Քեյթոն Հենսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյթոն Հենսոն
Ծնվել էմարտի 24, 1988(1988-03-24) (36 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերֆոլկ ռոք
Մասնագիտություներաժիշտ, բանաստեղծ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, նկարիչ և նկարազարդող
Կայքkeatonhenson.com
 Keaton Henson Վիքիպահեստում

Քեյթոն Հենսոն (անգլ.՝ Keaton Henson, մարտի 24, 1988(1988-03-24), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ֆոլկ ռոք երաժիշտ, հեղինակ կատարող, նկարիչ, բանաստեղծ և կոմպոզիտոր։ Հայտնի է դարձել իր երաժշտական և նկարչական տաղանդների շնորհիվ։ Նրա նկարները ցուցադրվել են լոնդոնյան այնպիսի պատկերասրահներում ինչպիսիք էին՝ Pertwee, Anderson և Gold gallery։ Նա նաև հանդես է եկել «Gloaming»[1] անխոս գրաֆիկական վեպով։ Քեյթոնը ունի վախ բեմերից, այդ իսկ պատճառով հազվադեպ է համերգներ տալիս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյթոն Հենսոնը ծնվել է 1988 թվականի մարտի 24-ին Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում։ Նրա հայրը դերասան Նիկին Հենսոն է և մայր բալետի պարուհի Մարգարիտ Պոտերը։ Սկզբում Քեյթոն Հենսոնը նկարազարդող էր տարբեր երաժշտական նախագծերում։ Հենսոնը նկարազարդել է այնպիսի երաժիշտների ալբոմներ ինչպիսիք են Dananananaykroyd-ը («Hey Everyone!» ալբոմը), Enter Shikari-ը («Take to the Skies» ալբոմը)։ Սկզբնական շրջանում նա երգերը ձայագրում էր տանը իր համար։ Ավելի ուշ իր ձայագրած նյութերը նվիրեց ընկերոջը որպես նվեր, որից առաջացավ գաղափար դրանք հանձնել հանրության դատին։ 2010 թվականին նա սկսեց իր կարիերան «Dear…» ալբոմով, որը թողարկվել էր Motive Sounds Recordings-ի կողմից սահմանափակ քանակությամբ (յուրաքանչյուր օրնակ երգիչը պատրաստել է սեփական ձեռքերով)։ Ավելի ուշ նա թողարկեց «Metaphors» սինգլը։ Նրա կարիերայում բեկում էր «You Don’t Know How Lucky You Are» երգը, որը առաջին անգամ հնչեց BBC Radio 1-ի եթերում 2011 թվականի սեպտեմբերի 7-ին։ 2012 թվականին թողարկվեց «Dear…» ալբոմի հավելյալ օրինակները (վաճառվել է մոտ 7000 օրինակով)։ Երկրորդ ալբոմը ստեղծվել է ավելի քիչ, քան մեկ տարվա ընթացքում։ «Birthdays» ալբոմի վրա նա աշխատել է Կալիֆորնիայում ամերիկացի պրոդյուսեր Joe Chiccarelli հետ (ալբոմը թողարկվել է 2013 թվականի փետրվարին)։ Նրանց կողմից թողարկվել նաև Party Song», «To Your Health», «Kronos», «Charon», «You Don’t Know How Lucky You Are», «Small Hands», «Sweetheart, What Have You Done To Us», «Lying To You», և «You» երգերի տեսահոլովակները։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ
Տարի Անվանում
2010/2012 Dear…
  • Թողարկվել է․ 2010 ապրիլ 2012
2013 Birthdays
  • Թողարկվել է․ 25 փետրվար 2013
2014 Romantic Works
  • Թողարկվել է․ 16 հունիս 2014
2015 Behaving
  • Թողարկվել է․ 7 հոկտեմբեր 2015
2015 5 Years
  • Թողարկվել է․ 22 նոյեմբեր 2015
2016 Kindly Now
  • Թողարկվել է․ 8 սեպտեմբեր 2016
Սինգլներ
Տարի Անվանում
2011
  • «Metaphors»
  • «Judging Books By Their Covers»
2013
  • «Lying To You»
  • «You Don't Know How Lucky You Are»

21 ապրիլ 2013

  • «You»

12 դեկտեմբեր 2013

  • «Sweetheart, What Have You Done To This Song»

2012

  • «Sweetheart, What Have You Done To Us»
  • «Kronos»
2012
  • «You Don't Know How Lucky You Are»
  • «To Your Health»
  • «Mary Celeste»
  • «Maps»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Gloaming description». Pocko. Վերցված է 2013 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեյթոն Հենսոն» հոդվածին։