Օդնոկլասնիկի.ռու՝ սեղմիր հաջողության կոճակը
Երկիր | Ռուսաստան |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն և մելոդրամա |
Թվական | 2013 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Պավել Խուդյակով |
Սցենարի հեղինակ | Թայիր Մամեդով և Պավել Խուդյակով |
Դերակատարներ | Պյոտր Ֆեոդորով |
Օպերատոր | Մաքսիմ Օսադչի |
Տևողություն | 95 րոպե |
«Օդնոկլասնիկի.ռու՝ սեղմիր հաջողության կոճակը», ռեժիսոր Պավել Խուդյակովի ռուսական գեղարվեստական ֆիլմը, արտադրված «Խուդյակով Փրոդաքշն» կինոընկերություն կողմից։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին։
Ֆիլմի սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյոշան որոշում է նվաճել մայրաքաղաքը և աշխատանք է փնտրում, այդ առումով նրա ծնողները հովանավորում են նրան, իսկ վարձակալած տան տիրուհին պահանջում է վճարել վարձը։ Ինչպես երևաց ամեն ինչ իր հունով չէր շարժվում ինչպես պլանավորված էր սկզբից, բայց Լյոշան չի վհատվում և գնում է քասթինգի գովազդային գործակալությունում։ Պրեզենտացիայի հենց առաջին րոպեներից կինոնկարի հերոսը ինքն իր վրա թողում է ոչ լավ տպավորություն։ Նա լավ հագնված չէ, իրեն անվստահ է պահում, և դեռ հանդես է գալիս կոտրված նոթբուքով, որը ընդունված է համարել յուրաքանչյուր հաջողակ գովազդողի հիմնական գործիքը։
Եվ հենց այստեղ ամեն ինչ սկսում է անհաջողության մատնվել, սկզբում նրան տուգանում են նրան ոչ ճիշտ տեղում մեքենան կայանելու համար, ապա նրան վտարում են վարձակալած տնից, լավ է որ ընկերը կողքին է մնում։ Հենց նա էլ օգնում է Լյոշային որ միասին բազմոցը տեղափոխեն մոտակա այգին։ Այնտեղ նրանք հարմար տեղավորվում են և սկսում են երազել։ Ֆիլմի գլխավոր հերոսը երազում է որ, բոլոր խնդիրները, հարցերը ու ցանկություները կատարվեն մեկ կոճակի միջոցով, սեղմեցիր և ամեն ինչ պատրաստ է։ Բայց առավոտյան Լյոշան արթնանում է մի քաշված տեղ, որտեղ նրան դիմավորում է Սնուփ Դոգը, շնորհելով հենց այն ինչը, այդպես երազում էր մեր հերոսը։ Նա պարտավորվում է փոխել Լյոշայի կըանքը, հիմա բավական է սոց ցանցում հրապարակել ցանկությունը, և սեղմել համակարգչի բաղձալի կոճակը և ամեն ինչ կկատարվի։ Այդպես Լյոշան ստանում է լուրջ գումարներ, թանկ ավտոմեքենա, նոր հագուստ և այդ նույն գրասենյակի տնօրենը որը չէր ուզում նրան գործի վերձներ։ Ամեն ինչ հրաշալի է, Լյոշան ինքն իրեն համոզում էր որ նրան տրվել է կյանքը փոխելու հնարավորություն, հնարավոր է, որ դա այդպես է, բայց ամեն ինչի համար նա պետք է վճարի։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար | Դեր |
---|---|
Պյոտր Ֆյոդորով | Լյոշա/երիտասարդ ուսանող |
Ֆյոդր Բանդարչուկ | ԳԳՏ-ն | Ֆյոդր Սոկոլով/ընկերության
Կորնելիա Պոլյակ | Մաշա/ընկերության և շինության ղեկավարի աղջիկը |
Տիմատի | Կամեո/Լյոշայի ընկերը |
Սնուփ Դոգ | Կամեո/սարքերի մասնագետը |
Սերգեյ Նիկոնենկո | Մաշայի հայրը/ընկերության ղեկավար |
Ալեքսանդր Րևվա | այգում անտուն մարդ |
Ժաննա Ֆրիսկե | Ելենա Վիլենովնա/տան տիրուհին |
Օլգա Տումայկինա | Լյոշայի մայրը |
Սեմյոն Ստրուգաչև | Լյոշայի հայրը |
Միխայիլ Եվլանով | բիզնեսմեն |
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոաֆիշա․ռու կայքի գլխավոր խմբագիր Միքայել Իվանովը ֆիլմը համեմատել է Ձկնորսի և նրա կնոջ մասին հեքիաթի հետ, միայն ժամանակակից երիտասարդության համար։
Афиша@mail.ru խմբագրությունը համարում է, որ ֆիլմը կարող է ստիպել մտածելու առիթ տալ ժամանակակից վիրտուալ կյանքի խնդրի վերաբերյալ[1]., վիրտուալ կարգավիճակների տարբերությամբ և իրական գործի վիճակով, ինչպես նաև ֆիլմը հավասարեցրել են, սյուժետային գծերով Ամենակարող Բրյուսը, Դիմակը և Երկաթե դռան գաղտնիքը կինոնկարներին[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Евгений Ухов (08.12.2013). «Одноклассники.ru: НаCLICKай удачу - Запрограммированное счастье». Фильм.Ру. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Борис Гришин (11.12.2013,). «Рецензия к фильму «Одноклассники.ru: НаCLICKай удачу»». afisha.mail.ru. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- {{http://www.imdb.com/title/tt2664094/ Odnoklassniki.ru. Սեղմիր հաջողության կոճակը Internet Movie Database կայքում}}
- Մարիա Զագումեննովա (2013 թվականի նոյեմբերի 23). «գրախոսություն Ֆանից». Ինտերնետ «FAN» (Իժեվսկ). Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
- Օլեգ Պետրով (2013 թվականի դեկտեմբերի 13). «Одноклассники.ru: НаCLICKай удачу». Uralweb.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.