Hells Angels (ճապ.՝ ヘルズエンジェルス հերեձու էնձերուսու), ֆենտեզի մանգա, որի հեղինակն ու պատկերազարդողը Շինիչի Հիրոմոտոն է։ Հետագայում մանգան Madhouse ստուդիայի կողմից վերամշակվել է Hells անունով անիմացիոն ֆիլմի (ճապ.՝ ヘルズ հերեձու)[1], որի պրեմիերան տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերի 18-ին, Տոկիոյի քսանմեկերորդ միջազգային կինոփառատոնի ժամանակ[2]։
Լիննե Ամագանեն որոշ ժամանակ առաջ տեղափոխվել է նոր քաղաք, այդ պատճառով ցանկանում է դպրոցում գտնել շատ նոր ընկերներ, բայց հենց առաջին օրն էլ ուշանում է։ Ճանապարհին Լիննեն ավտովթարի է ենթարկվում, երբ փորձում է կատվին փրկել։ Մի քանի վայրկյանից նա շարունակում է դպրոց վազել, կարծես ոչինչ չի պատահել։ Լիննեն գտնում է իր դասարանը, բայց երբ բացում է դուռը, տեսնում է սեղանների մոտ նստած հրեշների։ Նա չի հասկանում, որ դժոխքում է գտնվում, այդ պատճառով ուզում է հնարավորինս շուտ տուն վերադառնալ։ Դպրոցի տնօրենը` Հելվիսը, Լիննեին բացատրում է, որ նա կարող է այստեղից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ կավարտի ուսումը։