Քամելեոն (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քամելեոն
ռուս.՝ Хамелеон
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1884
Հրատարակվել էսեպտեմբերի 8 (20), 1884

Քամելեոն (ռուս.՝ «Хамелеон»), ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքներից։ Առաջին անգամ հրապարակվել է «Օսկոլկի» ամսագրի 36-րդ համարում 1884 թվականի սեպտեմբերի 8-ին «Անտոն Չեխոնտե» ստորագրությամբ։ 1886 թվականին աննշան փոփոխություններով հրատարակվել է «Օսկոլկի» ամսագրում Չեխովի «Երփներանգ պատմվածքներ» ժողովածուի հետ[1]։

Չեխովի կենդանության ժամանակ պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, հունգարերեն, գերմաներեն, լեհերեն, սերբախորվաթերեն, ֆիններեն և չեխերեն լեզուներով[2]։ Մտնում է Ռուսաստանի հիմնական կրթական ծրագրի մեջ։ Պատմվածքը էկրանավորվել է 1971 թվականին որպես սովետական հեռուստաֆիլմի մի հատված՝ «Այս տարբեր, տարբեր տարբեր դեմքեր» վերնագրով։ Նաև 2009 թվականին պատմվածքի մոտիվներով ստեղծվել է «Օչումելով» կարճամետրաժ, անիմացիոն ֆիլմը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանապետ Օչումելովը շուկայի հրապարակում ականատես է լինում մի միջադեպի։ Ոսկե գործերի վարպետ Խրյուկինը ամբոխին է ցույց տալիս իր արյունոտ մատը, որը կծել էր մի անտեր թափառական շուն։ Մինչև ամբոխը պարզում է, արդյո՞ք թափառական է, թե՞ գեներալի շունն է։ Օչումելովը կախված շան կարգավիճակից բազմիցս փոխում է իր հրահանգները։ Խրյուկինի սպառնալիքներից ելնելով մե՛կ հրամայում է ոչնչացնել շանը, մե՛կ հակառակն է ասում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Хамелеон на страницах сборника. Скан РГБ
  2. Чехов А. П. Хамелеон // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982. // Т. 3. [Рассказы. Юморески. «Драма на охоте»], 1884—1885. — М.: Наука, 1975. — С. 52—55.