Ֆրուստրացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆրուստրացիա (լատ. frustra = ապարդյուն, անհաջող; frustratio = անհաջողություն, խաբկանք, ծրագրերի խանգարում), իրական կյանքում կամ երևակայության մեջ նպատակադրումների չիրականացման կամ կարիքների չբավարարման պատճառով առաջացած հոգեկան վիճակ։

Ֆրուստրացիան իր դրսևորումն է ստանում այնպիսի զգացմունքներում ինչպիսիք են հիասթափությունը, անհանգստությունը, զայրույթը, հուսահատությունը և այլն։ Հիասթափությունից տարբերությունը նրանում է, որ ֆրուստրացիայի ժամանակ անձը շարունակում է պայքարն իր նպատակադրման իրականացման համար։

Հղումներ[խմբագրել]