SAFFA

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SAFFA
Երկիր Շվեյցարիա
Գտնվելու վայրՑյուրիխ
Ցուցահանդեսի տեսակSwiss national exhibition?
Բացվել է1928

«Կանանց աշխատանքների ցուցահանդես Շվեյցարիայում» (գերմ.՝ Schweizeische Ausstellung für Frauenarbeit, SAFFA), ազգային ցուցահանդես, որն անց է կացվել 1928 թվականին Բեռնում և 1958 թվականին Ցյուրիխում։ Կազմակերպվել է Կանանց հասարակական միության (գերմ.՝ Bund Schweizerischer Frauenvereine, BFS; ֆր.՝ Alliance des sociétés féminines suisses, ASF)[1], Կանանց շվեյցարական կաթոլիկ լիգայի (գերմ.՝ Schweizerischer Katholischer Frauenbund, SKF; ֆր.՝ Ligue suisse de femmes catholiques) և Շվեյցարիայի կանաց 28 այլ կազմակերպությունների կողմից՝ ընդգծելու համար կանանց աշխատանքի կարևորությունը և հետպատերազմական շրջանում աշխատող կանանց երերուն վիճակը։

1928 թվականի SAFFA[խմբագրել | խմբագրել կոդը]

SAFFA -ի տուն՝ նախագծված Լուիզա Գեյերի կողմից

SAFFA առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1928 թվականի սեպտեմբերի 26-30-ը Բեռնի Ֆիրֆելդ շրջանում, կազմակերպության ղեկավար, Շվեյցարիայի առաջին կին - ճարտարապետ Լուիզա Գեյերի նախագծած և կառուցած տանը[2]։ Ցուցահանդեսի համար նախատեսված շինությունը կառուցվել է երեք ամսվա ընթացքում՝ փայտե հավաքովի դետալների կիրառմամբ[3]։ Ցուցահանդեսի բացումը ճանաչում է բերում Գեյերին ՝ որպես ճարտարապետ։

Ցուցահանդեսի թեման կանանց աշխատանքն էր ընտանիքում, առօրյա կյանքում, գիտության ու արվեստի մեջ, ինչպես նաև Շվեյցարիայի տնտեսական և հասարակական կյանքում աշխատող կանանց կարևորությունը։ SAFFA-ի նպատակներից մեկը կանանց ինքնավստահության բարձրացումն էր։ Բացի դրանից այն նաև պայքար էր կանանց քաղաքական իրավունքների և վճարովի աշխատանքի անցնելու համար։

Առաջին ցուցահանդեսի խորհրդանիշ է դառնում մեծ խխունջը կառքի վրա, որը խորհրդանշում էր կանաց ընտրական իրավունք տալու հարցի լուծման դանդաղկոտությունը[4]։

Ցուցահանդեսից ստացած եկամուտը հնարավորություն է տալիս 1931 թվականին հիմնել վարկային կազմակերպություն՝ 350 000 ֆրանկ կապիտալով, որը կարող էր վարկ տրամադրել սեփական ձեռնարկություն ստեղծելու ցանկություն ունեցող կանանց[5]։ 1967 թվականի հոկտեմբերի 5-ին այն ճանաչվում է որպես հասարակական կարևորության կազմակերպություն[6]։

Բեռնի ամենօրյան «Der Bund» թերթը 1928 թվականի օգոստոսի 24-ի հրատարակության առաջին էջը նվիրում է SAFFA-ին[7]։

1958 թվականի SAFFA[խմբագրել | խմբագրել կոդը]

