Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմանուել դը Վիտտե (1617 [1] [2] [3] […] , Ալկմար , Kennemerland , Հյուսիսային Հոլանդիա , Միացյալ պրովինցիաների հանրապետություն - 1692 [1] [2] [3] […] , Ամստերդամ , Հոլանդիա , Միացյալ պրովինցիաների հանրապետություն ), հոլանդացի նկարիչ ։
Աշխատել է Ռոտերդամում , Դելֆտում , Ամստերդամում ։ Կրել է Կ․ Ֆաբրիցիուսի ազդեցությունը։ Նկարել է եկեղեցիների ինտերիերներ («Կաթոլիկական եկեղեցու ինտերիերը», 1668 թ., Սաուրիցհյոյս, Հաագա, «Եկեղեցու ներքին տեսքը», Էրմիտաժ , Լենինգրադ ), ինչպես և նավահանգստային հրապարակների ձկան շուկաները («Շուկա», 1679 թ. , Կերպարվեստի թանգարան, Լայպցիգ )։ Վիտտեի բազմամարդ շուկայական պատկերներում միահյուսված են կենցաղային ժանրի, բնանկարի և նատյուրմորտի տարրերը։
↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.) : տվյալների բաց շտեմարան — 2011.
↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 П. Витте, Эмануил (ռուս.) // Энциклопедический словарь — СПб. : Брокгауз — Ефрон , 1892. — Т. VIа. — С. 579—580.
↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lier H. A. Witte, Emanuel de (գերմ.) // Allgemeine Deutsche Biographie — L : 1898. — Vol. 43. — S. 592.
↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 468 )։
Բառարաններ և հանրագիտարաններ