Celtic Frost

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Celtic Frost
Ժանրերextreme metal?
Գործունեություն1984
ԼեյբլCentury Media Records
Պարգևներ
 Celtic Frost Վիքիպահեստում

Celtic Frost, շվեյցարական մետալ խումբ Ցյուրիխ քաղաքից, որը հայտնի է էքստրեմալ մետալի վրա իր ուժեղ ազդեցությամբ[1]։ Խումբը ակտիվ է եղել 1984-1993 թվականներին և կրկին ձևավորվել է 2001 թվականին։ Խմբի անդամներից մեկի՝ Թոմաս Գաբրիել Ֆիշերի հեռանալուց հետո «Celtic Frost»-ը որոշել է վերջնականապես դադարեցնել իր գործունեությունը[2]։ Խմբի հիմնադիրներից մեկը՝ Բասիստ Մարտին Էրիկ Այնը, սրտի կաթվածից մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 21-ին[3]։

Խումբը ոգեշնչվել է ինչպես մետալ ժանրի այլ խմբերից (Black Sabbath, Judas Priest, Venom), այնպես էլ գոթական ռոք ժանրի խմբերից (Bauhaus, Siouxsie and the Banshees, Christian Death)[4] և հարդկոր֊փանկ ժանրի Discharge խմբից[5]։

Ժանր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ «Celtic Frost»-ը իր ողջ կարիերայի ընթացքում փոխել է երգերի ժանրերը, ճշգրիտ սահմանումը քննարկման առարկա է դարձել։ Տարբեր աղբյուրներում նրանց ստեղծագործությունը նշվում է մետալի տարբեր ժանրերով։ Երկրպագուները և քննադատները հաճախ դասակարգում են իրենց վաղ երաժշտությունը որպես տրեշ մետալ, բլեք մետալ և նույնիսկ որպես դեթ մետալ[6][7][8], իսկ նրանց հետագա աշխատանքները՝ որպես դարք մետալ, դում մետալ[7] և գոթիկ մետալ[7][9]։

«Cold Lake» ալբոմում նրանք ցուցադրել են գլեմ մետալի հետ իրենց փորձը[6][7][9]։ Որոշ ալբոմների փորձերի մակարդակը (ինչպես՝ Into the Pandemonium) մի շարք լրագրողների հանգեցրել է խմբի ուղղությունը նկարագրել որպես ավանգարդ մետալ[6][10]։

Խմբի կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թոմաս Գաբրիել Ֆիշեր՝ վոկալ, էլեկտրական կիթառ, ծրագրավորում (1984֊1993, 2001֊2008)
  • Մարտին Էրիկ Այն՝ բաս կիթառ, վոկալ (1984֊1987, 1990֊1993, 2001֊2008)
  • Ֆրանկո Սեզա՝ հարվածային գործիքներ (2002֊2008)
Կենդանի ելույթների մասնակիցներ
  • Անդերս Օդդեն՝ էլեկտրական կիթառ (2006֊2007)
  • V Santura՝ էլեկտրական կիթառ (2007֊2008)|style="width:50%; "|;Նախորդ անդամներ
  • Իսահակ Դարսո՝ հարվածային գործիքներ (1984)
  • Սթիվեն Պրիստլի՝ հարվածային գործիքներ (1984֊1985, 1988֊1992)
  • Ռիդ Սենտ֊Մարկ՝ հարվածային գործիքներ (1985֊1988, 1992֊1993)
  • Ռոն Մարկս՝ էլեկտրական կիթառ (1986-1988)
  • Դոմինիկ Շտայներ՝ բաս կիթառ (1987-1988)
  • Քյորթ Վիկտոր Բրայանտ՝ բաս կիթառ (1988֊1990)
  • Օլիվեր Ամբերգ՝ էլեկտրական կիթառ (1988֊1989)
  • Լերի «Գիփսի» Ջոնս՝ էլեկտրական կիթառ (1990֊1993)
  • Էրոլ Ունալ՝ էլեկտրական կիթառ (2001֊2006)

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ
  • To Mega Therion (1985)
  • Into The Pandemonium (1987)
  • Cold Lake (1988)
  • Vanity/Nemesis (1990)
  • Monotheist (2006)
Մինի ալբոմներ
  • Morbid Tales (1984)
  • Emperor’s Return (1985, վերաթողարկվել է 1986 թվականին Morbid Tales-ի հետ նույն ձայնասկավառակում՝ երգերի խառը հերթականությամբ)
  • Tragic Serenades (1986)
  • Wine in My Hand (Third from the Sun) (1990)
Սինգլներ
  • The Collector’s Celtic Frost (1987)
  • I Won’t Dance (1987)
  • Cherry Orchards (1988)
  • The Celtic Frost Story (1989)
Ժողովածուներ
  • Parched With Thirst Am I and Dying (1992)
  • Are You Morbid? (2003)
Տեսագրություն
  • Live At Hammersmith Odeon (1989, VHS)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Celtic Frost Profile». Centurymedia.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 26-ին.
  2. «September 9, 2008 — PRESS RELEASE». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. Celtic Frost bassist Martin Eric Ain dies at 50
  4. «Thomas Gabriel Fischer interview www.pyromusic.net». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  5. J. Bennett, «Procreation of the Wicked», Precious Metal: Decibel Presents the Stories Behind 25 Extreme Metal Masterpieces, Albert Mudrian, ed., Da Capo Press, p. 34.
  6. 6,0 6,1 6,2 Rivadavia, Eduardo. «Celtic Frost Biography». Allmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Celtic Frost Bio and Discography». metal-archives.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  8. «Celtic Frost Biography». MusicMight. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  9. 9,0 9,1 «Celtic Frost Profile». Nolifetilmetal.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.
  10. «Into the Pandemonium Review». Metalstorm.ee. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Celtic Frost» հոդվածին։