Քաղաքական հակասություններ Եվրատեսիլ երգի մրցույթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եվրատեսիլ երգի մրցույթը երգի միջազգային մրցույթ է, որն ամեն տարի կազմակերպվում է Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) կողմից, որին մասնակցում են հիմնականում եվրոպական երկրները ներկայացնող մասնակիցները։ Մրցույթի հայտարարված նպատակներից մեկն այն է, որ միջոցառումը ոչ քաղաքական բնույթ է կրում, և մասնակից հեռարձակողներին և կատարողներին արգելվում է մրցույթի ընթացքում խթանել կամ վկայակոչել քաղաքական, առևտրային կամ նմանատիպ բնույթի որևէ բան։ Այնուամենայնիվ, 1956 թվականից միջոցառման ստեղծումից ի վեր տեղի են ունեցել մի քանի հակասական կետեր, որոնք ներառում են մրցակից երկրների միջև քաղաքական լարվածությունը, որն արտացոլվել է մրցույթի ելույթներում և քվեարկություններում, մասնակիցների որակազրկումը երգի բառերում քաղաքական հղումների պատճառով և ցույցերը որոշակի մրցակից երկրների դեմ՝ նշված երկրի քաղաքականության պատճառով։

Հայաստան և Ադրբեջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությունը բազմիցս ազդել է մրցույթի անցկացման վրա, քանի որ երկու երկրներն էլ սկսել են մրցել 2000-ականների վերջին։ 2009 թվականին Ադրբեջանի մի շարք քաղաքացիներ, ովքեր քվեարկել են Հայաստանի մասնակցության օգտին, հարցաքննվել են ադրբեջանական ոստիկանության կողմից[1]։ 2015 թվականի մրցույթին մասնակցող Հայաստանի երգը անվանափոխվել է այն պնդումներից հետո, որ այն կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչը հակասում է մրցույթի կանոններին՝ կապված մրցող երգերում քաղաքական ուղերձների հետ[2][3][4]։ Վեճերը շարունակվել են այն ժամանակ երբ 2016 թվականին՝ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը առաջին կիսաեզրափակչի ժամանակ կանաչ սենյակում ծածանել է Արցախի դրոշը[5]։ Սա կրկին հակասել է Եվրատեսիլի քաղաքական ժեստերի կանոններին և հանգեցրել է կարգապահական պատասխանատվության Հայաստանի հանրային հեռուստաընկերության նկատմամբ[6]։

Ռուսաստան և Ուկրաինա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցույթում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև փոխգործակցությունն ի սկզբանե դրական է եղել համատեղ մրցույթի առաջին տարիներին, սակայն քանի որ երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները սրվել են 2014 թվականին Ղրիմի Ռուսաստանի բռնակցումից և Դոնբասի պատերազմից հետո, հարաբերությունները նույնպես սրվել են Եվրատեսիլում։ 2016 թվականին մրցույթում հաղթել է ուկրաինացի Ջամալան՝ «1944» երգով, որի խոսքերը վերաբերում էին Ղրիմի թաթարների արտաքսմանը։ Հաշվի առնելով Ղրիմի իրադարձությունները՝ շատերն այս երգը ընկալել են որպես քաղաքական հայտարարություն Ռուսաստանի գործողությունների դեմ, սակայն երգը թույլատրվել է՝ հաշվի առնելով երգի ընկալվող պատմական բնույթը՝ չնայած ռուսական պատվիրակության բողոքին[7][8]։ Ուկրաինայում 2017 թվականի մրցույթը բոյկոտելու Ռուսաստանի կոչերը մերժվել են, սակայն Կիևում մրցույթի համար նրանց ընտրված ներկայացուցիչ Յուլիա Սամոյլովային հետագայում արգելել են մուտք գործել Ուկրաինա՝ 2015 թվականին Ղրիմում ելույթ ունենալու և ուկրաինական օրենսդրության համաձայն անօրինական տարածք մուտք գործելու պատճառով՝ տարածաշրջան մտնելով ուղղակի Ռուսաստանից, այլ ոչ թե Ուկրաինայի տարածքով[9]։ Ռուսաստանի Առաջին ալիքի կողմից Սամոյլովայի՝ հեռակա մրցելու կամ արտիստի փոփոխության առաջարկները մերժվեցին, իսկ Ռուսաստանը ի վերջո դուրս եկավ մրցույթից, իսկ ԵՀՄ-ն նկատողություն է տվել ուկրաինական UA:PBC հեռուստաընկերությանը և սպառնացել բացառել Ուկրաինային հետագա մրցույթներից[10][11]։

Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո, որը սկսվել է 2022 թվականի փետրվարի 24-ին, UA:PBC-ն կոչ է արել հեռացնել VGTRK և Առաջին ալիք ռուսկան հեռուստաընկերություններին ԵՀՄ-ից և բացառել Ռուսաստանին այդ տարվա մրցույթին մասնակցելուց։ Բողոքարկումը պնդում էր, որ 2014 թվականին Ուկրաինայում ռուսական ռազմական միջամտության սկզբից ի վեր, VGTRK-ն և Առաջին ալիքը եղել են Ռուսաստանի կառավարության խոսափողը և քաղաքական քարոզչության հիմնական գործիքը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի պետական բյուջեից[12]։ ԵՀՄ-ն ի սկզբանե հայտարարել է, որ Ռուսաստանին, ինչպես նաև Ուկրաինային դեռևս կթույլատրվի մասնակցել մրցույթին՝ պատճառաբանելով միջոցառման ոչ քաղաքական բնույթը[13][14]։ Մյուս մասնակից երկրների կողմից ներկայացված բողոքներից հետո, փետրվարի 25-ին ԵՀՄ-ն հայտարարել է, որ Ռուսաստանին թույլ չի տրվի մասնակցել մրցույթին, քանի որ դա «կբերի մրցույթի հեղինակության վատթարացման»[15][16]։ Մրցույթում հաղթել է Ուկրաինան և հավաքել է ամենաշատ միավորները հեռուստաքվեարկությունից մրցույթի պատմության մեջ[17]։

2022 թվականի հաղթանակից հետո Ուկրաինային սկզբում հնարավորություն է տրվել հյուրընկալել 2023 թվականի մրցույթը, սակայն ԵՀՄ-ն ավելի ուշ որոշել է, որ երկիրը չի կարողանա ընդունել՝ Ռուսաստանի ներխուժման հետևանքով առաջացած անվտանգության նկատառումներից ելնելով[18], որոշում է կայացվել որ, Ուկրինան մրցույթը կկիսի Միացյալ Թագավորության հետ՝ որը զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը 2022 թվականին[19]։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է դիմել հանդիսատեսին այդ տարվա մրցույթի եզրափակչի ժամանակ, սակայն ԵՀՄ-ն այնուհետև մերժել է նրա խնդրանքը՝ «միջոցառումը չքաղաքականացնելու» ցանկության հիման վրա[20]։ Տվորչիի ելույթից առաջ Տերնոպոլը՝ ուկրաինացի այդ տարվա ներկայացուցիչ Տվորչիի հայրենի քաղաքը, հայտնվել է ռուսական հրթիռային հարվածների թիրախում[21]։

Վրաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս-վրացական պատերազմից հետո Ստեֆանը և 3G-ն ընտրվել են մրցույթին մասնակցելու համար «We don' t Wanna Put In» երգով, սակայն ԵՀՄ-ն դեմ է եղել տեքստին, քանի որ այն պարունակել է քննադատություն Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հասցեին։ Երգի բառերը փոխելու ԵՀՄ-ի խնդրանքները մերժվել են խմբի կողմից, և վրացական GPB հեռուստաընկերությունը հետագայում հրաժարվել է մասնակցել միջոցառմանը։ Բալթյան երկրները քննարկել են մրցույթը բոյկոտելու մի շարք տարբերակներ՝ Վրաստանում Ռուսաստանի գործողությունների պատճառով, սակայն, ի վերջո, դրանցից ոչ մեկը տեղի չի ունեցել, իսկ Էստոնիայի հանրային հեռուստառադիոհաղորդակցությանը հարցում է անցկացրել իր կայքում՝ գնահատելու հասարակական կարծիքը Ռուսաստանում մրցումների անցկացման վերաբերյալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Azerbaijanis in Eurovision probe». BBC News. BBC. 2009 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  2. «Eurovision Song Contest: Rules». ebu.ch. European Broadcasting Union. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  3. «Armenia changes song title». Eurovision Song Contest. 2015 թ․ մարտի 17. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  4. Lomsadze, Giorgi (2015 թ․ մարտի 17). «Armenia Dodges Eurovision Controversy». eurasianet.org. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
  5. Royston, Benny (2016 թ․ մայիսի 11). «Armenia threatened with Eurovision disqualification after breaking regional flag rule». Metro. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  6. Halpin, Chris (2016 թ․ մայիսի 11). «EBU sanctions Armenian broadcaster over Nagorno-Karabakh flag incident». wiwibloggs. Վերցված է 2021 թ․ մարտի 20-ին.
  7. Savage, Mark (2016 թ․ փետրվարի 22). «Eurovision: Ukraine's entry aimed at Russia». BBC News. BBC. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  8. Withnall, Adam (2016 թ․ մայիսի 15). «Russian officials threaten to boycott next Eurovision after victory for 'political' Ukraine entry». The Independent. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  9. «Eurovision 2017: Ukraine bars Russian singer Samoilova from contest». BBC News. BBC. 2017 թ․ մարտի 22. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  10. «EBU: "Russia no longer able to take part in Eurovision 2017"». Eurovision Song Contest. 2017 թ․ ապրիլի 13. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  11. «Eurovision threatens to ban Ukraine over Russian singer row». The Guardian. Agence France-Presse. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  12. «Суспільне вимагає припинити членство російських ЗМІ у ЄМС» [Suspilne demands the termination of the membership of the Russian media in the EBU]. suspilne.media (Press release) (ուկրաիներեն). UA:PBC. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
  13. Green, Alex (2022 թ․ փետրվարի 24). «Russia can compete in Eurovision despite Ukraine invasion, organisers say». The Independent (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
  14. Wyser, Daniel (2022 թ․ փետրվարի 24). «Trots krigshandling – Ryssland välkomnas fortfarande till ESC». SVT Nyheter (շվեդերեն). Sveriges Television. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.
  15. «EBU statement regarding the participation of Russia in the Eurovision Song Contest 2022». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). EBU. 2022 թ․ փետրվարի 25. Վերցված է 2022 թ․ փետրվարի 25-ին.
  16. «Eurovision: Russia banned from competing at 2022 Song Contest». BBC News (բրիտանական անգլերեն). BBC. 2022 թ․ փետրվարի 25. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
  17. Goujard, Clothilde (2022 թ․ մայիսի 15). «Bombarded at home, Ukraine finds symbolic win at Eurovision». Politico (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.
  18. «EBU Statement on Hosting of 2023 Eurovision Song Contest». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). EBU. 2022 թ․ հունիսի 17. Վերցված է 2022 թ․ հունիսի 17-ին.
  19. «BBC sets out Host City process and production plans for the 2023 Eurovision Song Contest». bbc.co.uk (Press release) (անգլերեն). BBC. 2022 թ․ հուլիսի 25. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.
  20. Yossman, K.J. (2023 թ․ մայիսի 12). «Ukrainian President Volodymyr Zelenskyy 'Barred' From Eurovision Telecast» (անգլերեն). Variety. Վերցված է 2023 թ․ մայիսի 12-ին.
  21. «Ukraine Eurovision act's city Ternopil attacked before performance». BBC News (բրիտանական անգլերեն). 2023 թ․ մայիսի 13. Վերցված է 2023 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]