Ֆրանսիսկո Միրանդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միրանդա (Miranda) Ֆրանսիսկո (17501816), Վենեսուելայի անկախության համար պայքարի ղեկավար։ Ծնվել է հարուստ կրեոլի ընտանիքում։ Իբրև սպա ծառայել է իսպանական բանակում, կապ հաստատել Կուբայի և Վենեսուելայի կրեոլ հայրենասերների հետ։ 1806 թվականին կազմակերպած արշավախմբով երկու անգամ ափ է ելել Վենեսուելայում՝ այն ազատագրելու նպատակով, սակայն պարտվել է։ 1810 թվականին գլխավորել է անկախության պայքարը Վենեսուելայում, 1812 թվականին նշանակվել Վենեսուելայի հանրապետության գեներալիսիմուս՝ դիկտատորական լիազորություններով։ 1812 թվականի հուլիսին հանրապետական բանակը պարտվել է։ Թեև իսպանական իշխանությունների հետ կնքվել է անկախության պայքարի մասնակիցներին արտասահման մեկնելու թույլտվության պայմանագիր, սակայն գաղութարարները ձերբակալել են Միրանդայիին, աքսորել Իսպանիա, ուր և մահացել է բանտում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png