Այս հոդվածը կամ նրա մի մասը տեղեկույթ է պարունակում սպասվող իրադարձության մասին:
Այստեղ նկարագրվում են իրադարձություններ, որոնք դեռ տեղի չեն ունեցել կամ ընթացքի մեջ են:
2113 թվականի օգոստոս՝ Պլուտոնը հայտնաբերման պահից ի վեր առաջին անգամ կհասնի աֆելիին։
2117 թվականի ապրիլի 2՝ Հնդկական օվկիանոսի հարավային մասում կնկատվի արեգակի օղակաձև խավարում[4]։
2117 թվականի սեպտեմբերի 26՝ Արեգակի ամբողջական խավարում կլինի Խաղաղ օվկիանոսում։ Ընդհանուր փուլը կդիտվի Խաղաղ օվկիանոսում՝ Հավայան կղզիներից 2600 կիլոմետր արևմուտք ընկած շրջանում[4]։
2117 թվականի դեկտեմբերի 11՝ Վեներան կանցնի Արեգակի սկավառակով՝ 2012 թվականից հետո առաջին անգամ[5]։
2123 թվական՝ Մարս-Յուպիտեր եռակի միացում։
2123 թվականի սեպտեմբերի 14՝ ժամը 15։28-ին UTC, Վեներան կփակի Յուպիտերը (Յուպիտերի ծածկումը Վեներայի կողմից)։
2125 թվականի դեկտեմբերի 8՝ Վեներան կանցնի Արեգակի սկավառակով։
2126 թվական՝ Սվիֆթ-Թաթլյա գիսաստղը կթռչի Երկրի վրա՝ 0,15 ա․ մ․ հեռավորության վրա։
2126 թվականի հուլիսի 29՝ ժամը 16։08-ին UTC, Մերկուրին կփակի Մարսը (Մարսի ծածկումը Մերկուրիի կողմից)։
2126 թվականի հոկտեմբերի 16՝ Արեգակի ամբողջական խավարում, որը հնարավոր է՝ նկատվի Մոսկվայում[6]։
2130 թվականի մարտի 10՝ ժամը 07։32-ին UTC, Արեգակը կանցնի արեգակնային համակարգի բարիկական կենտրոնի միջով։
2133 թվականի դեկտեմբերի 3՝ ժամը 14։14-ին UTC, Մերկուրին կծածկի Վեներան։
↑Andrea Milani, Steven R. Chesley, Maria Eugenia Sansaturio, Fabrizio Bernardi, Giovanni B. Valsecchi, Oscar Arratia (5 May 2009). «Long-term impact risk for (101955) 1999 RQ36» (անգլերեն). Arxiv.org. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)