Օստապ Վերեսայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օստապ Վերեսայ
Դիմանկար
Ծնվել է1803[1]
ԾննդավայրKaliuzhyntsi, Սրեբնոյի շրջան, Չեռնիգովի մարզ
Մահացել է1890[1]
Մահվան վայրՍոկիրինցի, Սրեբնոյի շրջան, Չեռնիգովի մարզ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություներաժիշտ, Կոբզար, folk musician և Ժողովրդական երգիչ
 Ostap Veresai Վիքիպահեստում

Օստապ Վերեսայ (ուկրաիներեն՝ Остап Микитович Вересай, 1803[1], Kaliuzhyntsi, Սրեբնոյի շրջան, Չեռնիգովի մարզ - 1890[1], Սոկիրինցի, Սրեբնոյի շրջան, Չեռնիգովի մարզ), ուկրաինական կոբզարյան էպիկական ավանդույթի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օստապ Վերեսայը կնոջ` Կուլինայի հետ: Լուսանկարն արվել է 1873 թվականին Կիևի հնագիտական կոնգրեսի ժամանակ:

Ծնվել է 1803 կամ 1805 թվականին Պոլտավայի մարզի Պրիլուկսկի գավառի Կալյուժինցի գյուղում տեսնող մորից և ի ծնե կույր հորից, որը ջութակ նվագելով իր համար սնունդ էր հայթայթում[2]։

Օստապ Վերեսայը կուրացել է 4 տարեկանում։ Ռոմնի քաղաքի տոնավաճառում նա լսել է կոբզար Եֆիմ Անդրիյաշևսկու բանդուրա նվագելը և դարձել նրա սանը։ Մի քանի ամսվա ընթացքում նա շատ բան է սովորել իր ուսուցչից[2], սակայն մի քանի ամիս հետո ուսուցիչը մահացել է[3], և 15 տարեկանում ուղարկվել է «գիտություն ձեռք բերելու» հին կոբզար Սեմյոն Կոշևոյի մոտ, որից սովորել է կոբզա նվագել։ Օստապը 9 ամիս է մնացել որպես աշակերտ. իր ուսուցչին նա համարում էր խիստ և շահագործող։ Դրանից հետո Վերեսայը որոշել է երաժշտական կարիերա սկսել ինքնուրույն։ Նա 40 տարի թափառել է գյուղերում ու տոնավաճառներում, մինչև փեսայի մոտ ապաստան գտնելը։ Չհաշտվելով նրա հետ` Վերեսայը կրկին սկսել է թափառե[2]։ Իրավիճակը փոխվել է, երբ նա ընկերացել է ռուս բանահավաք և նկարիչ Լև Ժեմչուժնիկովի հետ[2], որը մի քանի երգ է գրի առել Օստապից, նկարել է նրա դիմանկարը և ծանոթացրել Պանտելեյմոն Կուլիշի հետ, որը ևս նրանից մի քանի երգ է գրառել։ Նրանց միջև առաջացել է հետաքրքրաշարժ նամակագրություն (Վերեսայի խոսքերը գրել է լակեյը), որը տպագրվել է «Պրավդա» թերթում 1868 թվականին։ Կուլիշը Վերեսայի մասին պատմել է Տարաս Շևչենկոյին, որը 1860 թվականին նրան փող է ուղարկել և իր բանաստեղծությունների գիրքը` «Կոբզարը»` ստորագրությամբ. «Եղբայր Օստապին Տ. Գ. Շևչենկոյից»։

Լ. Ժեմչուժնիկովը և Պ. Կուլիշը համոզել են Օստապին վերցնել մի քանի աշակերտ, որոնք շարունակել են իրենց ուսուցչի ավանդույթները։

1871 թվականին Պավել Գալագանը բերել է Վերեսային Կիև։ Մինչև այդ Վերեսայը ելույթ է ունեցել միայն գյուղում։ Չի բացառվում, որ հենց այդ ուղևորության ժամանակ է Նիկոլայ Լիսենկոն ձայնագրել դումաների մեղեդիներ և երգեր, որոնք հիմք են հանդիսացել նրա «Ուկրաինական դումաների և երգերի երաժշտական առանձնահատկությունների բնութագիրը կոբզար Վերեսայի կատարմամբ» մենագրության համար, որտեղ լավ նկարագրված են Վերեսայի երգացանկը և գործիքը[4][5]։

Վերեսայը երգել է հերոսա-էպիկական երգեր, հոգևոր բովանդակության բանաստեղծություններ և այլ հոգևոր երգեր, որոնք, ըստ նրա, Աստծո կողմից են տրված` մարդկանց խրատելու համար։ Նրա սիրած թեմաներն են ծնողական օրհնության սրբությունն ու մեծ ուժը, մարդկային վիշտն ու աղետը, որն առաջանում է հարազատներից բաժանվելիս և անազատության մեջ։ Գեղարվեստական առումով Վերեսայը յուրօրինակ տաղանդավոր մարդ էր։ Նրա երգը շատ արտահայտիչ էր. ուժեղ լարվածությունը հաճախ էր թուլանում արցունքների հոսքով։

