Buzzcocks

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Buzzcocks
Buzzcocks Պորտո Ալեգրայում, Բրազիլիա
Հիմնական տվյալներ
ԵրկիրՄիացյալ Թագավորություն
Ժանրերփանկ ռոք
փաուեր փոփ
նոր ալիք
փոփ փանկ
Գործունեություն1976
ԼեյբլI.R.S. Records
Cooking Vinyl Records
ROIR Records
EMI
ԿայքՊաշտոնական կայք
Անդամներ
Պիտ Շելլի
Սթիվ Դիգլ
Քրիս Ռեմինգտոն
Դենի Ֆարանտ
Նախկին անդամներ
Հովարդ Դևոտո
Ջոն Մեյհեր
Թոնի Բարբեր
Ֆիլ Բարքեր
Գարտ Սմիթ
Միկ Սինգլթոն
Բարրի Ադամսոն
Սթիվ Հարվի
Մայք Ջոյս
 Buzzcocks Վիքիպահեստում

Buzzcocks բրիտանական խումբը, որը ստեղծվել է 1976 թվականին Մանչեստրում, Անգլիայում, առաջիններից մեկն է, որը սկսել է կատարել մեղեդային փոփ փանկ և ոչ ագրեսիվ փանք ռոքի տարատեսակը։ Buzzcocks-ի ստեղծագործական ժառանգությունը, զերծ Sex Pistols–ի ագրեսիվությունից կամ The Clash–ի քաղաքականացումից, այնուամենայնիվ, հեղափոխական ազդեցություն ունեցավ փոփ և ռոք երաժշտության զարգացման վրա[1]՝ դառնալով (ըստ Allmusic-ի) ամերիկյան պանկ ռոքի մի ամբողջ թևի (սկսած Hüsker Dü–ից մինչև Nirvana) և բրիտ փոփի (Supergrass, Elastica, Pulp) զարգացման ելակետ[2]։

2018 թվականի դեկտեմբերի 7-ին սրտի անբավարարությունից մահացել է խմբի վոկալիստ Փիթ Շելլին։

Խմբի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Buzzcocks-ի պատմությունը սկսվել է այն ժամանակ, երբ Բոլթոնի տեխնոլոգիական ինստիտուտի (այժմ Բոլթոնի համալսարան) ուսանող Հովարդ Տրաֆորդը քոլեջում հայտարարություն է տվել այն մասին, որ փնտրում է երաժիշտ, որը կկիսեր նրա երաժշտական հակումները (օրինակ բերելով The Velvet Underground–ի «Sister Ray» երգը[3])։ Դրան արձագանք է տալիս Փիթ Մակնիշը[4]։

Փիթն իր վրա վերցրեց Շելլիի կեղծանունը (ըստ մեկ աղբյուրի՝ դասական բանաստեղծ Շելլիի պատվին, ըստ մյուսի, քանի որ հենց այդպես էլ ծնողները նրան կանվանեին, եթե նա աղջիկ ծնվեր)[5]։ Հովարդը Դևոտո ազգանունը փոխառել է Քեմբրիջի ավտոբուսի ծանոթ վարորդից։ Առաջինը գերադասում էր կիթառի ռոքը, երկրորդը՝ էլեկտրոնիկան։ Խումբը կոչել են Buzzcocks, այն բանից հետո, երբ նկատել են «Get a Buzz, Cock!» արտահայտությունը մի տեսակ մաչո-լոզունգ՝ «Follies» մյուզիքլի գրախոսության մեջ։

Խմբի սկզբնական գաղափարը Մանչեստրում նույնպիսի հեղաշրջում իրականացնելն էր, ինչպիսին Sex Pistols-ը կատարեց Լոնդոնում։ Շելլիին և Դևոտոյին նույնիսկ հաջողվել է վերջիններիս բերել իրենց քաղաք, սակայն իրենք չեն կարողացել ելույթ ունենալ այստեղ. բասիստն ու հարվածայինը լքել էին կազմը։ Շուտով խումբ է եկել Սթիվ Դիգլը (բաս կիթառահար), որի հետ դուետը ծանոթացել է Sex Pistols լոնդոնյան համերգի ժամանակ։ Թմբկահար Ջոն Մեյերին Buzzcocks-ը գտել է Melody Maker-ում՝ հայտարարության միջոցով։

