No Show Museum

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
No Show Museum
Տեսակթանգարան
Երկիր Շվեյցարիա
Հիմնադրվել է2015
Կայքnoshowmuseum.com

No Show Museum, աշխարհում առաջին թանագարանը՝ նվիրված ոչնչին և նրա մարմնավորմանը պատմության մեջ[1]։ Թանգարանը ստեղծել է շվեյցարացի կոնցեպտուալ նկարիչ Անդրեաս Հոյսերը 2013 թվականին։ Այնտեղ ներկայացված են 20-21-րդ դարի այնպիսի աշխարհահռչակ նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Մարիա Աբրահամովիչը, Յոզեֆ Բոյսը, Դանիել Բյուրենը, Մաուրցիա Կատելանը, Մարսել Դյուշանը, Հանս Հաակեն և այլք։ Ամբողջ հավաքածուն ներառում է շուրջ 400 ցուցանմուշ[2]։

Կա թանգարանի երկու տարբերակ՝ վիրտուալ ցուցահանդես և ժամանակավոր ցուցահանդեսներին համար հարմարեցված ավտոբուսում գտնվող շարժական տարածք, որը յուրաքանչյուր տարի շրջագայություններ է կազմակերպում աշխարհի տարբեր երկրների թանգարաններում, պատկերասրահներում և այլ հասարակական վայրերում։

Ոչինչը որպես գեղագիտական կատեգերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի ընթացքում ոչինչը սկսվեց գիտակցվել որպես ինքնուրույն գեղագիտական կատեգորիա։ Այդ ֆենոմոնի նկատմամբ հետաքրքրությունը նկարիչներին և քննադատներին դրդեց վերաիմաստավորել արվեստի գործերի ստեղծման ավանդական փորձը[3]։ Արդյունքում առաջացան տարածության, ժամանակի և մատերիայի մեկնաբանության նոր միջոցներ։ Գործնականորեն անհնար է որոշում տալ «ոչնչին»[4], «ոչինչը» նկարագրելու կամ նյութական տեսք տալու ցանկացած փորձ անհաջողության է մատնվում և հենց դա է նկարիչներին դրդում, որպեսզի աշխատեն այդ հասկացության հետ, որի շնորհիվ ստեղծվեցին բազմաթիվ ստեղծագործություններ, որոնց հիմքը «ոչինչն» էր։

Ոչինչը արվեստի գործերում իմաստավորելու օրինակներ՝

  • նկարների փոխարեն ցուցադրված դատարկ կտավներ և նկարի շրջանակներ,
  • դադարներից և լռությունից ստեղծված երաժշտական ստեղծագործություններ,
  • օդից և անտեսանելի նյութաթերից քանդակներ,
  • ցուցանմուշների փոխարեն ներկայացված դատարկ տարածություներ,
  • պատկերասրահներ, որոնք փակ են ներկայացման ժամանակ[5]։

Թանգաարնի կոնցեպտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրտուալ ցուցահանդեսը նման է ավանդական թանգարանի կառուցվածքը։ Այն պայամանակնորեն բաժանված է չորս հարկի, որոնցից յուրաքանչյուրում կա երկու մաս։ Թանգարանի յուրաքանչյուր մաս ներկայացնում է արվեստի մեջ «ոչինչը» մեկնաբանելու տարբերակներից մեկը։ Ամբողջ հավաքածուի մեջ ներկայացված է «ոչնչի» ութ տարբեր կատեգորիաներ՝ ոչինչը որպես մերժում, ոչինչը որպես ոչնչացում, ոչինչը որպես դատարկություն, ոչինչը որպես անտեսանելի, ոչինչը որպես ռեդուկցիա, ոչինչը որպես բաց թողնված տեղ, ոչինչը որպես խոսք և ոչինչը որպես հասկացություն։ Յուրաքանչուր բաժին ուղեկցվում է համառոտ մեկնաբանությամբ։

Ոչինչը՝ որպես մերժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղեկավարը ոչինչը բնութագրում է որպես «ոչինչ չստեղծելու արվեստ»(գերմ.՝ nichts tun, կարող է թարգմանվել «անգործություն», իսկ բառացի՝ «ոչինչ չանել»)։ Այս բաժնի աշխատանքները կապված են որևէ գործունեությունից միտումնավոր հրաժարվելու դրդապատճառի հետ, օրինակ, նկարչի հրաժարվելը նկարելուց։

Ոչինչը՝ որպես ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս բաժնում հավաքված են անհետացման կամ ոչնչացման դրդապատճառով միավորված աշխատանքները։ Այստեղ է գտնվում Ռոբերտ Ռաունշենբերգի «Դե Կունինգի ջնջված նկարը» հայտնի աշխատանքը, ինչպես նաև Սանտիագո Սերերայի «Այրված պատկերասրահ» ակցիան փաստող նկարներ։

Ոչինչը՝ որպես դատարկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավանաբար դատարկությունն ավելի հաճախ ասոցվաացվում է «ոչնչի» հետ։ No Show Museum-ի ղեկավարները դատարկությունը բնորոշում են որպես «բացակայություն»։ Այն թանգարամնի ամենամեծ բաժիններից մեկն է, որը զբաղեցնում է ամբողջ «առաջին հարկը»։ Դատարկության գաղափարին անդրադարձած ամենահայտնի նկարիչն Իվ Քլեյնն է։ Այստեղ միանգամից ներկայացված են նրա աշխատանքներից մի քանիսը՝ «Դատարկ սենյակ» (անգլ.՝ The Void Room1961), «Zone de Sensibilité Picturale Immatérielle» (1959) և «Le Saut dans le Vide »(1960)։

Շրջիկ ցուցահանդես[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսին մեկնարկեց No Show Museum-ի առաջին ցուցահանդեսային շրաջագայությունը։ Շարժական ցուցահանդեսն այցելեց արևելյան և կենտրոնական եվրոպայի 20 երկիր։ Շրջագայության ավարտը Վենետիկում տեղի ունեցած ցուցահանդեսն ու ներկայացումն էր՝ նվիրված 56-րդ Վենետիկի բիենալեյին[6]։ 2015 թվականի սեպտեմբերի 3-ին շրջագայության ընթացքում թանգարանը մեկ օրով կանգ է առել Ռուսաստանում։ Ներկայացումն ու ղեկավարների հետ հանդիպումն անցկացվել է Սանկտ Պետերբուրգի պատկերասրահում։ Ցուցահանդեսում ներկայացված էին Իվա Կլայնայի 24 անտեսանելի աշխատանքներ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Art in Berlin: Dem Nichts Raum geben».
  2. «Andreas Heusser. Ongoing projects».
  3. Lucy R. Lippard Six Years: The dematerialization of the art object from 1966 to 1972. — New York: Praeger, 1973. — С. 40.
  4. Ludger Lütkehaus Nichts. Abschied vom Sein, Ende der Angst. — Zürich: Haffmans Verlag, 1999.
  5. «The No Show Museum: About Nothing».
  6. «56th International Art Exhibition - la Biennale di Venezia 09 May - 22 Nov 2015».
  7. «Всего на один день в Петербурге откроется выставка Ива Кляйна "Ничто"». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]