No Sense

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«No Sense»
Ջասթին Բիբերի և Թրևիս Սքոթի երգը «Purpose» ալբոմից
Թողարկված2015
Տևողություն4:35
ԼեյբլDef Jam Recordings
ՀեղինակՋասթին Բիբեր, Ջեյսոն Բոյդ, Soundz, Թրևիս Սքոթ, Մայք Դին
ՊրոդյուսերSoundz, Մայք Դին
Purpose ալբոմի երգացանկ
«No Pressure»
(7)
«No Sense»
(8)
«The Feeling»
(9)

«No Sense», կանադացի երգիչ Ջասթին Բիբերի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթը։ Այն ընդգրկվել է Բիբերի «Purpose» անվանումը կրող չորրորդ ալբոմում, որը թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 13-ին։ Երգը գրվել է Ջասթին Բիբերի, Ջեյսոն Բոյդի, Soundz-ի, Թրևիս Սքոթի և Մայք Դինի կողմից։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախքան այս երգը Բիբերն (ձախում) ու Թրևիսը (աջում) արդեն մեկ անգամ համագործակցել էին 2015 թվականին։

Ջասթին Բիբերն ու Թրևիս Սքոթը առաջին անգամ համագործակցել են երբ Թրևիսն ձայնագրում էր իր «Rodeo» անվանումը կրող առաջին ալբոմը, որը թողարկվեց 2015 թվականի սեպտեմբերին[1]։ Այդ ալբոմի համար նրանք միասին ձայնագրեցին «Maria I'm Drunk» կատարումը[1], որը դրական արձագանքներ ստացավ երաժշտական քննադատների կողմից[2]։ Բիբերը նաև մասնակցեց Թրևիսի ալբոմի թողարկմանը նվիրված երեկույթին, որտեղ նրանք միասին ելույթ ունեցան[2]։

2015 թվականի հոկտեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ Բիբերի «Purpose» կոչվող չորրորդ ալբոմի երգացանկը ներառելու է նաև համագործակցություն Թրևիսի հետ[3]։ Հոկտեմբերի 28-ին Բիբերը իր Թվիթթերի էջում հրապարակեց ալբոմի երգացանկը, որից պարզ դարձավ որ նրանց համագործակցությունը կոչվում է «No Sense»[4]։ Նոյեմբերի 11-ին «Purpose» ալբոմը առանց Բիբերի թույլատվության հայտնվեց համացանցում[5], իսկ երկու օր հետո՝ նոյեմբերի 13-ին, այն պաշտոնապես դուրս եկավ վաճառքի[6]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրևիս Սքոթը երգի տեսահոլովակում։

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Փերիս Գեբելը, ներկայացվել է 2015 թվականի նոյեմբերի 14-ին Բիբերի VEVO ալիքում[7]։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2015) Զբաղեցրած
տեղ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Billboard Hot 100) 54
Իռլանդիա Իռլանդիա (IRMA) 59
Կանադա Կանադա (Canadian Hot 100) 42
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն (UK Singles Chart) 50
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա (Recorded Music NZ) 36
Շվեդիա Շվեդիա (Sverigetopplistan) 63
Ֆրանսիա Ֆրանսիա (SNEP) 198

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Travis Scott Dishes on 'Stepdad' Kanye West and Being Misunderstood: 'People Think I'm a Douchebag'». Billboard. 2015 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 «Travis Scott Explains How His Unlikely Justin Bieber Collaboration Came About». Billboard. 2015 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. «Justin Bieber Enlists Nas, Travis Scott, & Ariana Grande for 'Purpose'». Rap-Up. 2015 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  4. «Justin Bieber Reveals 'Purpose' Tracklisting». Rap-Up. 2015 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. «Justin Bieber's 'Purpose' Album Leaks Online». Billboard. 2015 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  6. «Purpose by Justin Bieber». iTunes. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. «Justin Bieber - No Sense (PURPOSE : The Movement) ft. Travi$ Scott». 2015 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]