Քայլեր Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քայլեր Լի
Chyler Leigh
Քայլեր Լին 2011 թվականին
Ի ծնե անուն՝Chyler Leigh Potts
Ծննդյան թիվ՝ապրիլի 10, 1982(1982-04-10) (42 տարեկան)
Ծննդավայր՝Շարլոտ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի
երգչուհի
ֆոտոմոդել
Կարիերա՝1996-այժմ
Պարգևներ՝Երիտասարդ Հոլիվուդ
IMDb։ID 0500200
chyler-leigh.org

Քայլեր Լի Ուեսթ (հայրական ազգանունը՝ Փոթս, անգլ.՝ Chyler Leigh West, ապրիլի 10, 1982(1982-04-10), Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և ֆոտոմոդել, առավել հայտնի է դարձել «Grey's Anatomy» հեռուստասերիալում կատարած Լեքսի Գրեյ և «Սուպերգրլ» հեռուստասերիալում՝ Ալեքս Դենվերս դերերի շնորհիվ։

Վաղ կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քայլեր Լին ծնվել է Հյուսիսային Կարոլինայում՝ Իվոն Նորթմանի և Ռոբերտ Փոթսի ընտանիքում[1][2]։ Նա մեծացել է Վիրջինիա նահանգում, մինչ 12 տարեկանը, երբ ընտանիքի հետ տեղափոխվել է Մայամի, Ֆլորիդա։ Ութերորդ դասարանում նա դարձել է մոդել։ Հետո նա սկսել է սովորել դերասանական արվեստ, նկարահանվել է «Hall Pass» դեռահասական շոուում։ Լին չի ավարտել դպրոցը, դրա փոխարեն հանձնել է «California High School Proficiency» քննությունը[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին վաղ տարիքում սկսել է նկարահանվել կինոյում, նրա դեբյուտը տեղի է ունեցել 15 տարեկան հասակում՝ 1997 թվականին՝ «քիքբոքսինգի ակադեմիա» ֆիլմում, որտեղ իր հետ նկարահանվել է իր եղբայրը, ով կատարել է իր սիրելիի դերը։ 2001 թվականին նա ստացել է «Ոչ մանկական կինո» ֆիլմում գլխավոր դերը։ Ինչպես նաև նա հայտնվել է Մերիլին Մենսոնի «Tainted Love» երգի տեսահոլովակում։ Maxim ամսագրում զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը՝ «2002 թվականի գեղեցիկ կանայք» ցուցակում[4]։

2007 թվականին Շոնդա Ռայմսը իր Grey’s Anatomy հեռուստասերիալում տվել է դերերից մեկը։ Սկզբնական շրջանում Լին կատարել է Ջո բարում մի կնոջ դեր, հետագայում նրան նկատել է Պատրիկ Դեմփսին և 3-րդ եթերաշրջանում ստացել է Լեքսի Գրեյի դերը, ով Մերեդեիտ Գրեյի արյունակից քույրն էր[5]։ 4-րդ եթերաշրջանում նրա դերը մտել է գլխավոր կազմի մեջ։ Հեռուստասերիալը Լին լքել է 8-րդ եթերաշրջանի վերջում, երբ իր հերոսուհին մահացել է ավիովթարի ժամանակ[6]։

ԱՆձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի հուլիսի 20-ին ամուսնացել է Նաթան ՈՒեսթի հետ։ «Յոթերորդ երկինք» հեռուստասերիալում զույգը միասին է աշխատել։ Նրանք ունեն երեք երեխա՝ մեկ որդի և երկու դուստր․ Նոա Ուայլդ (ծնվել է 2003 թվականի դեկտեմբերին), Թեյլին Լի (ծնվել է 2006 թվականի սեպտեմբերին)[7] և Անիսթոն Քեյ (ծնվել է 2009 թվականի մայիսի 7-ին)[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը Նկարագրություն
1996 Hall Pass
1997 Kinetic City Super Crew
1997 Քիքբոքսինգի ակադեմիա Kickboxing Academy Սինդի
1999 Փրկելով Գրեյսին Saving Grace Գրեյս Սմիթ
1999 Խաղաղ նավահանգիստ Safe Harbor Ջեյմի Մարտին 10 էպիզոդ
2000 M.Y.O.B. 1 էպիզոդ
2000 Յոթերորդ երկինք 7th Heaven Ֆրենկի 3 էպիզոդ
2000 Wilder Days Րիփ
2001 Ոչ մանկական կինո Not Another Teen Movie Ջեյնի Բրիգս
2002 That '80s Show Ջուն 13 էպիզոդ
2002 Կանանց ակումբ Girls Club Սառա Միքլ 9 էպիզոդ
2003 Փորձաշրջան The Practice Քլեր Ուայաթ 10 էպիզոդ
2004 Հյուսիսային ափ North Shore Քեյթ Սպլենջեր 1 էպիզոդ
2005 Rocky Point Քեյսի
2005 Շրջանավարտների հանդիպումը Reunion Կարլա 13 էպիզոդ
2007-2012 Grey’s Anatomy Grey’s Anatomy Լեքսի Գրեյ 113 էպիզոդ
Նոմինացվել է Screen Actors Guild Award for Outstanding Performance by an Ensemble in a Drama Series մրցանակին (2008 թվական)
2010 Տասնիններորդ կինը The 19th Wife Կուինի Ալթոն
2012 Մասնավոր փորձաշրջան Private Practice բժիշկ Լեքսի Գրեյ
2012 Արգելակ Brake Մոլի Ռեյնս
2013 Պատուհան դեպի հրաշքների աշխարհ Window Wonderland Սլոան Բան Դորեն
2014 Տաքսի։ Հարավային Բրուքլին Taxi Brooklyn հետախույզ Քեյթլին Սալիվան
2015—2017 Սուպերգրլ Supergirl Ալեքս Դենվերս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chyler Leigh Biography | TVGuide.com
  2. «Virginian-Pilot Archives».
  3. Preview Grey’s Anatomy’s newest intern, Chyler Leigh — Celebrity and Entertainment News | TVGuide.com
  4. «FreeJose.com». Maxim Magazine Hot 100 Women of 2002. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 28-ին.
  5. «Grey's Anatomy Welcomes New Cast Member — Grey's Anatomy, Chyler Leigh : People.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. «'Grey's Anatomy' Lexie Dies: Shonda Rhimes Reflects On Season 8 Finale». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 19-ին.
  7. «Grey's Anatomy Cast 'Happy to Be Back' — Grey's Anatomy, Chyler Leigh : People.com». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  8. Grey’s Anatomy’s Chyler Leigh Welcomes a Baby Girl, 7 May 2009

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քայլեր Լի» հոդվածին։