Saffa-Insel-ը Ցյուրխյան լճում

SAFFA երկրորդ ցուցահանդեսը տեղի է ունեցել 1958 թվականի հուլիսի 17-ից մինչև սեպտեմբերի 15-ը Landiwiese-ում՝ ցյուրիխյան Վոլլիսհոֆեն (գերմ.՝ Wollishofen) շրջանում, որտեղ մասնակցում են հարյուրից ավել կազմակերպություններ։ Ցյուրիխի լճում հատուկ այդ իրադարձության համար արհեստական կղզի է ստեղծվում և անվանվում «Սաֆֆա կղզի» (գերմ.՝ Saffa-Insel), որը հետագայում դառնում է հանդիպումների համար նշանավոր վայր։ Ցուցահանդեսի գլխավոր ճարտարապետը Աննեմարի Հուբահեր- Կոնստամն էր (գերմ.՝ Annemarie Hubacher-Constam)[8], իսկ թեման՝ «Կնոջ կյանքի շրջապտույտն ընտանիքում, աշխատանքի վայրում և պետությունում»[9]։ SAFFA-ն ցույց է տալիս կնոջ իրական դերը տնտեսության զարգացման մեջ՝ հանդես գալով որպես սպառող և աշխատող կրթության, արտադրության և հանգստի ոլորտում։ Տնտեսական և սոցիալ-քաղաքական պահանջներին համապատասխան՝ SAFFA-ն ներկայացնում է կնոջ կյանքի մոդելի իդեալը, որն իր մեջ ներառում է երեք փուլ՝ աշխատանք մինչ ամուսնությունը, մայրություն և վերադարձ աշխատաշուկա ֆիզարձակուրդից հետո։ Բացի դրանից ընդգծվում է այն, որ կանայք ի վիճակի են մեղմել բացասական հետևանքներն արագ փոփոխվող աշխարհում, ներդաշնակություն ապահովել ընտանիքի ներսում և դրանից դուրս։ SAFFA-ն աշխատում էր նաև հանուն նրա, որ տղամարդիկ գիտակցեն կանանց՝ հասարակությանը մատուցած ծառայության անհրաժեշտությունն ու նշանակությունը և վերացնեն կանանց նկատմամբ խտրականությունը։ Ցուցահանդեսից ստացած եկամուտը հնարավորություն է տալիս ֆինանսապես աջակցել կանանց փոխօգնության կազմակերպությանը։

Բացառապես կանանց կողմից կազմակերպված և ձևավորված ցուցահանդեսն ունենում է 1,9 միլիոն այցելու։ Երկրորդ ցուցադրության ժամանակ լույս է տեսնում Իրիս ֆոն Ռոտեն-Մեյերի «Կանայք վանդակում» գիրքը (գերմ.՝ Frauen im Laufgitter), որը հաճախ հիշատակվում է որպես Սիմոնա դը Բովուարի «Երկրորդ սեռը» գրքի շվեյցարական տարբերակ։ Կանանց համերաշխությունը ցուցահանդեսում ներկայացվում է նորարարական՝ ռոտոնդաների ձևով։ Նրանցում արտացոլվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են «Իմ տունը իմ աշխարհն է», «Թել ու ասեղ», «Խոհանոցում», որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում տնային տնտեսուհիների մոտ։ 1958 թվականի SAFFA-ն նշանավորվում է կանանց ընտրական իրավունքի քվեարկությամբ։ Կազմակերպիչներն իրենց շատ մարտական չեն դրսևորում և նույնիսկ ռոտոնդա են ստեղծում՝ «Դրախտ տղամարդկանց համար» թեմայով[10]։ Թատերական ներակացման համար նախատեսված վայրում Ռոմի Շնայդերը ներկայացնում է «Լիսիստրատա» կատակերգությունը։

Կանայք ներմուծում են ժամանակի համար նորարարական համարվող շատ գաղափարներ, որոնցից էր նվագախմբի ստեղծումը, որը ելույթ էր ունենում ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ։ Այդ նվագախումբը կազմված էր բացառապես կին-երաժիշտներից։ Դիրիժոր է դառնում Շվեյցարիայի առաջին կին-խմբավար Հեդի Սալկան (գերմ.՝ Hedi Salquin): Նվագախումբը կատարում է հատուկ 1958 թվականի SAFFA-ի համար գրված Intrada ստեղծագործությունը[11][12]։ Այն ելույթ է ունեցել նաև Ցյուրիխի նշանավոր եկեղեցիներից մեկում Շվեյցարիայի դաշնային խորհրդի առջև։