Մի քանի ամիս անց՝ 1976 թվականի հուլիսին, Buzzcocks-ն իր առաջին համերգն է տվել Sex Pistols-ի «Լեսսեր ֆրի Թրեյդ Հոլ" ակումբում», ևս երեք ամիս անց նրանք միացել են Anarchy Tour–ի կազմին։ Դրա ավարտից հետո Շելլին հորից երկու հարյուր ֆունտ է վերցրել և այդ գումարով խումբը ձայնագրել է Spiral Scratch դեբյուտային մինի-ալբոմը՝ թողարկելով այն 1000 օրինակով New Hormones Records սեփական լեյբլի վրա, (ըստ Trouser Press-ի) do-it-yourself սկզբունքով արված առաջին պանկ-թողարկումն էր[6]։

Շուտով Դևոտոն հեռացավ Buzzcocks-ից և ձևավորեց Magazine-ը։ Շելլիին փոխանցվեց վոկալիստի պարտականությունները, Սթիվ Դիգլը վերաորակավորվեց կիթառահար, իսկ բասիստը դարձավ Գարտ Սմիթը։ 1977 թվականի սեպտեմբերին Buzzcocks-ը մեծ պայմանագիր կնքեց United Artists ընկերության հետ, որը նրանց տրամադրեց ստեղծագործական լիակատար ազատություն և արդեն մեկ ամիս անց թողարկեց «Orgasm Addict» երգը։ BBC-ն երգի տեքստը չափազանց անկեղծ է համարել և արգելել սինգլը, բայց նա անմիջապես խմբին սկանդալային համբավ է ստեղծել[2]։

Սմիթի հեռանալուց հետո (նրան փոխարինեց Սթիվ Հարվին) դուրս եկավ երկրորդ սինգլը՝ «What Do I Get?», որն արդեն հասել է բրիտանական հիթ-շքերթի չորրորդ տասնակին։ Խմբի իրական ճանաչումը եկել է՝ Another Music in a Different Kitchen (1978 թվականի մարտ) դեբյուտային ալբոմի թողարկմամբ, որը UK Albums Chart–ում հասել է #15 հորիզոնականի[7]։ Խումբն այստեղ օպտիմալ կերպով միացրել է փոփ մինիմալիզմը («Boredom», «You Tear Me Up», «I Don’t Mind») լայնացած փոփ սյուիտներով («Moving Away From the Pulsebeat»), որը ցուցադրում էր քրաութ ռոքի ազդեցությունը (հայտնի է, որ Միքայել Կարոլին՝ Can–ի կիթառահարը, Շելլիի կուռքերից մեկն էր)[8]։

Պրոդյուսեր Մարտին Ռաշենթի կողմից ձայնագրված Love Bites երկրորդ ալբոմում Դևոտոյի ազդեցությունը չի երևում. դա Շելլիի հեղինակային աշխատանքն է, ով դարձել է խմբի լիիրավ առաջնորդը (որպես միակ բացառություն նշվեց «Love is Lies» երգը)։

Ստուդիայի և համերգի աշխատանքների չափազանց լարված գրաֆիկը սկսել է ազդել Buzzcocks-ի հոգեբանական վիճակի վրա։ Երրորդ ալբոմում՝ A Different Kind of Tension, քննադատները նշեցին ստեղծագործական հոգնածության նշաններ և որոշ փորձերի անհարկի անհրաժեշտություն[9]։

Ալբոմի թողարկումից հետո խումբը մեկնել է ԱՄՆ, որտեղ շրջագայության է մեկնել The Cramps–ի (IRS Records լեյբլի ընկերների հետ) հետ։ 1980 թվականին United Artists ընկերությունը վերավաճառվել է EMI-ին, որը զրկել է խմբին աջակցությունը և առաջարկել դադարեցնել չորրորդ ալբոմի վրա արդեն սկսված աշխատանքը։ 1981 թվականին Buzzcocks-ը փլուզվել է։ Շելլին թողարկել է «Homosapien» հիթ-սինգլը, սակայն դա նրա սոլո կարիերայի առաջին և վերջին հաջողությունն էր։

1989 թվականին Buzzcocks-ը վերակենդանացավ և շրջագայեց Միացյալ Նահանգներում։ որոշժամանակ կազմում էին Մայք Ջոյսը, The Smiths–ի թմբկահարը։ 1990 թվականից խմբում նվագում էին Շելլին, Դիգլը, բաս-կիթառահար Թոնի Բարբերն ու թմբկահար Ֆիլ Բեյքերը։ Հենց այս կազմն է թողարկել Trade Test Transmissions–ը (1993), All Set (1996), Modern (1999), Buzzcocks (2003) և Flat-Pack Philosophy (2006)։

Շելլին և Դևոտոն 2002 թվականին ձայնագրել են Buzzkunst-ը` ռետրո փանկ ռոքի տեսակ էլեկտրոնային տարբերակ։ 2005 թվականին Շելլին ձայնագրեց Buzzcocks-ի ամենահայտնի երգերից մեկը` «Ever Fallen In Love», աստղային նվագախմբի հետ, որի կազմում էին Ռոջեր Դալթրին, Դեյվիդ Գիլմորը, Պիտեր Հուկը, Էլթոն Ջոնը, Ռոբերտ Փլանտը և այլք։

Լրացուցիչ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբը Hellfest 2013
  • Ջոն Մեյերին է պատկանում Շոտլանդիայում John Maher Racing ավտոմոբիլային արտադրամասը։ Նա հավաքել է Volkswagen Beetle–ի մի քանի ավտոմեքենա և բազմիցս մասնակցել մրցարշավներին։
  • Շելլին և Դիգլը BBC-ին թույլ են տվել նկարահանել հումորային հաղորդաշար, որը կոչվում է Never Mind The Buzzcocks, պայմանով, որ դա մեկանգամյա ծրագիր կլինի, և այժմ շատ հիասթափված է այն հանգամանքից, որ նոր սերնդի հեռուստադիտողների խմբի անունը կապված է հեռուստատեսության հետ, այլ ոչ թե փանկ ռոքի հետ։
  • Պրոֆեսիոնալ ռեսթլեր Ալեքս Շելլին, The Buzzcocks-ի մեծ երկրպագու, իր կեղծանունը վերցրել է Փիթ Շելլիից[10]։

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Singles Going Steady (1979)
  • Product (1989, тройной CD-сет)
  • Operator’s Manual: Buzzcocks Best (1991)
  • I Don’t Mind The Buzzcocks (1999)
  • Ever Fallen in Love? Buzzcocks Finest (2002)
  • Inventory (2003)
  • The Complete Singles Anthology (2004)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Buzzcocks» (անգլերեն). punkmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 27-ին.
  2. 2,0 2,1 Stephen Thomas Erlewine. «Buzzcocks». allmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. «Pitchfork: Buzzcocks interview». Pitchfork Media. 2009 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 15-ին.
  4. Aidan O'Rourke (12 August). «Event Review: An Evening with Buzzcocks». Urbis Manchester. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին.
  5. «Buzzcocks» (անգլերեն). www.irscorner.com. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. Steven Grant, Ira Robbins, Jack Rabid, Delvin Neugebauer. «Buzzcocks». www.trouserpress.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. «Buzzcocks» (անգլերեն). www.chartstats.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. Ned Raggett. «Another Music in a Different Kitchen album review». www.allmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  9. Ned Raggett. «A Different Kind of Tension». www.allmusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  10. «Alex Shelly: Next Generation superstar». slam.canoe.ca. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Buzzcocks» հոդվածին։