Ֆախիտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆախիտա
Մեքսիկական խոհանոց
Ենթատեսակկերակուր
Առաջացման երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
 Fajitas Վիքիպահեստում

Ֆախիտա (իսպ.՝ fajita), տեխաս-մեքսիկական խոհանոցի ուտեստ, որն իրենից ներկայացնում է տորտիլյայի (փափուկ ցորենի բլիթ) մեջ փաթաթած, գրիլի վրա տապակած կտրատած բանջարեղենների և մսի շերտեր։ Որպես մսամթերք հաճախ օգտագործում են տավարի միս, սակայն կարող է օգտագործվել նաև խոզի միս, հավի միս, երբեմն նաև ծովամթերքներ։ Մսի վրա հաճախ ավելացում են թթվասեր, գուակամոլե, սալսա, պիկո դե գալո, պանիր և լոլիկ։

Ի տարբերություն բուրիտոյի, որն արդեն իսկ մատուցում են խճողակով, ֆախիտայի խճողակը մատուցում են տորտիլյայից առանձին և յուրաքանչյուրն ինքն է ընտրում, թե ինչ պետք է փաթաթի իր տորտիլյայի մեջ։

Ուտեստը եկել է տեխաս-մեքսիկական սահմանին գտնվող Ռիո Գրանդեից, որտեղ ավելի վաղ ապրում էին կովբոյները։ Անասուններին մորթելուց հետո նրանց էր հասնում մսի մնացորդները[1]։ Անունը ծագում է իսպ.՝ faja-ից (շերտ), որը նշանակում է ֆախիտայի համար մսի կտրատման ձև[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆախիտան մեքսիկական, տեխաս-մեքսիկական փաղաքշական տերմին է՝ տավարի ստոծանուց կտրատված շերտերը բնորոշելու համար (առավել տարածված մսի կտորը, որն օգտագործում են ֆախիտաս պատրաստելու համար)[3]։ Ըստ Օքսֆորդի անգլերեն բառարանի՝ ֆախիտա բառը տպագրությունում հայտնվել է 1971 թվականին («ֆախիտա» իսպաներենում նշանակում է շերտ կամ փոքրիկ գոտի, լատիներեն fascia՝ շերտ կամ զոլ)[4]։ Չնայած որ ֆախիտան սկզբնական շրջանում պատրաստում էին տավարի ստոծանու մսի շերտերից, ներկայումս այն պատրաստում են տարատեսակ միջուկներով, ինչպիսիք են կանաչ, կարմիր, դեղին պղպեղները, սոխը, չիլին և հալապենյո պղպեղները[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cynthia Holling-Morris, American Regional Cuisine, 2006, S. 292
  2. Virginia B. Wood, Fri., March 4, 2005. «Just Exactly What Is a Fajita?». www.austinchronicle.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. Virginia B. Wood, Fri., March 4, 2005. «Just Exactly What Is a Fajita?». www.austinchronicle.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. Ayto, John. The diner's dictionary : word origins of food & drink. — 2nd ed. — Oxford: Oxford University Press, 2012. — 1 online resource с. — ISBN 978-0-19-174443-3, 0-19-174443-3 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.
  5. Lisa Fain The Homesick Texan's Family Table: Lone Star Cooking from My Kitchen to Yours [A Cookbook]. — Potter/Ten Speed/Harmony/Rodale, 2014-04-01. — 532 с. — ISBN 978-1-60774-505-1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 12-ին.