9-րդ շրջան
| 9-րդ շրջան District 9 |
|
Այստեղ նրանց տեղը չէ |
|
| Ժանր | դրամա Գիտական ֆանտաստիկա |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2009 |
| Ռեժիսոր | Նիլ Բլոմկամպ |
| Պրոդյուսեր | Պիտեր Ջեքսոն Կարոլին Կանինգեմ |
| Սցենարիստ(ներ) | Նեյլ Բլոմկամպ Տերրի Տատչել |
| Դերակատարներ | Շարլտո Կոպլի |
| Երաժշտություն | Քլինտոն Շորտեր |
| Ընկերություն | TriStar Pictures |
| Տևողություն | 112 րոպե |
| Բյուջե | $30 միլլիոն |
9-րդ շրջան (անգլերեն՝ District 9) — 2009 թվականին նկարահանված, ռեժիսոր Նիլ Բլոմկամպի և պրոդյուսեր Պիտեր Ջեքսոնի գիտաֆանտաստիկ թրիլլեր: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2009 թվականի Օգոստոսի 13-ին: Սյուժեի հիմքում ընկած է Նիլ Բլոմկամպի կարճամետրաժ «Ողջ մնալ Յոբուրգում» ֆիլմը:
[խմբագրել] Սյուժե
1982 թվականի մարտին խոշոր տիեզերանավ է ժամանում Երկիր, Հարավային Աֆրիկա և խանգարում Յոհանեսբուրգի անդորրը: Երեք ամիս անց, մի ջոկատ մտնում է այդ նավը և հայտնաբերում մի խումբ հիվանդ այլմոլորակայինների, որոնց տրվում սնունդ, ապաստան և առողջապահական խնամք Երկրի վրա: Օտարերկրացիներին կառավարությունը թույլատրում է մնալ միայն ճամբարի ներսում, Յոհանեսբուրգում, որը հայտնի է որպես «9-րդ շրջան»:
21-րդ դարի առաջին տասնամյակում, Հարավային Աֆրիկայի կառավարությունը ստեղծում է «Մուլտինեշընլ Յունայտեդ» (անգլերեն՝ Multinational United) մասնավոր զինվորական ընկերությունը` Դիրկ Մայքլսի ղեկավարության ներքո, որպեսզի տեղափոխեն օտարներին նոր` «10-րդ շրջան»: 2010-ի օգոստոսին Վիկուս վան դե Մերվեն նշանակվում է Պիտ Սմիթի կողմից, որը MNU գործադիր տնօրենն է, առաջնորդել տեղափոխությունը` տալով օտարներին ապօրինի վտարման ծանուցումներ: Վիկուսը օտարներից մեկի` Կրիստոֆերի տանը հետախուզման ժամանակ գտնում է մի փոքր կոնտեյներ, որից դուրս եկած ինչ-որ հեղուկ ընկնում է նրա դեմքի վրա: Վիկուսն աստիճանաբար սկսում է նմանվել նրանց:
[խմբագրել] Դերակատարներ
| Դերասան | Դեր |
| Շարլտո Կոպլի | Վիկուս վան դե Մերվե |
| Դեվիդ Ջեյմս | Կուբուս |
| Ջեյսոն Կոպ | Քրիստոֆեր Ջոնսոն |
| Վանեսսա Հեյվուդ | Տանյա վան դե Մերվե |
| Նատալի Բլոտտ | Սարա Լիվինգստոուն |
| Ջոն Սամներ | Լես Ֆելդման |
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Ֆիլմի պաշտոնական կայքը
- «9-րդ շրջան»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- 9-րդ շրջանի կայքը
- MNU-ի պաշտոնական կայքը