Ալկմար (համայնք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համայնք
Ալկմար
Alkmaar
Դրոշ Զինանշան
Դրոշ Զինանշան
Map - NL - Municipality code 0361 (2009).svg
Դիրքը Նիդերլանդներում
Երկիր Նիդերլանդներ
Մարզ Հյուսիսային Հոլանդիա
Տարածք 29,51 կմ²
Բնակչություն 93.984 մարդ (2011 թ.)
Խտություն 3184,89 մարդ/կմ²
Մեկ շնչի տար.
միջ. եկամուտ
€ 13.200
Ավանդական պանրի շուկան։
Ալկմարի քաղաքային ջրանցքը։

Ալկմար (հոլանդ. Alkmaar (Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն)), քաղաք և համանուն համայնք Նիդերլանդների Հյուսիսային Հոլանդիա մարզում։ Համայնքի տարածքը 29,51 կմ² է, բնակչությունը՝ 93.984 (2011 թ.)։

Հյուսիսարևմտյան Նիդերլանդների պատմական-մշակութային կենտրոններից մեկն է։ Համայնքում կա պետության կողմից պաշտպանվող 399 հուշարձան։ Հաճախ Ալկմարը կոչվում է «պանրի քաղաք», քանի որ բնակչությունը զգալի մասը զբաղվում է հոլանդական պանրի արտադրությամբ։ Ապրիլից մինչև սեպտեմբեր ամեն շաբաթ կազմակերպվում են պանրի ավանդական շուկաներ։

[խմբագրել] Պատմական ակնարկ

1254 թ. հունիսի 11-ին Վիլհեմ II Հոլանդացին քաղաքային իրավունքներ է շնորհել բնակավայրին (2004 թ. նշվել է քաղաքի 750 ամյակը)։ 1573 թ, քաղաքը պաշարեն են իսպանացիները, սակայն քաղաքի բնակիչները հաջող կերպով դիմադրություն են ցույց տվել։ Իսպանացիներին ետ մղելուց հետո, ռազմական հաջողությունն անցավ հոլանդացիների կողմը, ուստի ասվում է, որ հաղթանակը սկսվել է Ալկմարից։ Ալկմարի դիմադրությունը տոնվում է ամեն տարի հոկտեմբերի 8-ին։

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով