Sex Pistols
| Sex Pistols | |
| Երկիր | Մեծ Բրիտանիա |
|---|---|
| Ժանրեր | փանկ-ռոք |
| Գործունեություն | 1975–1978 |
| Լեյբլ | Virgin, Warner Bros., EMI, A&M Records |
| Կայք | www.sexpistolsofficial.com |
| Անդամներ | |
| Ջոնի Ռոտտեն, Գլեն Մետլոկ, Սթիվ Ջոնս, Փոլ Կուկ, Սիդ Վիշես † | |
Sex Pistols (անգլ.՝ «Սեքս-ատրճանակներ»), բրիտանական ռոք-խումբ, հայտնի է նրանով, որ իր գոյության կարճ ժամանակահատվածի ընթացքում դարձավ փանք-շարժման անձնավորումը: Խմբի մասնակիցները փանք-հեղափոխություն սկսեցին Մեծ Բրիտանիայում, նրանք կոչ էին անում երիտասարդությանը անարխիա սկսել, իրենց երգերում հաճախ վիրավորում էին թագավորական ընտանիքը: Որպես արդյունք նրանց երգերը չէին հնչեցնում ռադիոյով[1], իսկ համերգները` արգելվում[2]: Խումբը կարողացավ թողարկել միայն մեկ ալբոմ` Never Mind the Bollocks, Here’s the Sex Pistols, որը դարձավ ռոք-երաժշտության լավագույն նմուշներից մեկը և գրավեց 41-րդ տեղը Rolling Stone ամսագրի բոլոր ժամանակների լավագույն 500 ալբոմի ցուցակում[3]: Խումբը գոյատևեց ընդամենը չորս տարի և ցրվեց, երբ խմբի սոլիստ Ջոնի Ռոտտենը լքեց այն, իսկ գլխավորի տեղը զբաղեցրած Սիդ Վիշեսը ձերբակալվեց իր սիրեցյալի սպանության մեղադրանքով (հետո նա ազատ արձակվեց)[4]:
Աղբյուրներ[խմբագրել]
- ↑ Sex Pistols banned
- ↑ gig arcive 1975-2008 արգելված համերգները նշված են «canceled» բառով
- ↑ Never Mind the Bollocks, Here's the Sex Pistols - The Sex Pistols Rolling Stone
- ↑ Կենսագրությունը օֆիցիալ կայքում
Արտաքին հղումներ[խմբագրել]