Ամենակարող Բրյուսը
| Ամենակարող Բրյուսը Bruce Almighty |
|
| Ժանր | կատակերգություն |
|---|---|
| Երկիր | |
| Թվական | 2003 |
| Լեզու | անգլերեն՝ |
| Ռեժիսոր | Թոմ Շիդյակ |
| Պրոդյուսեր | Ջիմ Քերրի Ջեյմս Բրուբեյքեր |
| Սցենարիստ(ներ) | Սթիվ Քորեն |
| Դերակատարներ | Ջիմ Քերրի Ջենիֆեր Անիստոն Մորգան Ֆրիման Սթիվ Քարել |
| Օպերատոր | Դին Սեմլեր |
| Երաժշտություն | Ջոն Դեբնի |
| Ընկերություն | Universal Studios |
| Տևողություն | 101 րոպե |
| Բյուջե | 81 000 000 $ |
| Շահույթ | 484 572 835 $ |
| IMDb | ID 0315327 |
«Ամենակարող Բրյուսը» (անգլերեն՝ Bruce Almighty) 2003 թվականին ռեժիսոր Թոմ Շիդյակի կողմից նկարահանված կատակերգական ֆիլմ` Ջիմ Քերրիի գլխավոր դերակատարմամբ:
[խմբագրել] Սյուժեն
Ֆիլմի հերոս Բրյուս Նոլանը (Ջիմ Քերրի) — հեռուստալրագրող է, ով հայտնի է իր հետաքրքիր և ծիծաղելի սյուժետներով: Նրա հաղորդումները շատերի սիրելի ծրագրերն են, նա կարողանում է ուրախացնել շատերին: Սակայն Բրյուսի երազանքն էր դառնալ մեծ հեռուստավարող և առաջ գնալ իր մասնագիտության մեջ: Նա գրեթե միշտ դժգոհում է իր ճակատագրից և ոչնչից գոհ չէ:
Նրա սիրելի աղջիկը` Գրեյսը (Ջենիֆեր Անիստոն), աշխատում է մանկապարտեզում և իր կյանքից շատ գոհ է: Նա սիրում է Բրյուսին` չնայած նրա հոռետեսական բնավորությանը: Բրյուսը ցանկանում է լեգենդար մարդ դառնալ, իսկ Գրեյսը ամեն օր ցանկանում է մի նոր բան անել շրջապատի համար:
Մի անգամ Բրյուսին հնարավորության է ընձեռնվում պատրաստել հիանալի մի սյուժետ, որը պետք է հեռարձակվի ուղիղ եթերում: Բայց հենց եթերից առաջ Բրյուսը տեղեկանում է, որ այն պետք է վարի իր գործընկեր և հակառակորդ Էվանը (Սթիվ Քարել): Եվ այդպիսով նրա կյանքում անհաջողությունները հաջորդում են մեկը մյուսին, նրա վրա հարձակվում են փողոցային խուլիգանները` կոտրելով նրա մեքենան, անհաջողությունների շարք աշխատավայրում, նույնիսկ նրա ու Գրեյսի հարաբերությունները գնալով վատանում են:
Եվ ահա մի անգամ Բրյուսը պատահաբար հայտնվում է մի մեծ լքված շինությունում, որտեղ հանդիպում է տարօրինակ մի մարդու (Մորգան Ֆրիման), ով սկզբում ներկայանում է որպես հավաքարար, հետո` էլեկտրականության մասնագետ, իսկ վերջում պարզվում է, որ նա հենց աստվածն է: Նա ասում է, որ մշտապես հետևում էր Բրյուսին և լսել է վերջինիս անհաջողությունների մասին, որոնք արդեն հուսալքության են հասցրել նրան: Աստված առաջարկում է Բրյուսին այսպես ասած իր աշխատանքը` օժտելով նրան բոլոր կարողություններով,դրանով աստված փորձում է պարզել, թե արդյո՞ք Բրյուսն ի վիճակի է գլուխ հանել իր գործերից, որոնք անթիվ ու անհամար են:
Բրյուսը համաձայնվում է և նա դառնում է ամենակարող: Ու կարծես թե կյանքում ամեն ինչ ընկնում է իր տեղը, բոլոր խնդիրները լուծվում են ու ամեն ինչ ավելի քան հրաշալի է դառնում Բրյուսի կյանքում: Սակայն կամաց-կամաց պարզվում է, որ աստված լինելը այնքան էլ հեշտ չէ, չէ որ պետք է պատասխանել բոլորի աղոթքներին ու հարցերին ...
[խմբագրել] Դերերում
- Ջիմ Քերրի - Բրյուս Նոլան
- Մորգան Ֆրիման - աստված
- Ջենիֆեր Անիստոն - Գրեյս Կոննելի
- Սթիվ Քարել - Էվան Բաքսթեր
- Ֆիլիպ Բեյքեր Հոլլ - Ջեք
- Քեթրին Բելլ -Սյուզան