Playstation 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Play Station 3 
Логотип PlayStation 2
PlayStation 2 comparison.png
Արտադրող Sony Computer Entertainment
Ընտանիք PlayStation
Տեսակ Խաղային համակարգ
Սերունդ Վեցերորդ սերունդ
Թողարկման ամսաթիվ 2000 թվականի մարտի 4
Վաճառված ապրանքների քանակ 155,1 մլն
Կրիչ DVD, CD
Գրաֆիկական շարժիչ «Graphics Synthesizer», 147 ՄՀց, 4 Մբ DRAM վիդիոհիշուղություն
Կառավարման ձևեր DualShock 2
Օնլայն-ծառայություն Central Station խաղերի համար
Բեսթսելեր Grand Theft Auto: San Andreas 20,81 մլն
Նախորդող PlayStation
Հաջորդող PlayStation 3

Sony PlayStation 2, PS2 (ճապ.՝ プレイステーション2)-խաղային համակարգիչ, որը թողարկվել է Sony ընկերության կողմից,նախորդը PlayStation, իսկ հաջորդը PlayStation 3։ Վեցերորդ սերնդի խաղային համակարգիչ,որը դարձավ ամենապահանջվածը պատմության մեջ։ 2012 թվականի դեկտեմբերի 28-ից PS2-ի արտադրանքը դադարեց Ճապոնիայում, իսկ 2013 թվականի հունվարի 4-ին Սոնին հայտարարեց, որ դադարեցվում է PS2-ի թողարկումը ամբողջ աշխարհում։

Պատմություն[խմբագրել]

PS2-ը ստեղծել է Կենա Կուտարգին, ով գլխավորում էր PS-ը ստեղծող թմին։ Կենա Կուտարգին Playstation 2-ի շնորհանդեսի ժամանակ ասել է որ նա և իր ընկերությունը չկարողացան երաշխավորել հաջող մեկնարկը, ի տարբերություն Nintendo-ի։ PlayStation 2-ի թողարկման առաջին տարիներին Սոնին լուրջ խնդիրների բախվեց։ 2000 թվականի վերջերին PlayStation 2-ը օգնագործում էին ընդամենը մի քանի միլիոն մարդիկ։ Սակայն ի շնորհիվ ինտերնետ-խանութների, ինչպիսին է օրինակ eBay-ը կարողացավ դուրս գալ ծանր վիճակից։ Բացի այդ PS2-ը մեծ ճանաչում ստացավ «PS9» գովազդային տեսահոլովակի շնորհիվ։ Որը օգնագործվել է նաև PlayStation Portable-ի համար։

Ապարատային միասնություն[խմբագրել]

PlayStation 2-ը հնարավորություն է տալիս կարդալ ինչպես CD այնպես էլ DVD։ PlayStation 2-ը հնարավորություն ունի ցուցադրելու տեսահոլովակներ DVD տեսակի սկավառակներից։ PlayStation 2-ը ունի նաև հնարավորություն կարդալու PS1-ի համար նախատեսված քարտերից։

DualShock 2 ջոստիկը

DualShock 2 ջոստիկը PlayStation 2-ի համար, հանդիսանում է ավելի հզոր ջոստիկ ի տարբերություն DualShock-ի,որը նախատեսված է PS1-ի համար։ DualShock 2-ը ի տարբերություն DualShock-ի ավելի հարմարավետ է, ավելի դիմասկուն։ DualShock 2-ի դիզայնը համարյա չի տարբերվում DualShock-ի դիզայնից։

Խաղեր[խմբագրել]

Սոնի ընկերության ուժը մեծ օգուտ տվեց խաղեր թողարկող որոշ ընկերությունների։ Բացի այդ PS2-ին մեծ համբավ բերեցին լավ խաղերը, որոնք մեծ պահանջարկ ունեցան տարբեր խաղացողների կողմից։ Խաղեր, որոնք թողարկվել էին PS2-ի հետ։


2000 թվականի մարտի 4-ին թողարկված խաղերը։
2000 թվականի հոկտեմբերի 26-ին թողարկված խաղերը։
2000 թվականի նոյեմբերի 24-ին թողարկված խաղերը։
20 ամենապահանջված խաղերը։

Միասին PlayStation-ի համար թողարկվել է 3860 խաղ։ Ամենավերջին խաղը որը թողարկվել է PlayStation 2-ի համար դա FIFA 14-ն է։ Այս խաղը թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 23-ին։

Արտաքին հղումներ[խմբագրել]