Վերեսայը հմտորեն օգտագործել է ձայնի աճն ու անկումները` երգի գաղափարական իմաստն ավելի խորը բացահայտելու և ունկնդիրներին ավելի տպավորելու համար։ Նա նաև օգտագործել է իմաստալի շարքերի արդյունավետ կրկնությունը, ինչի շնորհիվ երգի և երաժշտության բառերը ասոցացվել են ուկրաինացի ժողովրդի այդ օրերի կյանքի իրականության հետ[6]։

1873 թվականին Վերեսային բերել են Պետերբուրգ, և այստեղ` աշխարհագրական ընկերության նիստում, սեպտեմբերի 28-ին նա երգել է իր դումաները «Ազովի գերությունից երեք եղբայրների փախուստի», «Խվեդոր Բեզռոդնու» և «Ճշմարտության» մասին։ Վերեսայի համար այդ ուղևորությունն ավարտվել է Վ. Ա. Ժուկովսկու` թագավորական ընտանիքի երեխաների բանահյուսության ուսուցչի խնդրանքով թագավորական ընտանիքի երեխաների` մասնավորապես Սերգեյի և Պավելի համար «տնային բանավոր դասերին» Ձմեռային պալատում ելույթ ունենալով։ Ալեքսանդր II-ը Օստապ Վերեսային շնորհել է ոսկե ընծայագրով արծաթե ծխախոտատուփ (ըստ ժամանակակիցների պատմությունների` օգտագործելով այն` Վերեսայը հաճախ է շրջանցել ժանդարմների կողմից կիրառվող արգելքները փողոցում երգելու համար)։

Սանկտ Պետերբուրգում ունեցած հաջողությունը նրան թույլ է տվել վճարել 15 հոգանոց ընտանիքի համար նախատեսվող մեծ տան կառուցման համար Սոկիրինցիում։

Օստապի երգիծական երգերում ծաղրվել է հիմարությունն ու ծուլությունը։ Հին, բայց խորապես հետաքրքիր, կոբզայի նվագակցությամբ ուղեկցվող Վերեսայի կատարումը մեծ հաջողություն է ունեցել։

Վերեսայը մահացել է 1890 թվականին՝ 87 տարեկանում[4]։

Իգնատ Գոնչարենկոյի նման Վերեսայը ևս Ռուսաստանում հետապնդումների է ենթարկվել` որպես ուկրաինական հետաքրքրությունների և պատմական հիշողության քարոզիչ[7]։

Մշակութային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանկտ Պետերբուրգում նրա ելույթներից հետո ստեղծագործել են արևելաեվրոպական այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Անտոնին Դվորժակը, Պյոտր Չայկովսկին, Մոդեստ Մուսորգսկին, Լեոշ Յանաչեկը, Բոգուսլավ Մարտինուն, Նիկոլայ Լիսենկոն, Վասիլի Բարվինսկին, Միլի Բալակիրևը, Վլադիսլավ Զարեմբան և Սիլվիա Դումարեմբան[3]։

Վերեսայի Սանկտ Պետերբուրգում ունեցած ելույթները հնարավոր է ազդել են 1876 թվականի Էմսի հրամանագրի ստեղծման վրա, որը արգելում էր տպագիր լեզվով ուկրաիներենի օգտագործումը[3]։ 3-րդ պարբերությունը հատուկ արգելում էր բեմում ուկրաիներենով վոկալ ստեղծագործությունների կատարումը, ինչը կարող էր ուղղակի պատասխան լինել Լիսենկոյի և Վերեսայի դասախոսություններին ու ելույթներին։ Կոբզարների բեմական կատարումները կրկին թույլատրվել են միայն 1902 թվականին։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 թվականին լույս տեսավ գեղարվեստական դրոշմանիշով ծրար` նվիրված կոբզար Վերեսային, և բացվեց քանդակագործ Ի.Կոլոմիեցի հուշարձանը` նվիրված նրան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Օստապ Վերեսայ». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Dicaire, David (2010 թ․ մարտի 30). The Early Years of Folk Music: Fifty Founders of the Tradition. Jefferson, NC: McFarland. էջ 28. ISBN 978-0-7864-4431-1.
  3. 3,0 3,1 3,2 Dicaire, David (2010). The Early Years of Folk Music: Fifty Founders of the Tradition. McFarland. էջ 28. ISBN 9780786457373. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  4. 4,0 4,1 «Veresai, Ostap». Internet Encyclopedia of Ukraine. Vol. 5. Canadian Institute of Ukrainian Studies (University of Alberta/University of Toronto). 1993. Վերցված է 2020 թ․ հունվարի 24-ին.
  5. Ն. Վ. Լիսենկո. «Ուկրաինական դումաների և երգերի երաժշտական առանձնահատկությունների բնութագիրը կոբզար Վերեսայի կատարմամբ». - Կ. - 1874
  6. Ігор Шаров. 100 видатних імен України. — К.: АртЕк, 2004. ISBN 966-505-218-7 (ուկր.)
  7. «Kobzars». www.encyclopediaofukraine.com. Վերցված է 2021 թ․ մարտի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օստապ Վերեսայ» հոդվածին։