Օլեգ Գոնչարենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեգ Գոնչարենկո
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝չմշկորդ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 18, 1931(1931-08-18)[1]
Ծննդավայր՝Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահվան ամսաթիվ՝դեկտեմբերի 16, 1986(1986-12-16) (55 տարեկան)
Մահվան վայր՝Մոսկվա, ԽՍՀՄ

Օլեգ Գեորգիի Գոնչարենկո ( ռուս. Олег Георгиевич Гончаренко. օգոստոսի 18, 1931(1931-08-18)[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] - դեկտեմբերի 16, 1986(1986-12-16), Մոսկվա, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային չմշկավազորդ, աշխարհի եռակի, Եվրոպայի ու ԽՍՀՄ-ի կրկնակի չեմպիոն, բազմակի փոխչեմպիոն, օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակակիր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեգ Գոնչարենկոն միջազգային մրցասպարեզում առաջին անգամ հանդես է եկել 1953 թվականին՝ մասնակցելով Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում անցկացված աշխարհի առաջնությանը և դարձել է խորհրդային առաջին չմշկորդը, ով կարողացել է նվաճել չմշկավազքի դասական բազմամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Մարզական այդ հաջողությունը նա կրկնել է 1956 և 1958 թվականներին՝ այդպիսով այդ մրցաձևում դառնալով աշխարհի եռակի չեմպիոն։ Բացի այդ, 1956 թվականին Իտալիայի Կորտինա դ'Ամպեցո քաղաքում կայացած ձմեռային օլիմպիական խաղերում նա բրոնզե մեդալներ է նվաճել 5 000 մետր և 10 000 մետր չմշկավազքի մրցումներում[2]։։

Պատիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեգ Գոնչարենկոն եղել է խորհրդային պատվիրակության դրոշակակիրը 1956 թվականի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ։ Նրան շնորհվել է խորհրդային կառավարական ամենաբարձր պարգևներից մեկը՝ Լենինի շքանշան, ինչպես նաև Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի և ամերիկյան Դենվերի պատվավոր քաղաքացու կոչում։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցությունը Ոսկի Արծաթ Բրոնզ
Օլիմպիական խաղեր 1956 ( 5 000 




1956 ( 10 000 
աշխարհի բազմամարտի առաջնություն 1953, 1956, 1958 թթ 1954, 1955 թթ
Եվրոպայի բազմամարտի առաջնություն 1957, 1958 թթ 1955 թ
ԽՍՀՄ բազմամարտի առաջնություն 1956, 1958 թթ 1953, 1954, 1957, 1960 թթ

Անձնական ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցատարածությունը Ժամանակը Տարին
500 մետր 42 վրկ. 2 1960 թ
1 500 մետր 2 ր 11 վրկ. 6 1960 թ
5 000 մետր 7 ր 55 վրկ. 7 1956 թ
10 000 մետր 16 ր 36 վրկ. 4 1956[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Гончаренко Олег Георгиевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 Oleg Goncharenko – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Գոնչարենկո» հոդվածին։