Ֆրանց Յոզեֆ II (Լիխտենշտայն)
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ֆրանց Յոզեֆ II (գերմ.՝ Franz Josef II) (ծ. օգոստոսի 16, 1909, Շտիրիա, Ավստրիա - վ. նոյեմբերի 13, 1989, Վադուց, Լիխտենշտայն) - Լիխտենշտայնի իշխան 1938 - 1989 թթ.։
[խմբագրել] Կենսագրություն
Ֆրանց Յոզեֆ II ծնվել է Լիխտենշտայնի պրինցի ընտանիքում։ Հայրը՝ պրինց Ալոիզը, Լիխտենշտայնի իշխանական թագաժառանգն էր, բայց հրաժարվեց թագից և այդ պատճառով Ֆրանց Յոզեֆը ժառանգեց գահը նախորդ գահակալ՝ իշխան Ֆրանց I-ի մահից հետո։
Դպրոցն ավարտել է Վիեննայում 1925 թ. և այնուհետև կրթությունը շարունակել Վիեննայի Գյուղատնտեսական գիտությունների համալսարանում (ավարտել է 1928-ին՝ անտառապետի մասնագիտությամբ)։ Ըստ մասնագիտության աշխատել է Չեխոսլովակիայում։
1938 թ. հուլիսի 25-ին վախճանվեց իշխան Ֆրանց I-ը և և Ֆրանց Յոզեֆը հռչակվեց Լիխտենշտայնի իշխան։ 1943 թվականին նա ամուսնացավ կոմսուհի Գեորգինա ֆոն Վիլչեկի հետ, որից ունեցավ 5 զավակ, այդ թվում՝ Լիխտենշտայնի այժմյան իշխան Հանս Ադամ II-ը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին պահպանում էր չեզոքություն և հայտնի է իր մարդասիրական գործունեությամբ՝ պատերազմից հետո։ Այդպես, նա քաղաքական ապաստարան շնորհեց Ռուսական ազատագրական բանակի անդամներին, որոնց սակայն հետագայում կալանավորեցին բրիտանացիները։ Վերջիններս այդ ռազմագերիներին դավադրաբար հանձնեցին ստալինյան ռեժիմին, որի հրամանով բոլորը գնդակահարվեցին ԽՍՀՄ-ում։
1984 թվականին Ֆրանց Յոզեֆը նշանակեց իր ավագ որդուն՝ Հանս Ադամին երկրի ռեգենտ և այդուհետև փաստորեն հեռացավ պետական գործունեությունից։