Ցուցահանդեսը մեծ հաջողություն է ունեցել և խոշոր ֆինանասկան եկամուտ բերել, որն օգտագործվել է կանանց համերաշխության միություններին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Այսօր Սաֆֆա կղզին պատկանում է Ցյուրիխի կանտոնին[13]։ Շվեյցարական փոստը նամականիշ է թողարկել SAFFA-ի պատկերով[14]։

2020 թվականի SAFFA[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեյցարիայի դաշնային խորհուրդը 2007 թվականի փետրվարին ստորագրում է կամընտրական արձանագրություն ի համալրումն Շվեյցարիայում կանանց իրավունքների ճանաչման կոնվենցիայի։ Առաջարկվում է նորից կազմակերպել SAFFA ցուցահանդես Ցյուրիխի Սաֆֆա կղզում[15]։ Ծրագրի կատարում հետաձգվում է ֆինանսական խնդիրների հետևանքով։

Շվեյցարիյաի կանանց ֆեդերացիան (գերմ.՝ Bund Schweizerischer Frauenvereine - BFS) նախապատրաստվում է SAFFA երրորդ ցուցահանդեսին։ Այդ նպատակով ստեղծվում է «Հորիզոն 2020» կազմակերպությունը և սկսվում է «Կանացի հայացք ապագային - 2020» ծրագիրը[16][17]։ Այն իր առջև խնդիր է դնում ներկայացնել ապագա հասարակության տեսլականը կանանց տեսակետից[18]։ Ծրագիրը հովանավորում են Դաշնային խորհրդի երեք կին պատգամավորներ՝ Դորիս Լոյթհարդը, Սիմոնետա Սոմարուգաը, Էվելին Վիդմեր-Շլումպֆը, ինչպես նաև Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Միշելին Կալմի-Ռեյը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Geschichte» (գերմաներեն). alliance F. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  2. Dagmar Böcker (2006 թ․ մարտի 10). «Guyer, Lux» (գերմաներեն). Historischen Lexikon der Schweiz. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  3. «SAFFAhaus» (գերմաներեն). saffahaus.ch. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. «Die Ausstellungen» (գերմաներեն). Stiftung für Erforschung der Frauenarbeit. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  5. «Über 80 Jahre SAFFA» (գերմաներեն). Saffa.ch. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  6. Andrea Theunert (2014 թ․ փետրվարի 14). «Die Bürgschaftsgenossenschaft SAFFA» (pdf) (գերմաներեն). Saffa.ch. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  7. «Schweizerische Ausstellung für Frauenarbeit in Bern 1928» (PDF) (գերմաներեն) — Титульный лист газеты Der Bund №394. 1928 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  8. Dagmar Böcker (2012 թ․ օգոստոսի 27). «Hubacher [-Constam], Annemarie» (գերմաներեն). Historischen Lexikon der Schweiz. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  9. Yvonne Voegeli (2011 թ․ փետրվարի 28). «Saffa» (գերմաներեն). Historischen Lexikon der Schweiz. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  10. «Die Ausstellungen» (գերմաներեն). Stiftung für Erforschung der Frauenarbeit. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  11. Laure Spaltenstein. — №4 за апрель 2008 года, стр. 64«Honneur aux compositrices!» (PDF). Revue Musicale Suisse (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2016 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  12. A.D. — Femmes suisses №49, c. 14 (1961). «Les Journées musicales féminines de Mannheim» (pdf). Վերցված է 2017-01--ին.
  13. «SAFFA - Schweizerische Ausstellung für Frauenarbeit» (գերմաներեն). frauennet.ch. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  14. «Timbre-poste Suisse 1958 femme? s Head, femmes? s au Suffrage». Depositphotos. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  15. «Dritte SAFFA» (գերմաներեն). frauennet.ch. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  16. «Projet 2020 – regard féminin sur l'avenir» (PDF) (ֆրանսերեն). EESP (Lausanne). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  17. «Workshop espaces publics à l'EPFL» (ֆրանսերեն). Femme et SIA. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  18. Rudolf Burger (19.02.2011-02-11). ««Hauptgrund für das Nein war das viele Geld der Gegner»». Der Bund (գերմաներեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]