Լև Ռուդնև
Լև Ռուդնև | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1885[1] |
Ծննդավայր | Մեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 19, 1956[2][3][4] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Ոճ(եր) | նեոդասականություն, Նեոդասականություն և Stalinist Empire style? |
Կրթություն | Գեղարվեստի բարձրագույն դպրոց |
Աշխատավայր | Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտ |
Ուշագրավ աշխատանքներ | Մշակույթի և գիտության պալատ և Մոսկվայի պետական համալսարան |
Պարգևներ | |
Lev Rudnev Վիքիպահեստում |
Լև Վլադիմիրովիչ Ռուդնև (մարտի 13, 1885[1], Մեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 19, 1956[2][3][4], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), խորհդրային ճարտարապետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան (1915), եղել է Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայի (1922-1948) և Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտի (1948-1952) պրոֆեսոր։ Մասնակցել է մոնումենտալ պրոպագանդայի լենինյան ծրագրի իրականացմանը։ Ռուդնևի լավագույն գործերին բնորոշ են խոշոր, մոնումենտալացված ծավալների լակոնիկությունը, օրդերի մոդեռնացման ձգտումը։
Կառույցներից են՝
- Մոսկվայում՝ Մ․ Վ․ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի շենքը (1937)
- վարչական շենքեր Շապոշնիկովի փողոցում (1934 -1938) և Ֆրունզեի առափնյակում (1938-1955, երեքն էլ ճարտարապետ Վ․ Օ․ Մունցի հետ)
- համալսարանի համալիրը Լենինյան բլուրներում
- Բաքվում՝ Ադրբեջանում ԽՍՀ Կառավարական տունը
- Վարշավայում՝ Մշակույթի և գիտության պալատը
- «Հեղափոխության մարտիկներին» հուշարձանը Լենինգրադում, 1917 -1919
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է 3 շքանշանով։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Մոսկվայի պետական համալսարանի գլխավոր շենքը
-
Վարշավայի մշակույթի և գիտության պալատը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://old.bigenc.ru/fine_art/text/3518164
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Руднев Лев Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Ikonnikov A. V. Rudnev, Lev // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T074394
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Ռուդնև» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 13)։ |
Կատեգորիաներ:
- Մարտի 13 ծնունդներ
- 1885 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Նոյեմբերի 19 մահեր
- 1956 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Ռուս ճարտարապետներ
- 20-րդ դարի ճարտարապետներ