Օսկար Վալդհաուեր
Օսկար Վալդհաուեր | |
---|---|
Ծնվել է | մարտի 2 (14), 1883 |
Ծննդավայր | Վենտսպիլս, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 14, 1935[1] (51 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան |
Մասնագիտություն | դասական հնագետ և ֆոնդապահ |
Աշխատավայր | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ և Պետական Էրմիտաժ |
Ծնողներ | հայր՝ Christoph Ferdinand Waldhauer? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա |
Oskar Waldhauer Վիքիպահեստում |
Օսկար Վալդհաուեր (գերմ.՝ Waldhauer, մարտի 2 (14), 1883, Վենտսպիլս, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - հունվարի 14, 1935[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս և խորհրդային արվեստաբան, հնագույն արվեստ պատմաբան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1883 թվականի մարտի 2-ին (14), Վենտսպիլսում։ Նրա հայրը բժիշկ էր, մայրը` դաշնակահար։ Ավարտել է Օրլեի դասական գիմնազիան։ Սովորել է Մյունխենի համալսարանում (1900-1903), Ադոլֆ Ֆուրտվենգլերի մոտ։ Եղել է Լենինգրադի համալսարանի և Արվեստի ակադեմիայի պրոֆեսոր։
1903 թվականից աշխատել է Էրմիտաժում՝ որպես արտահաստիքային աշխատակից, առանց վարձատրության։ 1913 թվականին հաստատվել է հնությունների բաժնի պահապանի պաշտոնում։ Նախկին Բարեփոխումների դպրոցում դասավանդել է հունարեն լեզու և արվեստի պատմություն։ 1917 թվականից սկսած Վալդհաուերը ղեկավարում էր հնությունների բաժինը։ 1927-1928 թվականներին նա ժամանակավորապես եղել է Էրմիտաժի տնօրեն։
ԽՍՀՄ թանգարաններում պահվող հնագույն հուշարձանների հրապարակման, վերագրման և համակարգման հիմնական աշխատանքները վերաբերում էին 20-30-ական թվականների խորհրդային արվեստի քննադատության հրատապ խնդիրներին (ռեալիզմի խնդիր, դիմանկար)։ Վալդհաուերը առաջիններից էր, որը թանգարանային ցուցահանդես կազմակերպելու գործում ներդրել է գիտական մեթոդներ։
Մահացել է 1935 թվականի հունվարի 14-ին։ Թաղված է Վոլկովյան գերեզմանատանը։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինը Նինա Վալդhաուերն է, դուստրը՝ Էռնա Վալդհաուերը (ծն. 1923 թվականին)։ 1935 թվականին, Օ. Վալդհաուերի մահից կարճ ժամանակ անց, նրա այրին և 12-ամյա դուստրը 5 տարի ժամկետով Լենինգրադից արտաքսվել են Աստրախան։ 1938 թվականին Վալդհաուերի այրին ձերբակալվել է` լրտեսության մեղադրանքով և գնդակահարվել, նրա դուստրը երկկողմանի որբ է մնացել[2]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Краткое описание росписных ваз в отделении древностей Императорского Эрмитажа. — СПб.: Т-во Р. Голике и А. Вильборг, 1906. — 72 с. : ил.; (2-е изд., испр. и доп. — Краткое описание собрания античных расписных ваз. — СПб.: Т-во Р. Голике и А. Вильборг, 1914. — 117 с.)
- Портреты Александра Великого: С 6 табл. и 8 рис. в тексте. — СПб.: тип. И.Н. Скороходова, 1907. — 32 с.;
- Краткое описание музея древней скульптуры / Сост. О. Вальдгауер; Имп. Эрмитаж. — СПб.: [тип.] т-во Р. Голике и А. Вильборг, 1912 [1911]. — VIII, 201 с. : ил.;
- Античные глиняные светильники / Описал О. Вальдгауер; Имп. Эрмитаж. — СПб.: Т-во Р. Голике и А. Вильборг, 1914. — VIII, 68, [1] с., LIV, [2] л. ил.;
- Пифагор Регийский: Исслед. в обл. греч. скульптуры первой половины V в. до Р. Х. — Կաղապար:Пг., 1915. - [2], IV, 188 с. : ил.
- Этюды по истории античного портрета:
- Этюды по истории античного портрета. Часть I. — П., 1921;
- Этюды по истории античного портрета. Часть II. — Л.: Изогиз, 1938. — 256 с.;
- Путеводитель по отделу древностей / Составил О. Вальдгауер Гос. Эрмитаж. — Петербург: Комитетт популяризации худож. изд. при Рос. Академии истории материальной культуры, 1922. — 84, [1] с. : ил.;
- Лисипп. — Берлин [и др.]: Гржебин, 1923. — 47 с., 16 л. ил.;
- Мирон. — Берлин: РСФСР. Гос. изд-во, 1923. — 45, [6] с., [16] л. ил.: виньетки;
- Римская портретная скульптура в Эрмитаже. — Петербург: Брокгауз-Ефрон, 1923. — 109, [2] с. : ил. — (Очерки по искусству и древностям, хранящимся в Эрмитаже и других русских собрания/ Под общ. ред. О. Ф. Вальдгауера; Вып. 1);
- Ancient marbles in the Moscow historical museum / By O. Waldhauer. — [London: Б. и., 1924]. — 8 с., 1 л. ил.;
- Regina vasorum. — Leningrad: druck «Iw. Fedorow», 1933. — 42 с., 3 вкл. л. ил.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Вальдгауер Оскар Фердинандович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Обращение вдовы Вальдгауера в ПКК
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Баринов Д.А., Ростовцев Е.А., Тихонов И.Л. Вальдгауер Оскар Фердинандович // Биографика СПбГУ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսկար Վալդհաուեր» հոդվածին։ |
|