L-1011-ի ավիավթար Էր-Ռիյադում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չվերթ 163 Saudi Arabian Airlines
Lockheed L-1011-385-1-15 TriStar 200
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվական1980 թվականի օգոստոսի 20
Ժամանակ19:08 UTC
ԲնութագրումF-NI (հրդեհ խցիկում),
վթարային վայրէջք
ՎայրԱլ-Ռիադ, ,  Սաուդյան Արաբիա
ՉվերթSVA163
Թռիչքի վայրՊակիստան Կարաչի, Պակիստան
Վերջնական կետՍաուդյան Արաբիա Էր-Ռիյադ, Սաուդյան Արաբիա
Զոհվածներ301 (բոլորը)
Վիրավորներ0
Aviation Safety Network ID19800819-1
Օդանավ
ՄոդելLockheed L1011-385-1-15 TriStar 200
ԱվիաընկերությունՍաուդյան Արաբիա Saudi Arabian Airlines
Կողային համարHZ-AHK
Արտադրման թվական1979 թվական
Ուղևորներ287
Անձնակազմ14
Կենդանի մնացած0
24°42′42″ հս․ լ. 46°43′36″ ավ. ե.HGЯO
 Saudia Flight 163 Վիքիպահեստում

L-1011-ի ավիավթար Էր-Ռիյադում՝ դժբախտ պատահար, որը տեղի է ունեցել 1980 թվականի օգոստոսի 19-ին Էր-Ռիյադ օդանավակայանում։ Lockheed L-1011-385-1-15 TriStar 200 ինքնաթիռը, որը պատկանում էր Saudi Arabian Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Կարաչի օդանավակայանից դեպի Էր-Ռիյադի օդանավակայան։ Չվերթի ժամանակ ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Ինքնաթիռի անձնակազմի անդամները կարողացել են վթարային վայրէջք կատարել Էր-Ռիյադ օդանավակայանում։ Ինքնաթիռն այրվել է ամբողջությամբ։ Ինքնաթիռում գտնվում էին 287 ուղևոր, և ինքնաթիռի 14 անձնակազմի անդամները։ Սակայն հրդեհի ժամանակ բոլորը մահացել են[1][2]։

Տեղեկություններ 163 չվերթի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Lockheed L-1011-381-1-15 TriStar 200 (գրանցման համարը` HZ-AHK) ինքնաթիռը արտադրվել է 1979 թվականին, և առաջին չվերթը իրականացրել է նույն թվականի հուլիսի 13-ին։ Նույն թվականի օգոստոսի 21-ին ինքնաթիռը հանձնվում է Saudi Arabian Airlines ավիաընկերությանը։ Ինքնաթիռը ուներ երեք շարժիչ Rolls-Royce RB211-524B2-02 արտադրության։ Մինչ վթարի տեղի ունենալը, ինքնաթիռը իրականացրել է 1718 չվերթ, և օդում է անցկացրել ավելի քան 2948 ժամ։

Ուղևորներ և անձնակազմի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռի կազմը հետևյալն էր`

  • Ինքնաթիռի առաջին հրամանատար - 38- ամյա Մուհամեդ Ալի Հովիտեր։ Շատ փորձառու օդաչու էր, Saudi Arabian Airlines ավիաընկերությունում աշխատել է ավելի քան 14 տարի (1965 թվականի հոկտեմբերից)։ Կառավարել է հետևյալ տեսակի ինքնաթիռները` DC-3, DC-4, McDonnell Douglas DC-9, Boeing 707 և Boeing 737: Ճանաչվել է Lockheed L-1011 TriStar ինքնաթիռի հրամանատար 1980 թվականի հունվարի 31-ին։ Օդում անցկացրել է ավելի քան 7674 ժամ, որից 388 ժամ L-1011 ինքնաթիռում։
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 26- ամյա Սամի Աբդուլա Մ. Հասանեյն։ Փորձառու օդաչու էր, Saudi Arabian Airlines ավիաընկերությունում աշխատել է ավելի քան 2 տարի և 11 ամիս։ Կառավարել է միայն Boeing 737 ինքնաթիռը։ Ճանաչվել է Lockheed L-1011 TriStar ինքնաթիռի երկրորդ հրամանատար 1980 թվականի օգոստոսի 7-ին։ Օդում անցկացրել է ավելի քան 1615 ժամ, որից 125 ժամ L-1011 ինքնաթիռում։
  • Բորտինժիներ - 42- ամյա Բրէդլի Կուրտիս։ Saudi Arabian Airlines ավիաընկերությունում աշխատել է ավելի քան 6 տարի (1974 թվականի օգոստոսից)։ Կառավարել է հետևյալ տեսակի ինքնաթիռները` DC-3, Boeing 737 և Boeing 707: Ճանաչվել է Lockheed L-1011 TriStar ինքնաթիռի բորտինժիներ 1980 թվականի մայիսի 2-ին։ Օդում անցկացրել է ավելի քան 650 ժամ, որից 157 ժամ L-1011 ինքնաթիռում։

