Մարկոս Պորկիոս Կատոն (հայտնի է նաև որպես Կրտսեր կամ Ուտիկյան, լատին․՝ Marcus Poricus Cato (Minor/Uticensis), մ.թ.ա. 95 — մ.թ.ա. 46), հռոմեական պետական քաղաքական գործիչ, Մարկոս Պորկիոս Ավագի ծոռը։ Հռոմի հանրապետական իշխանության պաշտպան։ Ստոիկյան։
Լինելով Հռոմի ծերակույտի անդամ՝ հակադրվել է Կրասոսին, Կեսարին և Պոմպեոսին։ Հետագայում դաշնակցել է Պոմպեոսի հետ Կեսարի դեմ։ Պոմպեոսի պարտությունից և մահից հետո իր հերթին պարտություն կրելով Կեսարի լեգեոններից Աֆրիկայում՝ նա ինքնասպանությամբ վերջ է տվել իր կյանքին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 290)։