La Vie en rose

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«La Vie en rose»
Էդիթ Պիաֆի սինգլը
«Chansons Parisiennes» ալբոմից
«Բ» կողմ«Un refrain courait dans la rue»
ԺանրԱվանդական փոփ
ԵրգահանLouiguy?[1]
ԼեյբլColumbia Records
Էդիթ Պիաֆի սինգլների ժամանակագրություն
«Les trois cloches»
(1946)
«La Vie en rose»
(1947)
«Si tu partais»
(1947)

La Vie en rose («Կյանքը վարդագույնով», «Կյանքը վարդագույն ակնոցներով»), կատալոնացի Լուի Գուլիելմիի կողմից գրված երաժշտությամբ երգը, որը դարձավ ֆրանսիացի երգչուհի Էդիթ Պիաֆի այցեքարտը, ով 1945 թվականին գրել է երգի բառերը[2]։ Առաջին անգամ կատարել է 1946 թվականին։

Բացի Պիաֆից, երգը կատարեցին Մառլեն Դիտրիխը, Միրեյ Մատյոն, Պատրիսիա Կաասը, Գրեյս Ջոնսը, Դոննա Սամմերը, Իգի Փոփը, Դին Մարտինը, Սառա Մոնտյելը, Լեդի Գագան, Մադոննան և այլ հայտնի երգիչներ ու երգչուհիներ։ Լուի Արմսթրոնգի կատարմամբ գործիքային տարբերակը դարձավ ջազային ստանդարտ։

Այս երգը հնչել է բազմաթիվ ֆիլմերում, որոնցից են՝ «Վախ բեմից» (1950), «Սաբրինա» (1954), «Կասաբլանկա՝ լրտեսների բուն» (1963)։ 1998 թվականին երգը մտավ «Գրեմմի մրցանակի փառքի դահլիճ»։

Երգի բառերը դարձել են Էդիթ Պիաֆի մասին կենսգրական ֆիլմի վերնագիրը՝ «Կյանքը վարդագույնով» (2007), որում Պիաֆի դերը խաղալու համար դերասանուհի Մարիոն Քոտիարը ստացավ «Օսկար» մրցանակ[3]։

Ինչպես նաև «Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին» սերիալում այս երգը երգում է Թրեյսի Մակկոնելը (Քրիսթին Միլիոտի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SACEM repertory
  2. «Edith Piaf». web.france.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 15-ին.
  3. «Marion Cotillard winning Best Actress». www.youtube.com. Վերցված է 2012 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]