Ինքնաթիռում կար 11 բորտուղեկցորդներ`

  • Ֆատիմա Սուպոալո Ֆրէնսիս - 26 տարեկան։
  • Աբդեն Շաֆյոր Ալ Ռախման - 27 տարեկան։
  • Զորայդա Խերնանդես - 24 տարեկան։
  • Ֆաուցիյա Սաիֆուդին - 24 տարեկան։
  • Էլեն Բաուտիստա - 23 տարեկան։
  • Ռիտա Զուլուետա - 26 տարեկան։
  • Մարգարիտա Սարմիենտո - 23 տարեկան։
  • Լորնա Բաուտիստա - 22 տարեկան։
  • Էլիս Մանալո - 23 տարեկան։
  • Անդալիբ Մասուդ - 20 տարեկան։
  • Լուիզա Հենդերսոն - 21 տարեկան։
Քաղաքացիություն Քանակ
Սաուդյան Արաբիա Սաուդյան Արաբիա 169
Պակիստան Պակիստան 85
Իրան Իրան 32
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ 6
Հարավային Կորեա Կորեայի Հանրապետություն 4
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 4
Իռլանդիա Իռլանդիա 1
Ընդամնեը 301

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամը 18:06 Lockheed L-1011-385-1-15 TriStar 200 ինքնաթիռը պատրաստվեց թռիչքը իրականացնել։ Ժամը 18:08 ինքնաթիռը թռչեց օդանավակայանից, և ուղղություն վերցրեց դեպի Ջիդդա։ Թռիչքից ընդամենը 7 րոպե հետո, երբ ինքնաթիռը բարձացավ 6700 մետր, ավտոմատ միացավ «Հրդեհ»-ի ազդանշանը, և սկսեց այրվել ինքնաթիռի երկրորդ շարժիչը։ Բորտինժեները հաղորդում է խնդիրի մասին հրամանատարին, և հրամանատարը որոշում է վթարային վայրէջք կատարել Էր-Ռիյադ օդանավակայանում։ Հրդեհը սկզբից բռնկվել է բեռնային հատվածում, այնուհետև տարածվել է բավականին արագ։

Վայրէջք, ավիավթար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամը 18:27-ին մտահոգված ուղևորները խուճապահար տեղափոխվում են ինքնաթիռի առջևի հյուրասրահ, վախենալով թունավոր ծխից։ Բորտուղեկցորդները ուղևորներին փորձել են նստեցնել իրենց տեղերը, սակայն ապարդյուն։ Ինքնաթիռի հրամանատարը խնդրել է ուղևորներին նստել իրենց տեղերը, և պատրաստվեն վթարային վայրէջքի։ Այսպիսով, ինքնաթիռը ժամը 18:36-ին վայրէջք է կատարել։

Անհայտ պատճառներով 163 թռիչքի անձնակազմը չի կարողացել բացել ցանկացած վթարային ելքի դուռը։ Այնուհետև կրակը ներթափանցել է ուղևորատար խցիկ։ Օդանավակայանի աշխատակիցներին նույնպես չի հաջողվել բացել ինքնաթիռի վթարային ելքի դուռը։ Երբ օդանավակայանի աշխատակիցներին հաջողվեց բացել դուռը, նրանք ինքնաթիռում նկատեցին, որ հրդեհը տարածվել է ինքնաթիռի ողջ տնակում։ Ինքնաթիռը ամբողջությամբ այրվեց։ Ուշ տարհանման հետևանքով ինքնաթիռում գտնվող բոլոր 287 ուղևորները և 11 անձնակազմի անդամները մահանում են։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Saudi Arabian Airlines ավիաընկերության ներկայացուցիչները հայտատրարեցին, որ հրշեջները հայտնաբերել են ինքնաթիռի տնակում բութան, որը պատճառ է հանդիսացել ինքնաթիռի կործանման։ Ազգային բեռնափոխադրումների անվտանգության խորհուրդի փորձագետները չհամաձայնվեցին այս եզրահանգման հետ։ Այսպիսով, աղետի հիմնական պատճառն `

  • Օդանավակայանի աշխատակիցները պատրաստ չէին նման արտակարգ իրավիճակներում կատարել իրենց պարտականությունները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Saudi Arabian Airlines fligh 163 description
  2. «Special Report: Saudi Arabian Airlines Flight 163». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]