես ավարտեց 2013 թվականի դեկտեմբերին[16]։

Նրա փոքր կամ կրտսեր եղբայր Վլադիմիր Կլիչկոն նույնպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, WBA super, WBO, IBF, IBO և The Ring վարկածներով ծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն։

Մարզիչը՝ Ֆրից Զդունեկ (Վլադիմիրին նույնպես մարզել է)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ковальчук Виталий Анатольевич — ЛIГАБiзнесIнформ, 18.03.2015
  2. 2,0 2,1 http://ukr.lb.ua/news/2015/08/28/314530_klichko_ocholiv_partiyu_poroshenka.html
  3. 3,0 3,1 http://solydarnist.org/?page_id=18047
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #123965381 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 Collins N. Encyclopædia Britannica
  6. 6,0 6,1 filmportal.de — 2005.
  7. 7,0 7,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  8. Кличко поддержал санкции ЕС против России.
  9. Стенограма пленарного засідання Київської міської ради від 05.06.2014. Արխիվացված 2014-08-12 Wayback Machine(ուկր.)
  10. Указ Президента України від 25 червня 2014 року № 556/2014 «Про призначення В. Кличка головою Київської міської державної адміністрації». Արխիվացված 2014-06-27 Wayback Machine(ուկր.)
  11. Կենսագրությունը Վիտալի Կլիչկոյի «Удар!» կուսակցության կայքում (ուկր.)
  12. БПП-ն և УДАР-ը միացել են։ կուսակցությունը ղեկավարել է Կլիչկոն (տեսանյութ)-Այսօր, 2015 թվականի օգոստոսի 28-ին(ռուս.)
  13. Կլիչկո եղբայրները դարձել են «Ռոկիի» մյուզիքլի պրոդյուսերները(ռուս.)
  14. Rocky das Musical
  15. Կլիչկոն հրաժարվել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսից. // Lenta.ru (ռուս.)
  16. Կլիչկոն ավարտել է սպորտային կարիերան(ռուս.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Կլիչկո» հոդվածին։