Քրիստին Բաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստին Բաուեր
Ծնվել էնոյեմբերի 26, 1966(1966-11-26) (57 տարեկան)
ԾննդավայրՌասին, Վիսկոնսին, ԱՄՆ
ԿրթությունՎաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում և Սենթ Լուիսի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի
kristinbauer.com

Քրիստին Բաուեր վան Ստրատեն (անգլ.՝ Kristin Bauer van Stratenնոյեմբերի 26, 1966(1966-11-26), Ռասին, Վիսկոնսին, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որը հայտնի է «Իրական արյուն» հեռուստասերիալում Փեմի դերով, ինչպես նաև «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալում Մելիֆիսենտի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստին Բաուերը ծնվել է Վիսկոնսին նահանգի Ռասին քաղաքում, Ռալֆ և Սառա Նոյբաուերների ընտանիքում։ Նրա ընտանիքը գերմանական արմատներ ունի[1][2]։ Քրիստինի հայրը առաջնակարգ ձիավար էր և զենքի մոլի կոլլեկցիոներ, մայրը տնային տնտեսուհի էր, զբաղվում էր բարեգործությամբ։ Մանուկ ժամանակ Քրիստինը հոր նման զբաղվում էր սպորտով և հրաձգությամբ։ 1984 թվականին ավարտել է հայրենի քաղաքի The Prairie դպրոցը։

Երիտասարդ տարիներին Բաուերը տարվել է գեղանկարչությամբ, և հետագայում այս մասնագիտությունն ուսումնասիրել է Բոստոնում, Սենտ-Լուիսում և Նյու-Յորքում։ Ի վերջո Քրիստինը որոշում է դառնալ դերասանուհի,և դրա համար 1994 թվականին տեղափոխվում է Լոս-Անջելես և մինչ այսօր ապրում է այնտեղ։ Քրիստինի աշխատանքների մեջ գերակշռող մաս են կազմում դիմանկարները։ Արվեստից բացի, հետաքրքրվում է նաև կարատեով։ Նա նաև համագործակցել է Liz Vassey ընկերության հետ, որը արտադրում էր հումորային շապիկներ։

Քրիստինը զբաղվում է նաև բարեգործությամբ։ Նա զբաղվում է ընտանի կետերի, վայրի և ընտանի կենդանիների պաշտպանությամբ, որոնց մի մասին, փրկելուց հետո, թողել է իր տանը։ Այս փրկարարական գործունեությամբ իր աշխատանքի մեջ է ներգրավում է նաև իր գործընկերներին։

2009 թվականի օգոստոսի 1-ին «Իրական արյուն» սերիալի նկարահանումների ժամանակ Քրիստինը ամուսնանում է հարավաֆրիկացի երաժիշտ Աբրի Վան Ստրատենի հետ։ Արարողությունը տեղի է ունեցել Քրիստինեի ծնողների ամառանոցում։ Քրիստինի ամուսինը «Lemmings» խմբի կիթառիստ և վոկալիստն է։ Ամուսնությունից հետո Քրիստինը կրում է երկրորդ ազգանունը։

Քրիստինը բուսակեր է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Քրիստինը ստանում է իր առաջին դերը «The Crew» սերիալում։ Մյուս կրկնվող դերերը եղել են «Բացարձակ անվտանգություն», "that' s Life" և "Hidden Hills" սերիալներում։ Քրիստինի կարիերայում այս պահին առավել հայտնի դերը պոռնոաստղի դերն է«Պարերը երկնագույն իգուանում» ֆիլմն է, որն էկրանավորվել է 2000 թվականին։ 2004 թվականին նա նկարահանվել է Ադամ Սենդլերի հետ «Առաջին 50 համբույր» ֆիլմում։ «Արդարության լիգա» մուլտֆիլմում ձայնագրվել է հերոսուհի Մերիի դերում։

Քրիստինը որպես աստղ հրավիրվել է նկարահանվելու բազմաթիվ սերիալներում։ Նա նկարահանվել է «Բոլորը սիրում են Ռաիմոնդին», «Մուգ հրեշտակ», «Երկու և կես», «Աստղային ճանապարհ»,«Կլավա, արի»,«Հանցագործության վայրը», «Հուսահատ տնտեսուհիները», «Ոսկորներ» և այլ սերիալներում։ Ամենակոլորիտային ֆիլմն է համարվում «Իրական արյուն» հեռուստասերիալը, որի հրավերը Քրիստինը ստացել է 2008 թվականին։

2011 թվականին Քրիստին Բաուերը նկարահանվել է ամերիկյան ABC հեռուստաալիքի «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալում՝ խաղալով Մալեֆիսենտայի չար կախարդուհու դերը։

