Օսիպ Բասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսիպ Բասով
Ծնվել էփետրվարի 14 (26), 1892
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 10, 1934(1934-10-10) (42 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և թատերական ռեժիսոր
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Օսիպ Նիկոլաևիչ Բասով (ռուս.՝ Осип Николаевич Басов, փետրվարի 14 (26), 1892, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 10, 1934(1934-10-10), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային դրամատիկական դերասան, ռեժիսոր և թատերական մանկավարժ։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1933)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսիպ Բասովը ծնվել է 1892 թվականի փետրվարի 14-ին։ 1918 թվականին ընդունվել է Մամոնովի ստուդիա[1]։ Հաջորդ տարի հեռացել է այնտեղից և ընդունվել մեկ այլ թատերական խումբ, որը ղեկավարում էր Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դերասան, Ստանիսլավսկու աշակերտ Եվգենի Վախթանգովը։

1919-1922 թվականներին ուսանել է ստուդիայում՝ Ե․ Վախթանգովի ղեկավարությամբ։ Օսիպ Բասովը կանգնած է Մոսկվայի Ե․ Վախթանգովի անվան թատրոնի ստեղծման և զարգացման հիմքում։

Ավելի ուշ, երբ ստուդիան դարձավ թատրոն, դարձել է առաջատար դերասաններից մեկը և սկսել է ինքը ներկայացումներ բեմադրել։ Որպես Վախթանգովի աշակերտ՝ միշտ աշխատել է նույն ոճաբանությամբ՝ կրելով և իր աշակերտներին փոխանցելով իր ուսուցչի թատերական մշակումների և գեղագիտության հիմնական դրույթները։

Բացի թատրոնում իր հիմնական աշխատանքից, ներկայացումներ է բեմադրել Մոսկվայի մանկական թատրոնում և Գորկու երկրամասի 3-րդ կոլխոզային թատրոնում։ 1934 թվականին ղեկավարել է Մոսկվայի ժամանակակից թատրոնը[1]։

Օսիպ Բասովը մահացել է 1934 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հեղինակ Ռեժիսոր Ներկայացում Դեր
1921 Մորիս Մետերլինկ Եվգենի Վախթանգով Սուրբ Անտոնիոսի հրաշքը Գյուստավ
1921 Անտոն Չեխովի ստեղծագործությունների

հիման վրա

Եվգենի Վախթանգով Ա․ Չեխովի երեկոն Կապիտան Ռևունով-Կարաուլով
1922 Կառլո Գոցցի Եվգենի Վախթանգով Արքայադուստր Տուրանդոտ Ալտոում
1924 Նիկոլայ Գոգոլ Յուրի Զավադսկի Ամուսնություն Պոդկոլեսին
1924 Դմիտրի Լենսկի Ռուբեն Սիմոնով Լև Գուրիչ Սինիչկին իշխան Վետրինսկի
1925 Լիդիա Սեյֆուլինա Ալեքսեյ Պոպով Վիրինեա Ֆեդոտ
1926 Վիկտոր Հյուգո Ռուբեն Սիմոնով Մարիոն դե Լորմ Լյուդովիկոս XIII
1930 Ֆրիդրիխ Շիլլեր Օսիպ Բասով,

Պավել Անտոկոլսկի,

Բորիս Զախավա

Սեր և խարդախություն Միլլեր
1932 Մաքսիմ Գորկի Բորիս Զախավա Եգոր Բուլիչովը և ուրիշներ Դոստիգաև
1933 Մաքսիմ Գորկի Բորիս Զախավա Դոստիգաևը և ուրիշներ Դոստիգաև

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հեղինակ Ներկայացում Համատեղությամբ
1930 Ֆրիդրիխ Շիլլեր Սեր և խարդախություն Պավել Անտոկոլսկի,

Բորիս Զախավա

1930 Նիկոլայ Պոգոդին Տեմպ Կոնստանտին Միրոնով,

Աննա Օրոչկո,

Բորիս Շչուկին

1934 Վալենտին Կատաև Ծաղիկների ճանապարհ Իոսիֆ Ռապոպորտ
1924 Լև Գուրիչ Սինիչկին
1932 Եգոր Բուլիչովը և ուրիշներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]