Né en 17 à Leidenstadt

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Né en 17 à Leidenstadt»
Քերոլ Ֆրեդերիքս, Ժան-Ժակ Գոլդման, Մայքլ Ջոնսի սինգլը
«Fredericks Goldman Jones» ալբոմից
«Բ» կողմ"Tu manques"
ԹողարկվածՀուլիս 1991
ՖորմատCD սինգլ, 7" սինգլ
ՁայնագրվածՖրանսիա
Ժանրփոփ
Տևողություն3:50
ԼեյբլColumbia
ՊրոդյուսերԷրիկ Բենցի, Ժան-Ժակ Գոլդման
Քերոլ Ֆրեդերիքս, Ժան-Ժակ Գոլդման, Մայքլ Ջոնսի սինգլների ժամանակագրություն
«"À nos actes manqués
(1991)
«Né en 17 à Leidenstadt»
(1991)
«"C'est pas l'amour"»
(1991)

"Né en 17 à Leidenstadt" (հայերեն՝ «Ծնված 17-ին Լայդենշթադթում»), Ժան-Ժակ Գոլդմանի՝ 1990 թվականին գրված երգը։ Այս երգը Fredericks Goldman Jones եռյակի նույնանուն դեբյուտային ձայնասկավառակի երրորդ սինգլն էր։ Թողարկվել է 1991 թվականի հուլիսին։ Այն երկու անգամ կատարել է միայն Գոլդմանը, կատարել են նաև Գոլդմանը, Քերոլ Ֆրեդերիքսը և Մայքլ Ջոնսը, յուրաքանչյուրը երգի իր յուրօրինակ տարբերակով։

Բառեր և երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս երգում երեք երգիչներ պատկերացնում են, որ 1918 թվականից հետո կարող էին լինել գերմանացիներ և նացիզմի ծաղկման շրջանում կարող էին ապրել (երգահանը՝ Ժան-Ժակ Գոլդմանը լեհական և հրեական արմատներ ունի, իսկ մայրը՝ գերմանական), կամ եթե լինեին հյուսիսային իռլանդացիներ, որոնք մղում էին քաղաքացիական պատերազմ, կամ եթե համերաշխություն ցուցաբերեին սևամորթների նկատմամբ, եթե ծնված լինեին սպիտակամորթ և հարուս Յոհանեսբուրգում, Հարավային Աֆրիկայում։
Երգը բարձրացնում է ընտրության և զբաղեցրած դիրքի մասին հարցեր։ Այն ավարտվում է ցանկությամբ, որ երբեք չընտրեն ճամբարը։
Լայդենշթաթը հորինված քաղաք է, որի անունը ստեղծվել է գերմաներեն das Leiden (տառապանք) և die Stadt (քաղաք) բառերից[1]։ Չնայած դրան՝ Հարավային Աֆրիկայում մի քաղաք կա, որը կոչվում է 'Լայդենբուրգ' (նույն իմաստն է կրում աֆրիկաանսում

Համաձայն Գոլդմանի խոսքերի՝ երգը ստեղծելը և ձայնագրել է բարդ է ընթացել։ Սկզբի մասը, որը կատարվում է դաշնամուրով, նա գրել է՝ ոգեշնչված լինելով ամերիկացի դաշնակահար Բրյուս Հորնսբիից[1]։

Երգը ներկայացված է որպես 1990 թվականին թողարկված Fredericks Goldman Jones ձայնասկավառակի երրորդ սինգլ[2], և երրորդ սինգլ նաև 2000 թվականին թողարկված Pluriel 90-96-ում[3]։ Անգլալեզու երկրներում երգը թողարկվել է երկլեզու տարբերակով (ֆրանսերեն / անգլերեն) և վերնագրվել է "Born in 1917 in Leidenstadt":

Չարթային կատարումներ և քավեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայում երգը 16 շաբաթ շարունակ մնացել է սինգլների պաշտոնական չարթում (թոփ 50)՝ 1991 թվականի հուլիսի 6-ին մինչև հոկտեմբերի 10 ընկած ժամանակահատվածում։ Այն սկսել է 33-րդ հորիզոնականից և հասել է 11-րդ հորիզոնականին 8-րդ շաբաթվա ընթացքում։ 9 շաբաթ շարունակել մնացել է թոփ 20-ի կազմում[4]։ "Né en 17 à Leidenstadt" երգը եռյակի չորրորդ հաջող սինգլն է "Nuit", "À nos actes manqués" և "1,2,3" երգերից հետո։

Երգի քավեր տարբերակը ներկայացրել են Մայքլ Լեկլերկը 2000 թվականին (գործիքային տարբերակ) և Le Collège de l'Esterel-ը 2002 թվականին[1]։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • CD single
  1. "Né en 17 à Leidenstadt" — 3:51
  2. "Tu manques" — 6:03
  • 7" single
  1. "Né en 17 à Leidenstadt" — 3:51
  2. "Tu manques" — 6:03
  • Cassette
  1. "Né en 17 à Leidenstadt" — 3:51
  2. "Tu manques" — 6:03

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթ (1991)[4] Գրաված
հորիզոնական
French SNEP Singles Chart 11

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «"Né en 17 à Leidenstadt"» (French). Parler-de-sa-vie. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Fredericks Goldman Jones, track listing» (French). Lescharts. Վերցված է 2008 թ․ մայիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Pluriel 90-96, track listing» (French). Lescharts. Վերցված է 2008 թ․ մայիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 «"Né en 17 à Leidenstadt", French Singles Chart» (French). Lescharts. Վերցված է 2008 թ․ մայիսի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]