ASICS

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ASICS
Изображение логотипа
Տեսակբազմազգ ընկերություն և հանրային ընկերություն
Անվանված է ի պատիվMens sana in corpore sano?
Հիմնադրված է1949
ՎայրԿոբե, Ճապոնիա
Երկիր Ճապոնիա,  Գերմանիա և  ԱՄՆ
ՏնօրենMotoi Oyama?
ԱրդյունաբերությունՏեքստիլ արդյունաբերություն
Աշխատողների թիվ9039 մարդ (դեկտեմբերի 31, 2019)[1][2]
Դուստր ընկերություններasics apparel industry?, ASICS TRADING?, ASICS Japan?, ASICS America Corporation? և Haglöfs?
Կայքasics.com
Բորսա7936
 ASICS Վիքիպահեստում

ASICS ճապոնական կորպորացիա, որը հանդիսանում է սպորտային կոշիկների և հագուստի արտադրության առաջատարներից մեկը։ Նաև ունի նորաձև ուղղություն, որը կոչվում է Onitsuka Tiger:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ASICS ընկերության պատմությունը սկսվել է 1949 թվականից՝ հետպատերազմյան Ճապոնիայում։ Կիխատիրո Օնիցուկան (ճապ.՝ 鬼塚 喜八郎) մտածեց, թե ինչպես կարող է նա օգնել ճապոնացի երիտասարդությանը նման երկրի համար ծանր ժամանակաշրջանում[3]։ Պարոն Օնիցուկան որոշեց սպորտային ապրանքանիշ ստեղծել բոլորի համար, որպեսզի սպորտի միջոցով ոգեշնչեն իրենց համաքաղաքացիներին[3]։ Այսպես ստեղծվում է Onitsuka Tiger ապրանքանիշը։

Գոյության առաջին օրերին ընկերությունն իր ապրանքները մատակարարել է միայն Ճապոնիայի և Չինաստանի ներքին շուկային, և դրանից օգտվել են Նայք կորպորացիայի հիմնադիրները՝ Ֆիլ Նայթը և Բիլլ Բուերմանը, ձեռք են բերել սպորտային կոշիկներ և դրանք վաճառել ԱՄՆ-ում[4]։ 1977 թվականից ընկերության ընդլայնման արդյունքում Onitsuka Tiger-ը վերանվանվել էր ASICS-ի՝ «Anima sano in corpore sano» հապավմամբ, որը լատիներեն նշանակում է «առողջ միտքը առողջ մարմնում»։ Կոբե քաղաքում կառուցվել գիտահետազոտական ինստիտուտ՝ սովորելու և պատրաստելու սպորտի համար նախատեսված կոշիկներ[5]։

Ներկա ժամանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր ASICS ընկերությունը աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը՝ սպորտային կոշիկներ և կոշիկներ արտադրող խոշորագույն ընկերությունների շարքում[5]։

2011 թվականի մարտի 31-ի դրությամբ ASICS ունի ավելի քան 5600 աշխատակիցներ ամբողջ աշխարհում[6]։ Վերջին տարիներին ընկերությունը դարձել է ամենաարագ աճող սպորտային կոշիկների ապրանքանիշը Եվրոպայում։ ASICS ապրանքանիշը պատկանում է սպորտային հագուստների և կոշիկների արտադրողների լավագույն բրենդներին։

Գովազդային հովանավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիստոֆ Լեմեթր[7]
  • Ռայան Հոլ[7]
  • Մարա Յամաուչի[7]
  • Լոլո Ջոնս[7]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ASICS AT A GLANCEASICS.
  2. Annual Report 2019ASICS. — P. 48.
  3. 3,0 3,1 «История | ASICS Russia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.
  4. Phil Knight Shoe Dog: A Memoir by the Creator of NIKE. — Simon and Schuster. — 2016. — 400 с.
  5. 5,0 5,1 «О компании ASICS». skirun.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
  6. Overview-アシックス・About Us Արխիվացված 2012-01-21 Wayback Machine
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Спортсмены и федерации, спонсируемые ASICS | ASICS Russia». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]