Քվոմե Նքրումա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քվոմե Նքրումա
 
Կուսակցություն՝ Convention People's Party? և United Gold Coast Convention?
Կրթություն՝ Լինքոլնի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, University of Pennsylvania Graduate School of Education?, Աչիմոտա դպրոց և Լինքոլնի համալսարան[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գրող, դիվանագետ և դասախոս
Դավանանք քրիստոնեություն[1]
Ծննդյան օր սեպտեմբերի 21, 1909(1909-09-21)[2][3][4][…]
Ծննդավայր Նկրոֆուլ, Ellembelle District, Արևմտյան շրջան, Գանա[3]
Վախճանի օր ապրիլի 27, 1972(1972-04-27)[5][2][6][…] (62 տարեկան)
Վախճանի վայր Բուխարեստ, Ռումինիա[7]
Թաղված Kwame Nkrumah Mausoleum, Աքրա[7] և Նկրոֆուլ[7]
Քաղաքացիություն  Ոսկե Ափ[3] և  Գանա[3]
Զավակներ Գամալ Նկրումա, Samia Nkrumah? և Sekou Nkrumah?
 
Պարգևներ

Ֆրենսիս Նվիա Քոֆի Քվոմե Նքրումա (անգլ.՝ Francis Nwia Kofie Kwame Nkrumah, սեպտեմբերի 21, 1909(1909-09-21)[2][3][4][…], Նկրոֆուլ, Ellembelle District, Արևմտյան շրջան, Գանա[3] - ապրիլի 27, 1972(1972-04-27)[5][2][6][…], Բուխարեստ, Ռումինիա[7]), գանացի քաղաքական գործիչ, քաղաքական տեսաբան և հեղափոխական, Գանայի Հանրապետության հիմնադիր առաջին նախագահ։

1935-1945 թվականներին ապրել է Միացյալ Նահանգներում (ավարտել Լինքոլնի և Փենսիլվանիայի համալսարանները), 1945-1947 թվականներին՝ Անգլիայում։ 1947 թվականին դարձել է Ոսկե Ափի (Գանայի տարածքի եվրոպական անվանումը) միացյալ կոնվենտի գլխավոր քարտուղար, 1949 թվականին հիմնել է Կոնվենտի ժողթվրդական կուսակցությունը, որը գլխավորել է ազատագրական շարժումը անգլիական գաղութատիրության դեմ։ 1950-1951 թվականներին եղել է բանտում։ 1952 թվականից գլխավորել է Ոսկե Ափի առաջին աֆրիկական կառավարությունը, 1957 թվականից (երկրի անկախության հռչակումից հետո)՝ Գանայի վարչապետ, 1960 թվականից՝ միաժամանակ նախագահ։

1966 թվականին զինվորական հեղաշրջմամբ հեռացվել է իշխանությունից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 408