Ֆիլիպ Դորմեր Սթենհոփ Չեսթերֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Chesterfield.JPG

Ֆիլիպ Դորմեր Սթենհոփ Չեսթերֆիլդ (անգլերեն` Philip Dormer Stanhope, 4th Earl of Chesterfield, 22 սեպտեմբեր 1694, Լոնդոն — 24 մարտ 1773, նույնը), անգլիացի պետական գործիչ, դիվանագետ և գրող: 1728-32 թթ. զբաղեցրել է Հաագայում Անգլիայի դեսպանի պաշտոնը, եղել է Իրլանդիայի փոխարքա (1745–1746), 1746-ից առ 1748 թվականը պետական քարտուղար էր: Այնուհետև հեռանում է պետական կառավարման գործերից հետզհետե ավելացող խլության պատճառով: Մահացել է 1773թ. մարտի 24-ին Լոնդոնում:

Չեսթերֆիլդն իր կյանքի ընթացքում հետաքրքրվել է գրականությամբ ու թատրոնով, եղել է մի շարք երևելի գրողների ընկերն ու հովանավորը: Որպես գրող ճանաչում է ստացել հետմահու, երբ հրատարակվել են ապօրինի զավակ` Ֆիլիպ Սթենհոփին ուղղված նրա նամակները («Նամակներ որդուս», 1774):

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով