Օկտոպամին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օկտոպամին

Օկտոպամին, ներծին (էնդոգեն) կենսածին (բիոգեն) ամին, որը ներգրավված է ադրեներգիկ և դոպամիներգիկ համակարգերի գործունեությունում։

Դերը անողնաշարավորների օրգանիզմներում[խմբագրել]

Օկտոպամինը 1984թ.-ին հայտնաբերել է իտալացի գիտնական Վիտորիո Էրսպոմերը (Vittorio Erspamer) ութոտնուկի թքագեղձերում։ Բացահայտվել է, որ անողնաշարավորների մոտ այն նեյրոհաղորդիչի, ներյոհորմոնի և ներյոմոդուլյատորի ֆունկցիաներ է կատարում։ Այն լայնորեն օգտագործվում է բոլոր միջատների, խեցեմորթների և սարդերի մոտ էներգատար գործողություններում (energy-demanding behaviors), որոնցից են թռչելը, ցատկելը, ձվադրելը և այլն։

Առավել լավ հասկացված է օկտոպամինի դերը մորեխի ցատկելու իրականացման դեպքում, որտեղ ամինը զբաղվում է մկանային ակտիվության կարգավորմամբ և այդպիսով բարձրացնում մկանների փոխհամագործակցության արդյունավետությունը։

Մեղրամեղվի և մրգի ճանճի մոտ այն կարևոր դեր է խաղում ուսուցանման և հիշողության բնագավառներում։ Լուսատտիկի մոտ օկտոպամինի ազատումը հանգեցնում է լույսի արտադրության։

Խավարասերի զմրուխտյա կրետները իրենց ճիճուների համար կեր նախապատրաստելու համար թույն են ներարկում ամերիկյան խավարասերի գլխային նյարդահանգույցի (ուղեղային գանգլիայի) մեջ։ Թույնը արգելափակում է նրա օկտոպամինային ռեցեպտորները (ընկալիչները), և խավարասերը այդպիսով դադարում է փախչել կամ ընդհանրապես ակտիվ շարժ ցուցաբերել։ Նա դառնում է հնազանդ, և կրետը՝ նրա բեղիկից շնաթոկի պես քաշելով, տանում է նրան է իր բունը և այնտեղ թողնելով ձվադրում նրա փորի վրա։

Թեմատիկ գրականություն[խմբագրել]

  • P.D. Evans, "Octopamine", in Comprehensive Insect Physiology, 11, 499, Oxford University Press 1985.