Խարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Alkannaից)
Խարի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Boraginales
Ընտանիք Գաղտրիկազգիներ (Boraginaceae)
Ենթաընտանիք Գաղտրիկայիններ (Boraginoideae)
Տրիբա Lithospermeae
Ցեղ Խարի (Alkanna)
Tausch, 1824

Խարի (լատին․՝ Alkanna), հավաջիվա, գաղտրիկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Տեսակի ներսում կա 64 տեսակ[1]։ Տարածված է Եվրոպայում, Միջերկրական ծովում և Արևմտյան Ասիայում։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Երևանի շրջակայքում, Շիրակի, Սյունիքի մարզերում, Գեղամա լեռնաշղթայի հարավ մասում։ Աճում է չոր, քարքարոտ լանջերին։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսը թավշապատ է, գեղձոտ, կպչուն, հաճախ՝ դեղին։ Ցողունը ճյուղավորվող է, բարձր.՝ 15-40 սմ։ Արմատամերձ տերևները կոթունավոր են, ցողունայինները՝ նստադիր։ Ծաղկաբույլը տերևակալած ոլորք է, ծաղիկները՝ մանր, դեղին։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը մանր, ծռված ընկուզիկ է։

Բժշկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարին դեղաբույս է, պարունակում է ճարպաթթուներ, ալկալոիդներ, ֆլավոնոիղներ։ Օգտագործում են որպես վերքերն ապաքինող միջոց։ Ներկատու է (բուրդը ներկում է սև, մանուշակագույն, մոխրագույն)։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է 40, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ արևելյան խարրի (Alkanna orientalis

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարի» հոդվածին։