2012 թվականին նկարահանվել է Սլեշի «Gotten» երգի տեսահոլովակում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր
1994 «Լոս Անջելեսի կանոնը» L.A. Law Miss English
«Կոլոմբո» Columbo Suzie Endicott
«Լոիս և Քլարկ։ Սուպերմենի նոր արկածները» Lois & Clark: The New Adventures of Superman Mrs. Loomis
«Մետաքսի ցանցեր» Silk Stalkings Heather St. Clair
1995 «Սիբիլ» Cybill Kirsten
«Մահացու ուժ» Galaxis Commander
«Փառքի փայլը» Glory Daze Дина
«Ուղեկցող» Pointman Ellie
1995 — 1996 «Անձնակազմ» The Crew Maggie Reynolds
1996 «Սայնֆելդ» Seinfeld Gillian
1997 «Բոլորը սիրում են Ռեյմոնդին» Everybody Loves Raymond Lisa
«Men Behaving Badly» Men Behaving Badly Robin
«Ռոմին և Միշելը շրջանավարտների

հանդիպման ժամանակ»

Romy and Michele’s High School Reunion Kelly
«Բացարձակ անվտանգություն» Total Security Geneva Renault
1998 «My Little Havana» My Little Havana Carmen
«Ֆանտազիայի կղզին» Fantasy Island Tamara Stevens
«Հույս Չիկագո» Chicago Hope Melody Cacaci
2000 «Հրաժեշտ տուր վաղը» Kiss Tomorrow Goodbye Kэти Скотт
«Պարեր" Կապույտ իգուանում» Dancing at the Blue Iguana Нико
«Մուգ հրեշտակ» Dark Angel Лидия Мейерсон
2000 — 2001 «That’s Life» That’s Life Candy Cooper
2001 «Հոլիվուդյան պալմաներ» Hollywood Palms Kathleen
«Սենյակ 302» Room 302 Карен
«Դարման և Գրեգը» Dharma & Greg Стефани
«Նորաձևության ամսագիր» Just Shoot Me! Allie, Maya’s stepmother and former classmate
2001 — 2003 «Արդարության լիգա» Justice League Mera / Nurse / Reporter, озвучка
2002 «Бумтаун» Boomtown проститутка
«Hidden Hills» Hidden Hills Belinda Slypich
2003 «2.5 մարդ» Two and a Half Men Laura
2004 «Commando Nanny» Commando Nanny Lizzie Winter
«50 նոր համբույր» 50 First Dates Female Firefighter
«Living with Lou» Living with Lou Jean
«Բժիշկ Վեգաս» Dr. Vegas Portia
«Հնգյակ» Quintuplets Ms. Kilcoyne
2004 — 2006 «Հետաքննություն Հորդանանում» Crossing Jordan Molly Greene
2005 «Crazy» Crazy
«Life of the Party» Life of the Party Кэролайн
«Ռազմա-իրավաբանական ծառայություն» JAG Меган Рэнсфорд
«Աստղային ճանապարհ» Enterprise лейтенант Ланет
«Կլավա, Արի» Less Than Perfect Кей Бучински
«Տան մոտ» Close to Home Шеннон Кук
«C. S. I. հանցագործության վայրը» CSI: Crime Scene Investigation Кенли Джонсон
«Բոստոնի իրավաբանները» Boston Legal Тори Пайнс
2006 «Pink Collar» Pink Collar Ив
«Հուսահատ տնտեսուհիները» Desperate Housewives Вероника
«Դետեկտիվ Ռաշ» Cold Case Пола
2007 «Ջորջ Լոպես» George Lopez Крис Уотсон
«Կեղտոտ թաց փողեր» Dirty Sexy Money Ребекка Колфэкс
«Ոսկորներ» Bones Джанель Стинсон
2008 «Հինգ պատճառ՝ ասելու ոչ» Emily’s Reasons Why Not Бетани
20082014 «Իրական արյուն» True blood Пэм
2009 «House Rules» House Rules Кэти МакАдамс
«Մասնավոր պրակտիկա» Private Practice Сюзанна
«Երեք կեր» Three Rivers Вэл О’Лири
2010 «Արդարադատություն» Justified Ширли Келсо
«Մի կաթիլ իրական արյուն» A Drop of True Blood Пэм
«Ծնողներից գաղտնի» The Secret Life of the American Teenager мать Джека
2011 «Թեմա։ Ես սիրում եմ քեզ» Subject: I Love You Сара Дрейк
«Լյուկի պատմությունը» The Story of Luke Синди
«Մի անգամ հեքիաթում» Once Upon a Time Малефисента
2015 «Kingmakers» Kingmakers Маэв Вандемир
2017 «Ավանդություններ» Lore Минни Отто

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստին Բաուեր» հոդվածին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Racine native flying high in Hollywood». The Journal Times.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  2. «Kristin Neubauer birth reference». FamilySearch.org. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.